Ծառուկյանն անձամբ կխոսի իր անելիքների մասին. նա ԲՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել

03/11/2015 schedule16:18

Հանրապետականները համառորեն խուսափում են մեկնաբանել իրենց նախկին որակումները եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի երեկվա հայտարարությունը ԲՀԿ երբեմնի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին:Երեկ մենք փորձում էինք ճշտել՝ ՀՀԿ-ն ներողություն խնդրելո՞ւ է Ծառուկյանից՝ նախկինում վերջինիս մասին արած սկանդալային ու խիստ վիրավորական հայտարարությունների համար:

Մեր հարցերին պատասխանել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

- Դուք մի անգամ մեզ պատասխանել էիք, որ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությամբ չզբաղվելու մասին հայտարարությունը մնում է ուժի մեջ, բայց հիմա բոլորովին այլ իրավիճակ է. քանի որ մեծամասնական ընտրակարգ այլեւս չի լինելու, Գագիկ Ծառուկյանն էլ կարծես թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս չի եկել, այլ ընդամենը կուսակցության նախագահի պաշտոնից է հրաժարվել, առաջիկա խորհրդարանական ընտրություններին հնարավո՞ր է նա ԲՀԿ համամասնական ցուցակով մասնակցի կամ որեւէ այլ կուսակցության ցուցակով: Ինչպե՞ս է նա պատկերացնում դա:

- Պարոն Ծառուկյանի առաջիկա անելիքների մասին տեղեկատվության ես այս պահին չեմ տիրապետում, քանզի մինչ 2017-ը դեռեւս բավականին երկար ժամանակ կա եւ կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը իր պատգամավորական գործունեությունը շարունակելու եւ ընդհանրապես քաղաքականության հետ կապված հարցերի մասին անձամբ կխոսի: Ինչ վերաբերվում է որեւէ կուսակցության ցուցակում ներկայացված լինել կամ չլինելու հարցին, ապա ասեմ, որ այս պահի դրությամբ մենք ունենք Գագիկ Ծառուկյանի հրապարակային հայտարարությունը այն մասին, որ ինքը վայր է դնում կուսակցության նախագահի, խորհրդարանական խմբակցության ղեկավարի լիազորությունները: Նույն օրը պարոն Ծառուկյանը նաեւ հրապարակային հայտարարել է, որ՝ բառացի եմ հիմա ցիտում. «Ես այլեւս որեւէ կապ չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»: Այնպես որ, պարոն Ծառուկյանի այդ պահին արված հայտարարությանը ես այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ավելացնել: Եկեք չառաջնորդվենք ենթադրություններով, թե ինչ կարող է լինել, կամ չլինել: Կարծում եմ, պարոն Ծառուկյանն իր անելիքների մասին անձամբ կխոսի:

- Պարզապես ինքը կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել:

- Անկեղծ ասած, ես տեխնիկական մանրամասներին չեմ տիրապետում՝ գրել է, չի գրել, որպես հիմք ընդունում եմ պարոն Ծառուկյանի հայտարարությունը: Իսկ նա հայտարարել է, որ որեւէ առնչություն այլեւս չունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Դա հրապարակային հայտարարություն է եղել եւ բոլորն ունեն այդ հայտարարությունը, կարծում եմ: Մարտի 5-ին արված հայտարարության մասին է խոսքը:

- Մամուլում գրվեց, որ հնարավոր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն ընդհանրապես փոխվի, դուք, որպես նրա խոսնակ, հնարավոր համարո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի վերադարձը ԲՀԿ՝ կուսակցության նախագահի կարգավիճակով:

- Ես որեւէ գնահատական այս պահին չեմ հնչեցնի, կարծում եմ, մշտապես պարոն Ծառուկյանը իր մտադրությունների եւ անելիքների մասին անձամբ է անկեղծ խոսել, եւ ես այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ կանխատեսում իրականացնելուց: Մեկնաբանությունները պայմանավորված են պարոն Ծառուկյանի գործողություններով. կլինեն գործողություններ՝ կլինեն նաեւ մեկնաբանություններ:

- Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի այսօրվա հայտարարությունը ինքը՝ Ծառուկյանը եւ դուք, որպես նրա խոսնակ, ինչպե՞ս եք ընդունում: Հիշում ենք փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի արած մի շարք աղմկոտ հայտարարություններ, այդ թվում միլիարդավոր դրամներ բարեգործություն անվան տակ քողարկելու մասին, որից հետո եղավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ եթե չեն հասկանում, պետք է բամփել եւ այլն, ու այսօր հայտարարվում է, որ առանձնապես որեւէ խախտում Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում չի հայտնաբերվել:

- Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը գնահատում եմ օբյեկտիվ, ասվել է այն, ինչ կա իրականում, իսկ մնացած հայտարարություններին ուղղակի սկզբունքորեն ես մասնագիտական առումով չեմ անդրադառնում եւ այս ամիսների ընթացքում էլ չեմ անդրադարձել: Կարծում եմ, դա իմ իրավունքն է:

- Իսկ Գագիկ Ծառուկյանը շարունակո՞ւմ է ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխությունների այս գործընթացից:

- Գագիկ Ծառուկյանի օրակարգում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարց որեւէ ձեւաչափում այս օրերին չկա:

Հիշեցնենք, այս տարվա փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հասցեին մի շարք խիստ վիրավորական արտահայտություններ արեց: Նա ասել էր նաեւ. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին»։ Մի քանի ամիս շարունակ ֆիննախը հայտարարում էր, թե ստուգումները դեռ շարունակվում են: Ծառուկյանն ու Սարգսյանը, սակայն, Սամվել Կարապետյանի միջնորդությամբ հաշտվեցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մոռացավ Սերժ Սարգսյանի կողմից իրեն տրված հանձնարարությունը՝ ստուգել Ծառուկյանի բացակայությունների հիմքերը, իրավապահ մարմիններն էլ իրենց տրված հանձնարարությունը՝ ստուգել օդում կախված բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը, ֆիննախն էլ հայտարարեց, թե ստուգումների ժամանակ առանձնապես խախտումներ չեն հայտնաբերվել։

Տպել
3126 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց