Լրագրողը պահանջում է պարտավորեցնել Վովա Գասպարյանին ներողություն խնդրել

29/04/2016 schedule20:51

1in.am-ից հայտնում են, որ իրենց լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին և արժանապատվությանը  պատճառված վնասի հատուցման պահանջով:

Մասնավորապես` լրագրողը պահանջում է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ և 88-րդ հոդվածներով: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ մասի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` 1) հրապարակայնորեն ներողություն խնդրել, 2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:

Նշվում է նաեւ, որ լրագրողը նախօրեին դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ Ու Մ

պատվին և արժանապատվությանը

պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

Հարգելի՛ Դատարան,

«Կանացիություն» հասկացությունը շատերը բնորոշում են արտաքին խնամվածությամբ, գեղեցիկ արտաքինով, գույնզգույն հագուստներով լի զգեստապահարանով: Սակայն կանացիությունն իր բովանդակությամբ շատ ավելի խորն է: Կանացիությունը զգացմունքայինության, քնքշության, նրբության, անկեղծության, բարության, հոգատարության միահյուսվածքն է: Որակներ, որոնք տղամարդու մոտ առաջացնում են կնոջը հարգելու, սիրելու և պաշտպանելու ցանկություն:

2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին են մոտեցել բազմաթիվ լրագրողներ` տարբեր հարցեր ուղղելով նրան: Այդ լրագրողներից մեկը եղել եմ ես:

Մի քանի րոպե Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հերթական հարցուպատասխանից հետո ՀՀ ոստիկանապետին հարց եմ ուղղել նաև ես («Չենք տեսնում բարեփոխումները, ե՞րբ կտեսնենք»): Հարցիս պատասխանելու փոխարեն Վլադիմիր Գասպարյանն ասել է բառացիորեն հետևյալը՝ «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

ա) ՀՀ ոստիկանապետի արտաբերած վերոնշյալ ձևակերպումը նախ ուղղված է իմ արտաքինի դեմ: Եթե ինձ նայելով Վլադիմիր Գասպարյանը կին չի տեսնում, այդ դեպքում ի՞նչ է նա տեսնում ինձ նայելով: Կոնկրետ Վլադիմիր Գասպարյանի պարագայում այդ հարցի պատասխանները կարող են լինել շատ անհավանական, սակայն ինձ համար էական չէ, թե ինձ նայելով ինչ է իմ մեջ տեսել Վլադիմիր Գասպարյանը: Ինձ համար վիրավորական է հենց այն հանգամանքը, որ նա իմ մեջ չի տեսել կին:

Բոլոր ժամանակներում և աշխարհի բոլոր ծայրերում կնոջ արտաքինի վերաբերյալ պատկերացումը և ընկալումը նույնն են, և կարծում եմ՝ պատմությանը հայտնի չէ նմանատիպ այլ դեպք, որ կնոջը նայողը կին չտեսնի: Ըստ էության, իր ասածով Վլադիմիր Գասպարյանն իմ արտաքինը ներկայացրել է որպես այնչափ այլանդակված տեսարան, որ այդ տեսարանից հնարավոր չէ նշմարել իմ կին լինելը:

Իմ արտաքինի վերաբերյալ նման գնահատականը, ընդ որում` նման բազմության և օբյեկտիվների առջև, կոպտորեն վիրավորել է իմ պատիվը և արժանապատվությունը:

բ) ՀՀ ոստիկանապետի կատարած ձևակերպումն ուղղված է նաև իմ ներքին էության դեմ: Ես կին եմ, և ինձ նայողներն իմ մեջ տեսնում են կին: Ինձ նայելով՝ իմ մեջ կին չտեսնելու մասին ձևակերպմամբ իմ էությունը ներկայացվել է որպես դատարկ, կանացիությունից և կանացիության որակներից զուրկ: Վլադիմիր Գասպարյանն իր մի քանի խոսքով նկարագրել է կանացիության, քնքշության, նրբության որևէ նշույլ չունեցող արարածի: Կնոջը նման որակներից զուրկ ներկայացնելը հավասարազոր է կնոջը թերի կամ թերզարգացած արարածին նմանեցնելուն:

Իմ ներքին էության նմանօրինակ ներկայացումը, ընդ որում` նման բազմության և օբյեկտիվների առջև, կոպտորեն վիրավորել է իմ պատիվը և արժանապատվությունը:

Վլադիմիր Գասպարյանի արտաբերած ձևակերպման բացասական և վիրավորող լինելու մասին է վկայում նաև հասարակության վերաբերմունքը և արձագանքը տեղի ունեցածին: Այդպես, միջադեպից անմիջապես հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց քննադատությունները, կարծիքները և դժգոհություններն են արտահայտել իմ ֆեյսբուքյան էջում: Քննադատություններով և հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ:

Պահանջի իրավական հիմքերը

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է:

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն` խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ մեկնաբանելով ՄԻԵԿ 8-րդ հոդվածը նշել է. «… անձի բարի համբավի պաշտպանության իրավունքը, որպես «անձնական կյանքի» բաղադրիչ, իրավունք է, որի վրա տարածվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանությունը (Petrenco v. Moldova, դիմում թիվ 20925/5, 44-րդ պարբերություն) »:

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Նույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ մասի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` 

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել, 

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը,                                    

Թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշման մեջ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը. «Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ`

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: (…)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:

(…)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ և 88-րդ հոդվածներով`

խ ն դ ր ո ւ մ  ե մ

ինձ վիրավորելու համար պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Տպել
2041 դիտում

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել