ՊԵԿ նորանշանակ նախագահի «համեստ խրճիթը» Մոնումենտում

08/03/2016 schedule01:50

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու բլրին, Լիսկայի հանրահռչակ դղյակի կողքին վեր է խոյանում եւս մեկը (նկարում՝ ձախից): Այս «համեստ խրճիթը» Պետեկամուտների նորանշանակ նախագահ, նախկինում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանինն է: Ու չնայած Երեւանի կենտրոնից այս շենքի տեսքը ավելի համեստ է թվում, սակայն դրա իրական մաշտաբները երեւում են շինհրապարակի կողքից (նկարում՝ աջից):

Ինչպես արդեն նշել ենք, ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը աղքատ մարդ չէ: Նույնիսկ իր ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ նրա նյութական կարողությունները չափվում են միլիոնավոր դոլարներով: Սակայն անհասկանալի է, թե մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող այս պաշտոնյան ինչպես է կուտակել այդպիսի ունեցվածք: Ըստ հայտարարագրերի, նա միայն վերջին 4-5 տարում ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել: Ու չնայած մամուլում եւ սոցցանցերում այդ հարցը ակտիվորեն քննարկվում է, եւ լուրջ կասկածներ են հնչում դրա վերաբերյալ, Հովսեփյանը դեռ որեւէ կերպ չի անդրադարձել իր ստացած նվիրատվությունների ծագումնաբանությանը: 

Ըստ որոշ տեղեկությունների, այսպիսի ճոխ նվերներ Հովհաննես Հովսեփյանին անում է իր հարազատ եղբայրը` Հակոբ Հովսեփյանը: Այդ դեպքում այլ հարցեր են առաջանում, թե այդ ինչքան գումար է վաստակում Հակոբը, որ միլիոնների նվերներ է անում եղբորը, արդյոք այդ գումարները ազնիվ աշխատանքո՞վ են վաստակած, արդյոք Հովիկ Հովսեփյանի` որպես ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի «աջակցությունը» չի՞ ստացել այդպիսի գումարներ վաստակելու համար եւ այլն: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Հակոբ Հովսեփյանը գործարարությամբ է զբաղվում արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում: Ըստ նույն խոսակցությունների, նա «խորացած է» շինարարական ոլորտում: Ճիշտն ասած, համացանցում, որտեղ տեղեկություններ կան թերեւս բոլորի ու ամեն ինչի մասին, մեզ չհաջողվեց որեւէ գրառում գտնել «ռուսաստանաբնակ խոշոր գործարար Հակոբ Հովսեփյանի» մասին: Փոխարենը մեծահարուստ եւ առատաձեռն Հակոբ Հովսեփյանի անունը սերտորեն կապվում է Երեւանի կենտրոնի կառուցապատմամբ զբաղվող ընկերությունների հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հակոբ Հովսեփյանի վերահսկողության տակ գտնվող շինարարական մի քանի ընկերություններ ներկայումս իրականացնում են Բյուզանդի, Արամի, Կասկադի, Գլխավոր պողոտայի մի քանի կիսակառույց էլիտարների կառուցապատումը: 

Պատահական չէ, որ կենտրոնի էլիտար շենքերում բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժածները պնդում էին, որ միեւնույն բնակարանը միանգամից մի քանի հոգու վաճառելու գործում Հովհաննես Հովսեփյանի «մատը խառն է»: Ինչեւէ, անհամբեր սպասում ենք, թե երբ եւ ինչպես ՊԵԿ նորանշանակ նախագահը կպարզաբանի իր կուտակած հարստության ծագումը, կպարզաբանի, թե դրան որքանով է նպաստել իր ունեցած պաշտոնը, ու նաեւ կհամոզի, որ թանկարժեք անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ նման հակվածությունը որեւէ կերպ չի խոչընդոտի գլխավոր հարկահավաքի ազնիվ, թափանցիկ, անշահախնդիր աշխատանքին:

Տպել
24069 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել