Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն. Գնացեք ձեր գործերին

01/07/2016 schedule18:17

2015 թվականի հունիսի 12-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպեցին խմբի առաջատարներ Ուելսը եւ համաշխարհային վարկանիշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցնող Բելգիան: 1 տարի առաջ կայացած այդ խաղում տանտերերի հարձակվող Գարեթ Բեյլի խփած միակ գոլը հաղթանակ ապահովեց Ուելսի ընտրանուն, որը դարձավ խմբի միանձնյա առաջատար, հետագայում էլ նվաճեց Եվրոպայի եզրափակիչ առաջնությունում հանդես գալու իրավունք: Պատմության մեջ առաջին անգամ Ուելսը նվաճեց «Եվրոյի» ուղեգիր ու հիմա կարելի է փաստել, որ Ուելսը ոչ միայն առաջին անգամ է հանդես գալիս «Եվրոյում», այլ նաեւ 1-ին գոլն ու հաղթանակն է տոնել, 1-ին անգամ անցել է փլեյ-օֆ եւ վերջապես առաջին անգամ հայտնվել է Եվրոպայի լավագույն 8 թիմերի շարքում՝ ինչպես Իսլանդիան:

Եվ ահա Ուելսը, «Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչում կրկին հանդիպելու է Բելգիայի ընտրանու հետ: Այսօր Լիլի 50 հազարանոց «Պիեռ Մորուա» ստադիոնում, Երեւանի ժամանակով 23:00-ին Հայաստանից քիչ ավելի բնակչություն ունեցող Ուելսը (մոտ 3 միլիոն) «Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչում մրցելու է Հայաստանի չափ տարածք ունեցող (30 հազար քառակուսի կմ) ու կրկին համաշխարհային վարկանիշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցնող  Բելգիայի հետ: Իր կազմում համաշխարհային մակարդակի մի քանի ֆուտբոլիստներ ունեցող Բելգիան այս խաղում ակնհայտ ֆավորիտ է: Բայց Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմենի կատարած հայտարարություններից մեկը դարձել էր տեղի մամուլի առաջին էջերի գլխավոր միտքը՝ «Մենք չենք վախենում Բելգիայից»:

«1 տարի առաջ բելգիացիներին խփած գոլս հաստատապես ամենակարեւորն էր հավաքականի կազմում: Այն մեզ հույս ու վստահություն տվեց, որ կարող ենք դուրս գալ «Եվրո 2016»: Հիմա մենք քառորդ եզրափակիչում ենք ու ամեն ինչ կանենք կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Շատ լավ հասկանում ենք Բելգիայի ու նրա ֆուտբոլիստների ուժը: Հաճույքով դուրս կգանք մրցելու նրանց հետ»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարել է Ուելսի հարձակման առաջատար, «Եվրո 2016»-ի լավագույն ռմբարկուներից Գարեթ Բեյլը: Բելգիական մամուլը մրցակցի կազմում առանձնացնում է Բեյլին՝ միեւնույն ժամանակ նշելով, որ Բելգիայի պաշտպանությունը՝ դարպասապահ Տիբու Կուրտուայի գլխավորությամբ, կարող է չեզոքացնել Ուելսի առաջատարին: «1-ին տուրում Իտալիայից կրած պարտությունից հետո մեր թիմը գոլ բաց չի թողել, եւ սա լրացուցիչ վստահություն է հաղորդել ֆուտբոլիստներին:

Պետք չէ վախենալ Բեյլի պտտեցրած հարվածներից, չէ՞ որ մեր դարպասում կանգնած է Կուրտուան»,- գրել է բելգիական «Het Laatste Nieuws» պարբերականը: Բելգիական մամուլը նաեւ կատակով նշել է, որ քառորդ եզրափակիչում Ուելսի հայտնվելը արդեն խառնել է թիմի պաշտպան Նիլ Թեյլորի ծրագրերը (վերջինս կնոջ հետ պատրաստվում էր հունիսի 30-ին Կարդիֆում ներկա լինել հանրահայտ երգչուհի Բեյոնսեի համերգին), իսկ կիսաեզրափակիչ դուրս գալը կարող է արդեն խառնել մյուս պաշտպանի՝ Քրիս Գանտերի ծրագրերը, քանի որ այդ դեպքում վերջինս չի կարողանա ներկա գտնվել եղբոր հարսանիքին: «Պարտվեք ու հանգիստ գնացեք ձեր գործերին»,- Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներին կոչ են արել բելգիացի լրագրողները:

Ուելս - Բելգիա հանդիպումը կրկնակի կարեւորություն ունի Բելգիայի ընտրանու առաջատար եւ ավագ Էդեն Ազարի համար: Այս ֆուտբոլիստը մինչ անգլիական «Չելսի» տեղափոխվելը երկար ժամանակ հանդես էր գալիս հենց «Լիլում», այս թիմում է ստացել իր ֆուտբոլային կրթությունը եւ հիմա վերադառնում է գրեթե տուն: «Իրոք այս խաղը հատուկ է Ազարի համար: Նա այստեղ է եկել 14 տարեկանում, «Լիլում» է ձեւավորվել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այս քաղաքում նա դեռ շատ ընկերներ ունի: Բացի այդ Լիլը Բելգիայի սահմանից ընդամենը 15 կմ է հեռու», - ասել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը: Ընդ որում, տեղեկություններ կային, որ վնասվածքի պատճառով Ազարը հնարավոր է բաց թողնի Ուելսի հետ հանդիպումը: Գլխավոր մարզիչը հաստատել է, որ Ազարը պատրաստ է խաղին: «Ազարը մկանային խնդիրներ ուներ Հունգարիայի հետ խաղից հետո: Բայց հիմա ամեն ինչ նորմալ է եւ նա ամբողջապես պատրաստ է», - հայտարարել է Վիլմոտսը:

Ավելացնեմ, որ մինչ այժմ Բելգիան ու Ուելսը հանդիպել են բացառապես պաշտոնական խաղերում՝ Աշխարհի կամ Եվրոպայի ընտրական մրցաշարերի շրջանակներում: Փոքր առավելություն ունի Բելգիան. 10 խաղում 4 հաղթանակ, 3-ական ոչ-ոքի եւ պարտություն: 

Տպել
2093 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց