Անհաղթահարելի հակասություններ. «Ժառանգությունում» անղեկավար են մնացել

20/10/2015 schedule15:00

Խորհրդարանի ամենափոքրաքանակ խմբակցությունը՝ Ժառանգությունը (4 պատգամավոր), որ, ըստ էության, փոշիացած վիճակում է, դատելով ամեն ինչից, մինչեւ այս գումարման Ազգային ժողովի ավարտը խմբակցության ղեկավար այդպես էլ չի ունենա:

Մեծ հաշվով, կարելի է ասել, որ ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանում ի սկզբանե ձեւավորված 6 խմբակցությունների փոխարեն հիմա իրականում կա 5 խմբակցություն: «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հրաժարականից հետո խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գրություն էր ուղարկել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, ըստ որի, ինքն է խմբակցության ղեկավարը: Գալուստ Սահակյանը, սակայն, հրաժարվել էր հիմք ընդունել սույն գրությունը եւ պահանջել էր խմբակցության նիստի արձանագրությունները՝ համապատասխան ստորագրություններով, որտեղ Փոստանջյանն ընտրվել է խմբակցության ղեկավար: Նման արձանագրություն, սակայն, Փոստանջյանը հասկանալիորեն չէր կարող ներկայացնել, քանի որ խմբակցության պատգամավորների միջեւ այս ընթացքում առաջացած անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով տեւական ժամանակ է, Ժառանգությունը նիստ չի գումարել: Այս իրավիճակը, բնականաբար, ձեռնտու է ԱԺ ղեկավարությանը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ֆինանսական առումով, քանի որ հակառակ պարագայում պետք է մեքենա, բենզին եւ այլ արտոնություններ տար Զարուհի Փոստանջյանին: Բայց դա, փաստորեն, միակ խնդիրը չէ Ժառանգություն կուսակցության համար:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ առաջանում է նաեւ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակ ստանալու խնդիրը: Ու եթե այդ հարցը չլուծվի, Ժառանգություն կուսակցությունը, որը Հիմնադիր խորհրդարանի հետ «Նոր Հայաստան» «ոչ»-ի ճակատն էր ձեւավորել, իր հերթին Հ1-ով անվճար «ոչ» քարոզելու հնարավորությունից կզրկվի: Ըստ խմբակցության կանոնադրության, խմբակցության նիստ գումարելու համար անհրաժեշտ է խմբակցության պատգամավորների 2/3-րդի մասնակցություն:

Ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ հանդիսացող ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ մեզ հետ զրույցում, անդրադառնալով խմբակցության ղեկավարի ընտրության հարցին, ասաց. «Մեզ մոտ խմբակցության նիստ չի եղել, խմբակցության ղեկավար ընտրելու որոշում չի կայացվել, մեզ որ հրավիրեն, կորոշենք՝ գնում ենք մասնակցելու, թե՝ ոչ: Իսկ այսպես միանձնյա որոշում կայացնել եւ գրել, որ ես խմբակցության ղեկավարն եմ, դա հակասում է խմբակցության կանոնադրությանը»: Մեր հարցին՝ ԱԺ նախագահին ուղարկած Փոստանջյանի գրությունից հետո, հիմա եթե նա ձեզ հրավիրի խմբակցության նիստի, կմասնակցե՞ք, Արզումանյանը պատասխանեց. «Ինձ համար միեւնույն է, ես Ժառանգության անդամ չեմ, թող ժողովն անեն, կորոշենք, ի՞նչ է եղել»: Նկատառմանը, որ այսպիսով փաստորեն նաեւ անվճար եթերաժամանակի խնդիր է առաջանում, Արզումանյանն արձագանքեց. «Ես ոչ «այո» եմ քարոզում, ոչ՝ «ոչ», ինձ չի հետաքրքրում»: Ըստ նրա, եթերաժամանակի համար կարող է դիմել նաեւ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Վերջինս, ինչպես նաեւ Արզումանյանն եւ Հակոբյանը, հիշեցնենք, «այո» էին քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ Փոստանջյանը՝ «ոչ»: «Կարող է, համաձայնության են գալիս, անվճար եթերաժամանակի մի մասը Թեւան Պողոսյանն է վերցնում, մի մասը՝ Զարուհի Փոստանջյանը: Ես այդ խմբակցության հետ 2 տարի առնչություն չեմ ունեցել, որեւէ նիստի չեմ մասնակցել, հիմա իրենք իրար մեջ թող որոշեն, կուսակցություն ունեն եւ ունեն ֆրակցիա, թող իրենք իրենց հարցը ներսում լուծեն, սա իմ ու ձեր քննարկելու հարցը չէ: Դա ինձ իրոք չի հետաքրքրում, որովհետեւ ես չեմ մասնակցելու»,- ասաց Արզումանյանը: Պարզվում է, սակայն, որ Թեւան Պողոսյանն էլ մտադրություն չունի մասնակցելու «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզարշավին: Նա երեկ պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Պողոսյան, կարծես թե անվճար եթերաժամանակի խնդիր է առաջանում, այդ հարցն ինչպե՞ս է լուծվելու:

