Եթե շարունակեն՝ վատ կլինի. այնքան ենք խոցելու, մինչեւ...

02/10/2015 schedule10:16

Պաշտպանության նախարարությունում երեկ հատուկ ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ լրագրողներին ցուցադրեցին Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ իրականացրած պատժիչ գործողությունների տեսանյութ՝ հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին եւ ենթակառույցներին հասցված վնասների մասին:

Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են խոցվում հակառակորդի ենթակառույցները, մեքենաները, նաեւ զինվորները, որոնք փորձում էին փախչել տվյալ տարածքից: Ավելի դաժան կադրերը, պարզվեց, լրագրողների համար ցուցադրվող տեսանյութից հանվել էին, թեեւ ցուցադրվող կադրերն էլ պակաս դաժան չէին: Գործողությունն իրականացվել էր սեպտեմբերի 27-ին, առաջին անգամ հայկական կողմը հակառակորդին խոցել էր այդպիսի խորությամբ՝ սահմանից 2-2.5 կիլոմետր՝ Հորադիզի ուղղությամբ: Հատուկ ձեւաչափով հրավիրված ասուլիսը, սակայն, որի ընթացքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի, հրապարակման ենթակա չէ: Նշենք ընդամենը, որ հայկական կողմը շարունակելու է իր պատժիչ գործողությունները այնքան, մինչեւ Ադրբեջանը հասկանա, որ չափն անցել է, ճիշտը բանակցելն է: Բայց պատերազմ մենք չենք հրահրի, որոշակի վստահություն կա, որ Ադրբեջանն էլ չի կարող լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, քանի որ պատրաստ չէ դրան:

Այդուամենայնիվ, Ադրբեջանը գնում է լուրջ էսկալացիայի, իսկ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի ամբիոնից սպառնացել է պատերազմով: «Եթե հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում որեւէ արդյունք չգրանցվի, որն է` Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի լիարժեք եւ անվերապահ հանումը, մենք ստիպված ենք լինելու օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով երաշխավորվող ինքնապաշտպանության մեր անբեկանելի իրավունքից` վերականգնելու համար ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է Մամեդյարովը: Նա ի դեպ, պատասխանել է նաեւ նախօրեին նույն ամբիոնից Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին, այն անվանելով «կեղծիքների վրա հիմնված»: Մամեդյարովը ՄԱԿ-ում արձագանքել է նաեւ Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարության, որը վերջինս արել էր մինչ Նյու Յորք մեկնելը՝ «երբ ես ասում եմ Հայաստան, Լեռնային Ղարաբաղը նրա անբաժանելի մասն է»: Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե սույն հայտարարությունը ցույց է տալիս՝ որքան հեռու է  Հայաստանի ղեկավարությունը խաղաղության կառուցողական փնտրտուքից եւ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է եւ պետք է մնա որպես Ադրբեջանի անօտարելի մաս»: Մամեդյարովը խոսել է նաեւ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների մասին, հետո հայտարարել է, թե 2015թ. Ադրբեջանում տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս եւ այլն:

Այդուհանդերձ, հայկական կողմը վստահ է, որ Ադրբեջանը շուտով խելքը գլուխը կհավաքի: «Կարծում եմ, որ Ադրբեջանը շուտով խելքը գլուխը կհավաքի՝ պայմանավորված մեր կողմից տրվող համապատասխան հակահարվածով: Իրենք արդեն անցել են բոլոր սահմանները»,- երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հիշեցնելով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես 1994-ին կնքված հրադադարի պայմանագիրը, Քոչարյանն ասել է. «Այսինքն ստացվում է, որ միջազգային  համաձայնագիրը իր համար ոչինչ է: Այսպես են իրենց պահում տարբեր ահաբեկչական կազմակերպություններ: Ադրբեջանը շարժվում է նույն ճանապարհով, նույն ձեռագիրն է՝ մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել եւ այլն»: Փոխնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն իր այս քայլերով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: 

Մեր տեղեկություններով, հայկական զինուժը պատժիչ գործողությունների շրջանակներում դեռ տեղ է թողնում, որպեսզի հակառակորդը հասկանա, որ խոցելի է: Եթե ադրբեջանական կողմը կիրառում է 122 միլիմետրանոց հաուբից, մենք դեռ 82 միլիմետրանոցով ենք պատասխանում: Հրթիռակոծման անցնելու դեպքում հարվածը, թերեւս հասկանալի է՝ ինչպիսին կլինի: Բանն այն է, որ ադրբեջանական զորամասերը տեղակայված են հիմնականում բնակավայրերում, ու եթե մենք անցնենք իսկապես համարժեք պատասխանի, նրանք զոհեր են ունենալու նաեւ խաղաղ բնակչության շրջանում:

Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը այստեղ գործող դեսպաններին արդեն զգուշացրել է, որ Ադրբեջանի վարած սադրիչ ու անհեռատես գործողություններին մեր կողմից պատասխան գործողությունների արդյունքում զոհեր են լինելու նաեւ նրանց խաղաղ բնակիչների շրջանում: Տեղեկություններ կան, որ երեկ լրագրողներին ցուցադրված կադրերին ծանոթ են նաեւ դեսպանները: Հայկական զինված ուժերում հստակ որոշում կա, որ մասնավորապես Տավուշի մարզում հակառակորդի կողմից խաղաղ բնակչության վրա կրակ բացելու դեպքում «օդ է հանվելու» հակառակորդի համապատասխան հենակետը: Վերջին դեպքից հետո նման բան արվել է:

Ի դեպ, Տավուշում հակառակորդի գործողությունները պայմանավորվում են նրանով, որ Արցախի կողմից չեն կարողանում մեզ պատասխանել եւ ամբողջ ուժը տեղափոխում են հյուսիս, արդյունքում Արցախից նորից ջարդվում են: Հայկական զինուժը որոշել է առանց երրորդ երկրների միջամտության հակառակորդին ստիպել՝ ենթարկվել խաղի կանոններին: Վերջին օրերին իրականացրած պատժիչ գործողությունների շրջանակներում էլ հակառակորդին 6 անգամ ավելի վնաս է հասցրել:

Տպել
4432 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել