Ալֆան կրկին գործողություն է իրականացրել.կանաչ տանկի վախճանը ԱԱԾ-ի պատին

12/12/2015 schedule20:00

Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը երեկ հատուկ գործողություն է իրականացրել Կողբացի փողոցում:

Մի խումբ ԱԱԾ-ականներ «վնասազերծել են» «Հակահարված» արտ-խմբի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գեւորգյանին եւ նրա ընկերոջը՝ Արեգ Առաքելյանին, պառկեցրել գետնին, ձեռնաշղթաներ հագցրել, հայհոյանքներով ու հարվածելով նստեցրել մեքենան ու տարել: Մի քանի ժամ շարունակ երիտասարդներին գտնել չէր հաջողվում: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրուցում պնդում էին, թե իրենց մոտ նման անունով անձինք բերման չեն ենթարկվել, ԱԱԾ-ում էլ մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Ավելի ուշ նույն վայրում բերման ենթարկելու փորձ են արել եւս երկու երիտասարդների՝ Սիփան Փաշինյանին եւ Հերբերտ Գեւորգյանին: Նրանց նստեցրել են Սիփան Փաշինյանի մեքենան, վերցրել բանալին եւ հրահանգել դուրս չգալ մեքենայից: Քիչ անց վերադառնալով՝ ԱԱԾ աշխատակիցներ ներկայացած անձինք վերադարձրել են մեքենայի բանալին ու հեռացել: Ժամանակ անց նույն տեղից բերման են ենթարկել Արման Ղարիբյանին:

Հիշեցնենք, Արտակ Գեւորգյանին նախօրեին էլ բերման էին ենթարկել ոստիկանություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի դռանը վարդագույն ներկ լցնելու կասկածանքով: Կոշիկները առգրավել էին՝ փորձաքննության ուղարկելու համար ու 3 ժամը չլրացած, ազատ արձակել, քանի որ ոստիկանություն ժամանած ՄԻՊ տեղակալը հայտարարել էր, որ օմբուդսմենի գրասենյակը բողոք չունի... Երեկոյան բոլորին ազատ արձակեցին: Արտակ Գեւորգյանը մեզ հետ զրույցում պատմեց տեղի ունեցածը:

- Դու՞ք եք ՄԻՊ գրասենյակի մուտքի դռան վրա վարդագույն ներկ լցրել: Ու ընդհանրապես, ի՞նչ է տեղի ունեցել այսօր:

- Իմ դեմ դեռ գործ հարուցված չէ, ես կասկածյալ եմ: Այսօր առավոտյան էլ գնում էի նախաճաշելու, մի քանի մեքենա հայտնվեցին, միջից լիքը մարդիկ դուրս եկան, խեղդելով, փողոցի մեջտեղը գետին պառկեցնելով, գոռալով, որ ԱԱԾ-ն է, հանգստացի, չշարժվես, չխոսես, ոչ մի բան չանես, գլուխս իջեցնելով, որ չտեսնեմ՝ ովքեր են, ուր են տանում, նստեցրին մեքենան ինձ ու ընկերոջս, որը ոչ մի բանի հետ կապ չունի, ու տարան: Ճանապարհին խփում ու հայհոյում էին՝ չշարժվես, չխոսես, գլուխդ չհանես, չեմ էլ իմացել՝ ուր են տարել, 20 րոպե առաջ եմ դուրս եկել (18.30), նոր տեսա՝ Ամիրյան փողոցում եմ: Ես դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իմ սարքած ստվարաթղթե հայտնի կանաչ տանկով ակցիա եմ արել քաղաքում, որ նախկինում էլ եմ մի քանի անգամ արել, այդ օրը շրջել եմ քաղաքի տարբեր կետերով՝ Բաղրամյան 26-ով, ԿԸՀ-ով, օպերայով, վերջում տարել եմ ու խփել են ԱԱԾ-ի դարպասներին ու հեռացել եմ: Հարցնում էին՝ տանկը ինչի՞ ես տարել, ԱԱԾ-ն ի՞նչ կապ ունի դրա հետ, բացատրեցի, որ դա արվեստի գործ էր ու դա ԱԱԾ-ի համար չէր, ուղղակի վերջինը ԱԱԾ-ում եմ արել: Հարցնում էին՝ ինչի չես տարել պաշտպանության նախարարություն, ասեցի՝ հեռու էր ու հավես չունեի, ուզեցի ԱԱԾ-ի վրա անել:

- Այսինքն, ձեզ տանկի համար են բերման ենթարկել: Գործ հարուցվե՞լ է, հիմա ի՞նչ կարգավիճակ ունեք:

- Այնտեղ ինձ ո՛չ իրավական հիմքեր են ներկայացրել՝ ինչի էին տարել, ես էլ քանի որ վախեցած էի, որովհետեւ չգիտեի՝ որտեղ եմ, բացատրել եմ՝ ինչի եմ արել, այնպես չէ, որ դա թաքուն անելու բան էր, ակցիայի տեսագրությունը հրապարակելու էի սովորականի նման: Հետո կողքից լսեցի, որ խուլիգանության հոդվածով «Ալֆա» ջոկատը բերման է ենթարկել տանկով բան անելու համար: Ես իրենց բացատրեցի, որ տանկով ակցիա եմ արել, դա ներկայիս իշխանությունների դեմ ակցիա է երկրում տիրող անարդարությունների ու խառը քաղաքական իրավիճակների համար:

- Քանի՞ ժամ են պահել ԱԱԾ-ում:

- Մոտավորապես 1-1.30-ի սահմաններում տարել են, մի 20 րոպե առաջ դուրս եկա՝ 18.30-ին, անձնագիրս վերցրին, քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցրին: Սպառնալիքի տոնով ասում էին՝ ո՞նց ես ուզում խոսենք հետդ, թե՞ նորմալ խոսենք: Ասեցի՝ ես չգիտեմ էլ նույնիսկ՝ ինչու եմ այստեղ: Հետո որ ասեցին՝ ԱԱԾ-ից են ու տանկի մասին է խոսքը, հանգստացա:

- Թե չէ, ի՞նչ էիք մտածում:

- Չգիտեմ, չեմ էլ հարցրել, որովհետեւ վախում էի: Պարանոյա էր մոտս, 6 ժամ մի տեղ լինես ու չիմանաս՝ որտեղ ե՞ս: Չէի կարողանում կռահել, մտածում էի՝ Նալբանդյանի վրա եմ, դուրս եկա՝ Ամիրյանի վրա էի: Կամ էլ ԱԱԾ-ն բռնել է, ոստիկանություն... Հարցրին՝ դու գիտե՞ս հիմա որտեղ ես, ասեցի՝ չէ, երեւի ոստիկանության ինչ-որ մի բաժնում, ասեցին՝ ապե՛, ԱԱԾ-ում ես: Ու էլ բան չհարցրի:

- Ոստիկանությունը մեզ ասում էր, որ դուք այնտեղ չեք:

- Բայց ես ոստիկանությունում չէի:

Միայն տանկո՞վ են հետաքրքրվել:

- Մենակ տանկի մասին են հարցրել, հետո հարցնում էին՝ ի՞նչ կազմակերպությունից եմ, ի՞նչ կառույցից եմ, ինչի՞ եմ արել, ԱԱԾ-ի դեմ ի՞նչ ունեմ ու մեկ էլ՝ ինչի էին ընկերներս հետս: Մյուս ընկերներիս չգիտեմ՝ ոնց են գտել, իրենք ակցիայի ժամանակ ուղղակի եկել էին, որպես դիտորդ, հետս քայլում էին: Քրգործ հարուցելու մասին ոչ մի բան չեն ասել, ասել են՝ հարկ եղած դեպքում պիտի ներկայանաս: Մեկ էլ ուզում էին իմանալ՝ ինչ-որ մեկը դրդե՞լ է, որ նման բան անեմ ու վերջ:

Թե ինչու է Ազգային անվտանգության ծառայությունն այդպես ահաբեկվել ստվարաթղթե կանաչ տանկից, մանավանդ որ երիտասարդը նախկինում էլ է այդ տանկը մի քանի անգամ «քշել» Երեւանի կենտրոնական փողոցներով, հետո էլ ակցիայի տեսագրությունը տարածել սոցցանցերում, թերեւս կարելի է ենթադրել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողներին ասել էր, որ նոյեմբերի 26-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով հետախուզաորոնողական աշխատանքները շարունակվում են: Հիմա, փաստորեն, ԱԱԾ-ն «զախվատ» է անելու կասկածելի ցանկացած սուբյեկտի:

Տպել
3753 դիտում

Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին

Կոտայքի մարզպետը դատախազություն է դիմել. Աբովյանի համայնքային սեփականության հողերի աճուրդը խախտումներով է եղել

«Հայինկասացիա»-ի պահոցից $20,000 գումար են հափշտակել. հարուցվել է քրգործ

Սկսվում է Եվրո 2020-ի ընտրական փուլը. Հայաստանի համար հույս կա՞

«Լիդիանը» դեմ է Ամուլսարի ոսկու հանքի ազդեցության 3-րդ աուդիտին

Մուրազին հեռախոսազրույցներ է ունեցել Օսիպյանի հետ եւ թախանձագին խնդրել դրա մասին չհայտարարել. ոստիկանություն

Մաթեւոսյանը Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչներին նոր շենքային պայմաններ է առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են

Արտաքին քաղաքականության, տնտեսական բարեփոխումներ. Արարատ Միրզոյանի այցը Գերմանիա շարունակվում է

Դեբեդ գետում երեխայի դի է հայտնաբերվել

«Ընդունվել է պատմական որոշում». Ղազախստանի մայրաքաղաքն անվանակոչվել է ի պատիվ Նուրսուլթան Նազարբաեւի

Հայաստանը երջանիկ երկրների ցանկում 13 կետով բարելավել է դիրքերը

2018-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են 28.57 տոկոսով, իսկ կրակոցների քանակը՝ 46.11 տոկոսով

Վթարային շենքը փլուզման եզրին է

10 անշարժ գույք եւ 40 միլիոն դրամ. Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը

Ավերածություններ Գյումրու Մուշ 2-ում. Սամվել Բալասանանը չի արձագանքել համատիրության կանչին

Շուտով մենք բոլոր տեղերում կունենանք մեկական փոխմարզպետ. նախարար

Ucom-ում «Հաճախորդի միջազգային օրը» 4 օր շարունակ է նշվելու

Գնման գործընթացներում առկա բացերը խանգարում են մեր աշխատանքին. Վանաձորի քաղաքապետ

«Վարկս Էյ Էմ»-ը ֆինանսավորել է տասնյակ նախագծեր, այդ թվում` սահմանամերձ Մովսես գյուղում (տեսանյութ)