- Եթերաժամի խնդիր ինչո՞ւ պետք է առաջանա, երեւի կլինի դիմում, որ կներկայացնենք: Եթե ղեկավարը չկա, քարտուղարը կարող է ստորագրել, այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ խնդիր պետք է առաջանա: Ես կստորագրեմ, որ բոլորն էլ, եթե ցանկություն ունենան, հրավիրվեն եթեր: Ես, օրինակ, չեմ պատրաստվում մասնակցել որեւէ քարոզարշավի, հարցեր կլինեն, կպարզաբանեմ: Բայց կարող է՝ բոլորը հրաժարվում են:

- Իսկ խմբակցության ղեկավարի խնդիրը ինչպե՞ս է լուծվելու:

- Ես Զարուհի Փոստանջյանի դիմումը չեմ տեսել եւ ոչինչ չեմ իմացել: Խնդրում եմ, այդ հարցերով իրեն դիմեք:

- Իսկ եթե հիմա հրավիրի նիստ, կմասնակցե՞ք:

- Դե, ամեն մեկը թող իր համար որոշի, ես ի՞նչ ասեմ: Ես հո չեմ կարող որոշում կայացնել ուրիշների փոխարեն:

- Որքանո՞վ է նորմալ, որ խմբակցությունը ղեկավար չունի:

- Հասկանալի է, որ նորմալ իրավիճակ չէ, բայց իրավիճակ է, որը, ինձ թվում է, ժամանակի ընթացքում կավարտվի, կգնա, եթե խմբակցության բոլոր անդամները փորձեն աշխատել վստահությունը բարձրացնել իրար հանդեպ: Հիմա, օրինակ, եթե ինձ ասեն, որ ես նախաձեռնեմ խմբակցության հանդիպում, չեմ անելու, որովհետեւ վստահության հարց կա, հետո, ուղղակի ձեւական բաներ անել, հրավիրել՝ իմանալով, որ ոչ ոք չի գա մասնակցի, անիմաստ եմ համարում: Պետք է խմբակցության ղեկավարը լինի մարդ, որն ունի այդ վստահությունը: Ժամանակին ինձ երկու անգամ եղել է նման առաջարկ, ես հրաժարվել եմ, հիմա էլ չեմ ցանկանում:

- Բայց այս վիճակը, դատելով ամեն ինչից, մինչեւ այս գումարման ավարտը շարունակվելու է, որովհետեւ դժվար թե այդ վստահությունը ձեռք բերվի:

- Եթե մարդիկ գիտակցում են, որ իրենք այնպիսի գործողություններ են արել, որ այս վիճակն են ձեւավորել, երեւի իրենք էլ պիտի գործողություններ անեն այս վիճակից դուրս գալու համար: Հիմա, եթե գործողություններն արվեն, վիճակը կհաղթահարվի, եթե՝ ոչ, կմնա:

- Իսկ ո՞ւմ եք մեղավոր համարում այս ամենում:

- Ես չեմ սիրում երբեւէ մարդ փնտրել, մեղքը իր վրա գցել, ես համարում եմ, որ ամեն մարդ իր բաժին մեղքն է ունեցել եւ ուրիշին մեղադրել պետք չէ:

Հ.Գ. Զարուհի Փոստանջյանի հետ զրուցել չհաջողվեց: Նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Տպել
2985 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել