Հասմիկ Կարապետյան. հուսով եմ՝ մոտ ապագայում կզգամ մայրական բերկրանքը

09/02/2016 schedule20:41

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը տեւական դադարից հետո աստիճանաբար վերադառնում է հեռուստաեթեր եւ շոու-բիզնես: Նա Կենտրոն հեռուստաընկերության եթերում Ռաֆայել Ղազանչյանի հետ միասին վարում է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը, պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ եւ ակումբներում հադես գալ համերգներով: Այդուհանդերձ, armtimes.com-ի հետ զրույցում նա նշում է, որ ամբողջությամբ չի վերադառնում երգարվեստ եւ չի ցանկանում անձնազոհաբար նվիրվել դրան:

«Հեռուստահաղորդումը կարծում եմ՝ շատ լավ սկիզբ էր երկար դադարից հետո, որովհետեւ ունեմ նոր ստեղծագործություններ, որոնցից մեկը հաստատ պետք է վերածվի տեսահոլովակի, որովհետեւ երգը բավականին ազդեցիկ է ստացվել, եւ բոլորը, ովքեր լսել են, խորհուրդ են տվել, որ այն տեսահոլովակ ունենա: Չեմ կարող խոստանալ, որ շատ բուռն վերադառնալու եմ երգարվեստ: Ես վերադառնալու եմ իմ հնարավորությունների սահմաններում, իմ ժամանակի սահմաններում, որովհետեւ արդեն ունեմ իմ փոքր ընտանիքը՝ դեռ փոքր ընտանիքը, եւ հասկանում եմ, որ չեմ կարող իմ ողջ ժամանակը հատկացնել երգարվեստին, եւ սա իմ գիտակցված ընտրությունն է»,-ասաց երգչուհին:

Նա իր որոշումը բացատրում է նրանով, որ հայկական շոու-բիզնեսն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, եւ գործադրած ջանքերը հաճախ չեն վարձատրվում: Այս պարագայում ըստ նրա՝ անիմաստ է ամբողջությամբ նվիրվել դրան

«Մեր երկրում՝ մեր շոու-բիզնես կոչվածում, չեմ կարծում, որ արժե անձնազոհ լինել: Մեր շոու-բիզնեսը դեռ այդ մակարդակի՝ միջազգային մակարդակի վրա չէ, երբ աստղերը, թողարկելով 1 ձայնասկավառակ կարողանում են բավականին մեծ գումարներ վաստակել, եւ ընդհանրապես շատուշատ առավելություններ կան, որոնք մենք դեռ չունենք, այդ իսկ պատճառով՝ որոշել եմ անձնազոհ չնվիրվել արվեստին, որովհետեւ բոլորս էլ գիտենք՝ արվեստն անցողիկ երեւույթ է, եւ եթե երգչուհի ես, դա հավիտյան չէ, գալիս է մի տարիք, որ դու պետք է պատվով հեռանաս բեմից»,-ասաց նա՝ վսհատեցնելով, որ բեմից հեռանալու մասին առայժմ չի մտածում. դեռ շուտ է, եւ նա դեռ շատ նպատակներ ունի:

Այն հարցին, թե արդյոք «դեռ փոքր ընտանիք» ասելով՝ երգչուհին ինչ-որ բան է ակնարկում, նա բացասական պատասխան տվեց:

«Ասածիս մեջ տողատակ չկար: Ասում եմ՝ փոքրիկ ընտանիք, քանի որ ես եւ ամուսինս ենք, թեպետ նա մեր շնիկին էլ է համարում ընտանիքի անդամ (ծիծաղում է). ամերիկյան մտածելակերպով մարդիկ կենդանիներին շատ են սիրում, թեպետ ես, ի տարբերություն նրա, շնիկին այդչափ չեմ համարում ընտանիքի անդամ. պարզապես մի բարի էակ է: Իսկ համալրում... ինչու ասացի՝ դեռ փոքր ընտանիք, քանի որ Աստված գիտի՝ ում ինչ է տալիս: Օրինակ, ամուսնուս իմ առաջին անձնական պատմությունից 13 տարի անց եմ հանդիպել: Եթե 13 տարի անց մենք հանդիպել ենք, նշանակում է՝ ընտանիքն էլ պետք է ընդլայնվի: Իհարկե, աղոթում եմ Աստծուն եւ հավատում եմ, որ երեխաներին Աստված է տալիս. ունեմ բազմաթիվ օրինակներ շրջապատումս, եւ հուսով եմ, որ դա մոտ ապագայում իրականություն կդառնա, եւ ես կզգամ մայրական բերկրանքը»,-ասաց նա:

Երգչուհին այս տարվա համար մի շարք գործնական ծրագրեր ունի. նկարահանելու է «Դու պիտի ապրես» երգի տեսահոլովակը եւ համերգներով հանդես է գալու Երեւանի փաբերում եւ ակումբներում, ինչպես նաեւ Գյումրիի Ջազ ակումբում:

Տպել
2133 դիտում

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)