Ով է Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը

12/07/2016 schedule23:00

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանը պաշտպանական ռազմավարություն է ընտրել, որի մասին դեռ չի բարձրաձայնում:

Սեֆիլյանի պաշտպանների խոսքով՝ Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ: Նրա եւ Սեֆիլյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել:

Այսօր մեզ հաջողվեց զրուցել Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի հետ: Նա տեղեկացրեց, որ Պետրոսյանին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը պատասխանեց սույն քրեական գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

-Պարոն Մկրտչյան,  ձեր պաշտպանյալն ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ  է այն, թե ոչ:

-Այս փուլում չեմ կարող նմանատիպ հարցերին պատասխանել՝ ընդունում է, թե ոչ: Հովհաննես Պետրոսյանը հարցաքննվել է մինչեւ իմ գործին մասնակից դառնալը որպես կասկածյալ, հետագայում՝ որպես մեղադրյալ:

-Մեղադրանքը ընդունո՞ւմ է, թե ոչ նախաքննական գաղտնի՞ք է:

-Մինչեւ գործին մասնակից լինելը, ինքն ինքնուրույն է որոշել իր ռազմավարությունը, նա ընտրել է մի քիչ այլ պաշտպանական ռազմավարություն, որի մասին կցանկանայի հիմա չխոսել: Ես ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ. որոշ անձինք փորձում են այնպես ներկայացնել, թե կալանավորված անձանց մեջ կան մարդիկ որոնք ընդունում են մեղադրանքը, կամ իրենց կալանավորվելուց հետո կալանավորվեցին մյուսները: Հորդորում եմ, որ մարդիկ զբաղվեն իրենց գործով: Ամենակարեւորն ասեմ, որ Հովհաննես Պետրոսյանը առաջինը չի եղել, որը ձերբակալվել է: Թե իմ պաշտպանյալը ի՞նչ գործեր է բռնել, ի՞նչ ցուցմունքներ է տվել, ես չեմ կարող քննարկել:

-Գործով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանների խոսքով, Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել նրա դեմ: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Լավ կլիներ որ պարոն Սեֆիլյանի պաշտպանները զբաղվեին պարոն Սեֆիլյանի պաշտպանությամբ, երբ որ մարդիկ զբաղված են մի անձի պաշտպանությունով չփորձեն վարկաբեկել մյուս անձին:

- Այսինքն՝ ձեր պաշտպանյալը Սեֆիլյանի դեմ ցուցմունք չի՞ տվել

-Ես ընդամենը հրաժարվեցի պատասխանել այդ հարցին: Նախաքննության փուլում ով ինչ ցուցմունքներ է տվել դրա մասին ես ձեզ տեղեկություն հայտնելու իրավունք չունեմ:

-Պարոն Մկրտչյան, ձեր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ գործադրվե՞լ են:

-Ճիշտն ասած չեմ կարծում, համենայնդեպս, ինձ նման փաստեր հայտնի չեն: Երբ ես մեկուսարանում այցելել եմ իմ պաշտպանյալին մարմնի վրա հետքեր չեմ նկատել: Հովհաննես Պետրոսյանը նման բաների մասին չի խոսել:

-Իսկ ձեզ հայտնի է, թե Սեֆիլյանն ու Պետրոսյանը ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել:

-Ամենակարեւորն այն է որ նրանք այսօր նույն քրեական գործի շրջանակներում են կալանավորված, իսկ թե նրանց հարաբերությունները ինչ են եղել, ոնց են եղել դա նախաքննության մարմնի պարզելու խնդիրն է: Իհարկե, նա ինձ ասել է՝ ճանաչել է Սեֆիլյանին, թե ոչ, բայց ես ձեզ դրա մասին չեմ ասի:

-Ձեր պաշտպանյալի մոտից զենք հայտնաբերվե՞լ է:

-Կալանավորման պահին իր մոտ զենք չի եղել:

-Իսկ բնակարանի խուզարկությա՞մբ:

-Ոչ էլ խուզարկությամբ:

-Այդ դեպքում չի հասկացվում, այդ մասով մեղադրանքը նշանակում է չի ընդունո՞ւմ:

-Ես այդ հարցին պատասխանում եմ, որ չեմ պատասխանում:

-Իսկ ինչո՞վ է զբաղվել Հովհաննես Պետրոսյանը մինչ կալանավորումը:

-Իմ պաշտպանյալը շատ տաղանդավոր նկարիչ է, աշխատել է ապակու արտադրամասում: Ամուսնացած է, ունի մեկ փոքր երեխա: Հայրը մահացած է, մայրն աշխատում է հացի փռում:

-Ո՞ր քրեակատարողական հիմնարկում է պահվում:

-«Նուբարաշեն» ՔԿՀ:

Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի:

Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV»-ի

Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV» -ի քաղաքացիական հայց է ներկայացրել՝ հեռուստաընկերությունից պահանջելով իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները հերքել, ինչպես նաեւ իրենից հրապարակային ներողություն խնդրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Սեֆիլյանի ներկայացուցիչիչներ Վարուժան Ավետիսյանը եւ Տիգրան Հայրապետյանը:

Սեֆիլյանի ձերբակալությունից օրեր առաջ՝ հուլիսի 12-ին «Արմենիա TV-ի «Սուր անկյուն» հաղորդման շրջանակներում ցուցադրվել է մի տեսանյութ, որում ասվում է, թե Սեֆիլյանն արցախյան ազատամարտի տարիներին, լինելով հրամանատար, մարտի դաշտում է թողել վիրավոր զինվորներից մեկին ու որոշում կայացրել այնտեղ եղած երկու ձիերից մեկը՝ նստելով՝ հեռանալ: Ըստ տեսանյութի՝ մարտի դաշտում թողնված վիրավոր զինվորը մահացել է:

Ըստ Սեֆիլյանի ներկայացուցիչների՝ասվածը չի համապատասխանում իրականությանը եւ արատավորում է ազատամարտիկի պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ տեսանյութում նկարագրվող մարտական գործողությունների ժամանակ Սեֆիլյանն ինքն է ծանր մարմնական վնասվածքներ ստացած եղել եւ անգամ ցանկության դեպքում չէր կարող ձի վարելով՝ հեռանալ մարտի դաշտից: Հայրապետյանի խոսքով՝ Սեֆիլյանին, այլ վիրավորների հետ տեղափոխել են հոսպիտալ եւ նա միայն ժամեր անց է իմացել մարտադաշտում մնացած զինվորի մասին՝ տեղեկանալով նաեւ որ զինվորի զինակից ընկերները կարծել են, թե նա ի սկզբանե մահացած է եղել:

Սեֆիլյանը հերքման պահանջով դիմել է «Արմեինա»-ին, սակայն դիմումն անպատասխան է մնացել, որից հետո է, որ նա օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան:

Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ «Արմենիա հեռուստաընկերությունը, որի բաժնետոմսերի 2/3-ն, ըստ տարածված տեղեկությունների պատկանում են Սերժ Սարգսյանի փեսային, միտումնավոր է եթեր հեռարձակել տեսանյութը՝ նպատակ ունենալով զրպարտել Ժիրայր Սեֆիլյանին: Սույն գործը կքննի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Տպել
4438 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին