Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետին չե՞ն կրճատել

02/07/2015 schedule20:06

Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Արա Հարությունյանն ու փոխել «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքը, որով օպտիմալացվում է գործադիր մարմնի կառուցվածքը:

Կառավարությանն առընթեր 9 գերատեսչությունների թիվը կրճատվել է, որոշները միացվել են այլ նախարարությունների, խոսվում է մոտ 100 հոգու կրճատման եւ համապատասխանաբար՝ նրանց սպասարկող մեքենաներից հրաժարվելու մասին: Երեկ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հայտնվեց, որ կրճատվել է նաեւ ԼՂՀ փոխվարչապետի պոստը, որը, հիշեցնենք, զբաղեցնում է դաշնակցական Արթուր Աղաբեկյանը, ով հայտարարել էր ԼՂՀ հաջորդ նախագահը դառնալու իր հավակնությունների մասին: Աղաբեկյանը մայիսի 3-ին տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը, բայց հրաժարվեց մանդատից: ՀՅԴ-ին չհաջողվեց մեծամասնություն ունենալ ԱԺ-ում՝ չնայած գործադրած մեծագույն ճիգերին: Աղաբեկյանն էլ 1 ամիս արձակուրդում էր: Ուշագրավ է, որ կառավարության կառուցվածքը փոխելուն կողմ չի եղել միայն ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը եւ խորը քննարկումներ սկսել քաղաքական ուժերի հետ: «Եթե անցած տարիներին ունեցել ենք 9-10 տոկոս տնտեսական աճ, այն էլ այս պայմաններում, ինչո՞ւ է անհրաժեշտ դարձել այսպիսի կառուցվածքային փոփոխություններ կատարել»,- իր ելույթում ասել է Իշխանյանը: Դաշնակցականները «ձեռնպահ» են քվեարկել օրինագծին: ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ փոխվարչապետի պոստը պահպանվել է, քանի որ դա Սահմանադրությամբ է նախատեսված ու չէր կարող նման կրճատում տեղի ունենալ: Այդ դեպքում, ո՞րն է ԼՂՀ կառավարության կառուցվածքի փոփոխության պատճառը եւ որքանո՞վ է դա պայմանավորված Արցախում եւս սպասվող սահմանադրական փոփոխությունների հետ, ինչի մասին բարձրաձայնել է նաեւ վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Այդ հարցին վարչապետը մանրամասն անդրադարձել է ԱԺ-ում ունեցած իր ելույթում»,- պատասխանեց խոսնակը: Իսկ վարչապետը ԱԺ-ում հայտարարել է. «Բավական գործառույթներ կան, որոնք պետք չէ պետությունը իրականացնի: Այսօր մասնավորը պատրաստ է դա իրականացնել եւ մենք պետք է փոխանցենք այդ ծառայությունները մասնավորին: Այս փոփոխությունները շարունակական են լինելու: Դա անխուսափելի է: Պետական ապարատի պահպանման ծախսերը պետք է կրճատել, եւ կառուցվածքային փոփոխություններն այդ գործընթացի սկիզբն են: Պարտադիր սկսելու ենք կրճատել պետական ծառայողական մեքենաները, ապարատների ծախսերը: Այսօր գլխավոր խնդիրը՝ բարեփոխումների ընթացքում աշխատատեղերի կրճատման հարցը, անցավ կազմակերպելն է: Այո, կրճատումներ լինելու են, հարց է եղել՝ ինչքա՞ն, հաստատ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրից ավել: Պիտի կարողանանք տեղավորել նրանց, հետո հաջորդ փուլը սկսել: Հետո կարող է նաեւ 3-րդ փուլը լինի: Գիտեք նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին, խոսում ենք, իհարկե, ոչ պաշտոնական, եթե լինեն սահմանադրական փոփոխություններ, կառավարության կողմից նոր առաջարկ կարող է լինել՝ էլի կրճատել»: Այսպիսով, ԼՂՀ վարչապետն արդեն 2-րդ անգամն է բարձրաձայնում Արցախի սահմանադրական հանրաքվեի մասին եւ ԼՂՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունները նաեւ սահմանադրական փոփոխությունների հետ կապում: Հիշեցնենք, առաջին անգամ նա այդ փոփոխությունների մասին խոսել էր մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում, եւ նշել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին: Թե իրականում ի՞նչ է թաքնված կառուցվածքային սույն փոփոխությունների տակ՝ այս պահին, թերեւս, դժվար է միանշանակ ասել: ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, օրինակ, երեկ մեզ հետ զրույցում ասում էր. «Թե՛ 2012, թե՛ 2015թթ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը միշտ քննադատել է կառավարությանը՝ ուռճացված բյուրոկրատական համակարգ եւ սպասարկում ունենալու համար: Այս տարի կարծես թե կառավարությունը ժամանակ առ ժամանակ լուրջ ֆինանսատնտեսական խնդիրների առաջ է կանգնում եւ ստիպված է լինում կրճատել ծախսերը: Ես կարծում եմ, այո՛, ֆինանսական խնդիրներն են պատճառը, որ կառավարությունը գնում է կրճատման: Բայց չգիտեմ՝ այդ օպտիմալացումը բառիս բուն իմաստո՞վ կաշխատի, այսինքն՝ արդյունավետությունը կբարձրանա՞ դրանից, թե ոչ, ենթադրում եմ, որ կրճատումների մի մասը կամայական կլինի»: Ըստ Խանումյանի, ժամանակին կառավարությունը զգուշացել է սույն քայլին գնալ՝ վախենալով սոցիալական խնդիրներից: «Միեւնույն ժամանակ, դրանով նաեւ կքչացվի վարչական ռեսուրսը, բյուջետային աշխատողները ընտրությունների ժամանակ բավական խոցելի են դառնում, եւ իշխանական ուժերը օգտագործում են իրենց լծակները այս մարդկանց վրա: Աշխատանքից ազատելու վախը ամենամեծ վախն է Արցախի հասարակության շրջանում: Մի խոսքով, սա համալիր խնդիր է»,- ասում էր ընդդիմադիր պատգամավորը:

ԼՂՀ խորհրդարանից մեզ հայտնեցին, որ «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխության շրջանակներում Զբոսաշրջության վարչությունը դարձել է Էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանում, Պետական կադաստրի վարչությունը միացել է կառավարության աշխատակազմին, Սպորտի վարչությունը միացել է Կրթության նախարարությանը եւ դարձել Կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն, Հարկային ծառայությունը միացել է նոր ստեղծված Ֆինանսների նախարարությանը: Արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը լուծարվել է եւ ստեղծվել են Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարություններ, եւ այսպես շարունակ: Կառավարությանն առընթեր 9 մարմիններից ընդամենը 4-ն է մնացել՝ ԱԱԾ, ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների ծառայություն եւ Բնական ռեսուրսների վարչություն: Նախարարություններում որոշ վարչություններ կլուծարվեն, բայց, ըստ ԼՂՀ վարչապետի, մոտ 1 ամիս է պետք՝ հասկանալու համար, թե ո՛ր նախարարության ո՛ր վարչություններն են լուծարվելու: Որոշ մարմինների գործառույթներ, ըստ վարչապետի, աստիճանաբար կփոխանցվեն մասնավորին: ԼՂՀ-ում կարծես թե մեծ փոփոխությունների են պատրաստվում:

Տպել
3007 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց