Սահմանադրական հանրաքվեն կանցկացվի այս աշնանը

26/05/2015 schedule21:30

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2016 թվականի գարնանից տեղափոխվում է այս տարվա աշնան վերջ: Համենայնդեպս, այդպես են վստահեցում սահմանադրական փոփոխությունների գործընթացին իրազեկ եւ մասնակից անձինք:

ԱԺ-ում փոփոխությունների տեքստը սպասում են աշնան սկզբին: Թեեւ գործընթացի մասնակիցները նշում են, որ առանցքային հարցերի շուրջ որոշումներն արդեն կայացված են, այդուհանդերձ՝ որոշ ուժեր դեռ կարծում են, որ կլինի նաեւ փոփոխությունների 2-րդ տարբերակ, ինչը մասնագիտական հանձնաժողովի նախագահը անցյալ շաբաթ, ըստ էության, բացառեց:

                           ***

Ընդամենը ամիսներ առաջ անգամ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներն էին մասնավոր զրույցներում նշում, որ հանրաքվեն նախատեսված է 2016թ.-ի գարնանը: Քաղաքական շրջանակներում, սակայն, տեղեկություններ կան, որ որոշվել է ժամկետները առաջ բերել եւ ըստ այդմ՝ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել այս տարվա աշնան վերջին: Հիշեցնենք, մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ աշնանը Սահմանադրության փոփոխությունների տեքստը պատրաստ կլինի: Ընդամենը մեկ շաբաթից հանձնաժողովը քննարկումներ է սկսելու քաղաքական այն ուժերի հետ, որոնք առաջարկներ էին ներկայացրել հանձնաժողովին: Բայց սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան առայժմ մշուշոտ է, իսկ հանձնաժողովն էլ հայտարարում է, թե դեռ վերջնական եզրահանգման չի եկել մի շարք առանցքային հարցերի շուրջ, եւ հանձնաժողովի անդամներն առայժմ մեկը մյուսին հակասող հայտարարություններով են հանդես գալիս: Խոսքը, մասնավորապես, կառավարման համակարգի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին է: Տեղեկություններ կան, որ մասնագիտական հանձնաժողովն իրականում 100 տոկոս համամասնական ընտրակարգի անվան տակ սեղանին է դնելու կիսահամամասնական մի տարբերակ: Այս պահին քննարկվում են համամասնական ընտրակարգի մի քանի տարբերակներ, որոնցից մեկով պատգամավորական 21 տեղ իրականում մեծամասնական է լինելու: Անցյալ ուրբաթ հրավիրված ասուլիսում Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե արմատական դիրքորոշումը, որ ի սկզբանե քաղաքական ուժերն ունեին փոփոխությունների դեմ, փոխվել է եւ անգամ ԲՀԿ-ն է իրենց հետ հանդիպել ու պատրաստակամություն հայտնել համագործակցել փոփոխությունների այն հատվածների շուրջ, որոնք կառավարման համակարգին չեն վերաբերում: Իսկ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն կողմ էին ոչ իշխանական բոլոր ուժերը: Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք՝ իրենց կբավարարի՞ կիսահամամասնական նոր մոդելը, որը ներկայացվելու է 100 տոկոս համամասնականի անվան տակ, նա պատասխանեց. «Քանի դեռ հանձնաժողովը ինքը չգիտի՝ կառավարման ո՛ր մոդելին է գնում, քննարկել 100 տոկոսանոց համամասնականի տարբեր տրանսֆորմացիաները անիմաստ է, որովհետեւ փաստաթուղթ դեռ գոյություն չունի եւ գլխավոր խնդրի պատասխանը հանձնաժողովը դեռեւս չունի: Ավելին՝ հանձնաժողովում անում են իրարամերժ հայտարարություններ: Մեզ համար անհասկանալի են հանձնաժողովի տարբեր անդամների՝ իրար հակասող հայտարարությունները, երբ հանձնաժողովի մեկ անդամ, օրինակ՝ Վարդան Պողոսյանը, հայտարարում է, որ հանձնաժողովը կայացրել է իր որոշումը, այն վերջնական է եւ գնում են կառավարման խորհրդարանական համակարգին, հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Գագիկ Ղազինյանը, նշում է, որ կառավարման մոդելի վերաբերյալ քննարկում չի եղել, ինչը հաստատում է հանձնաժողովի նախագահը: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ հանձնաժողովը, նախ, իր ներսում պարզեր, թե ինչու է հանձնաժողովի անդամը հերքում հանձնաժողովի նախագահին, հետո քաղաքական ուժերից ակնկալեր դիրքորոշում»: Զոհրաբյանը հայտարարեց, որ իրականում ԲՀԿ-ն չի հանդիպել հանձնաժողովի հետ, այլ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է հանդիպել անձամբ Գագիկ Հարությունյանի հետ եւ վերահաստատել իրենց դիրքորոշումը: «Միքայել Մելքումյանը նշել է, որ եթե ինչպես պնդում են ՀՀԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչի մասին ակնարկել է նաեւ երկրի ղեկավարությունը, կլինի 2-րդ տարբերակ, այն է՝ գործող Սահմանադրության կիսանախագահական մոդելի տարբերակ, մենք պատրաստ ենք այն ոլորտների վերաբերյալ, որտեղ Վենետիկի հանձնաժողովը տեսնում է մտահոգություն, ներկայացնել մեր մոտեցումները, որոնք պատրաստ են: Մենք կրկին նշել ենք, որ խորհրդարանական մոդելի վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկման չենք մասնակցելու»,- ասաց Զոհրաբյանը: Ըստ նրա, ինքը ԵԽԽՎ-ում բազմիցս հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, ովքեր նշել են, որ իրենց համար միեւնույն է՝ ՀՀ-ն կընտրի կառավարման խորհրդարանակա՞ն մոդել, նախագահակա՞ն մոդել, թե՞ իրեն կհռչակի միապետություն, Վենետիկի հանձնաժողովին հետաքրքրում են միայն մարդու իրավունքների, արդարադատության, դատավորների անկախության հարցերը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր զրույցում ասաց, որ ընտրակարգի վերաբերյալ տարբեր քննարկումներ կան եւ ապագայում կարելի է խոսել համամասնական ընտրակարգի տարբեր ձեւերի մասին: «Բայց որ ամբողջությամբ համամասնական պետք է լինի՝ այստեղ, կարծում եմ, փոխզիջման հնարավորություն որեւէ ձեւով չկա: Կարծում եմ, համամասնական ընտրակարգը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ, որպես հիմնարար ընտրակարգին բնորոշող հիմնական հասկացություն: Ինչ վերաբերում է դրա իրացման մեխանիզմներին, ապա դա կարող է օրգանական օրենքով ամրագրվել»,- ասաց Մինասյանը: Հարցին՝ տեղյա՞կ եք՝ հանձնաժողովը ո՞ր տարբերակն է հիմա առաջարկում, պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ, որովհետեւ այսօրվա համամասնականն էլ որոշակի փոփոխությունների կենթարկվի՝ նկատի առնելով նույն հայեցակարգում ամրագրված մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ նաեւ կուսակցությունների ժողովրդավարացման մակարդակի բարձրացման, որոշումների կայացման գործում ընտրողների տեսակետը հաշվի առնելու եւ այլն: Այդ ամենից ելնելով, չնայած մանրամասն տեղեկատվություն չունեմ հանձնաժողովից, բայց կարծում, որ հիմնական խնդիր պետք է դրվի Սահմանադրության մեջ ամբողջական համամասնական ընտրակարգի գաղափարի իրացումը»: Ըստ Մինասյանի, Վենետիկի հանձնաժողովը խոսում է բազմապիսի համամասնական տարբերակների մասին՝ ռեյտինգային, փակ եւ բաց ցուցակներով հարաբերակցության եւ այլն, բայց այս պահին հիմնական խնդիրը ամբողջական համամասնական ընտրակարգի ձեւակերպման իրացումն է Սահմանադրության մեջ:

Տպել
2471 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց