«Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանի մասնակցությամբ քննչական գործողություն է կատարվել

02/09/2016 schedule11:05

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը պահվում է նորմալ պայմաններում, եւ նրա հետ կապված որեւէ խնդիր չկա:

Այս մասին երեկ մեր զրույցում հայտարարեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բանի պետ Գոռ Ղլեչյանը:

Հարությունյանի պաշտպաններն արդեն մեկ ամիս է՝ բարձրաձայնում են, որ Հովհաննեսը անմարդկային պայմաններում է պահվում: Մասնավորապես, Հայարփի Սարգսյանը երկու օր առաջ լրագրողներին հայտնեց, որ թեեւ հուլիսի 30-ից հետո Հովհաննեսի հիվանդասենյակը փոխվել է, այնուամենայնիվ, պայմաններն էականորեն չեն տարբերվում, միջատների առկայությունը չի վերացել, սանիտարահիգիենիկ պայմանները նույնն են, Հովհաննես Հարությունյանն իր բնական կարիքները հոգում է սենյակում՝ քայլել չկարողանալու պատճառով, եւ արգասիքները ժամեր շարունակ մնում են սենյակում՝ հիվանդի կողքին:

Երեկ Գոռ Ղլեչյանը, անդրադառնալով պաշտպանի վերը նշված հայտարարություններին, մեր զրույցում ասաց, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ճշտող հարցին` այդ դեպքում ի՞նչ պայմաններում է պահվում Հովհաննես Հարությունյանը, միջատների առկայություն կա՞, թե՝ ոչ, նա ասաց. «Հարությունյանը իր խցում է, որտեղ համապատասխան բուժում է ստանում, ոչ մի խնդիր չկա: Ինչ վերաբերում է միջատների առկայությանը, ապա այդպիսի բան չկա»: Նա հերքեց նաեւ այն հայտարարությունը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամը իր բնական կարիքները հիվանդասենյակում է հոգում:

Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը նաեւ նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ՔԿՎ-ն ճնշումներ է գործադրում, քանի որ ինքը բարձրաձայնում է «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին: Ղլեչյանը, սակայն, պաշտպանի այս հայտարարությունը սուտ որակեց:

Ըստ պաշտպանի՝ Հովհաննես Հարությունյանն արդեն մի քանի օր  չի կարողանում քնել, հանգիստը խաթարված է այն առումով, որ հենց երեկոյան ժամերը գալիս են, ինչ-որ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Սարգսյանի խոսքով՝ երեւի այն խցերն են նորոգվում, որոնցից ինքը բողոք է ներկայացրել: Մեր զրույցում Ղլեչյանը չհերքեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են կատարվում՝ հավելելով, որ դա նորմալ ընթացք է: Հարցին` ինչո՞ւ է դա արվում երեկոյան ժամերին եւ արդյոք չի՞ խանգարում հիվանդներին,Ղլեչյանը պատասխանեց, որ այդ աշխատանքներն այնպես են կատարվում, որ թե՛ դատապարտյալների, եւ թե՛ կալանավորների անդորրը չխանգարվի: Ճշտող հարցին` այն խցե՞րն են նորոգվում, որոնց մասին պաշտպանը հայտարարել է, նա ասաց, որ նման բան չկա. «Զուտ աշխատանքային գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում»,- հավելեց նա:

Երեկ մեր զրույցում Հովհաննեսի պաշտպան Հայարփի Սարգսյանը բնական համարեց այն, որ ՔԿՎ-ն հերքում է իր հայտարարությունները: «Եվս մեկ անգամ նշեմ՝ միջատների առկայություն կա, բայց երեւի իրենք ջանքեր են գործադրում դրանք վերացնելու ուղղությամբ, պարզապես չի հաջողվում: Տեւական ժամանակ Հովհաննես Հարությունյանը իր բնական կարիքները հոգացել է հենց հիվանդասենյակում, սակայն արդեն երկու-երեք օր է, ինչ այդ վիճակը չկա, քանի որ իմ պաշտպանյալը հենակների օգնությամբ դուրս է գալիս հիվանդասենյակից»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս նշեց, որ երեկ առավոտյան է տեսակցել Հովհաննեսին, բժիշկները կրկին վիրակապել են վիրավոր ոտքը: «Թեեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենը հայտարարել է, որ իմ պաշտպանյալին 10-14 օրից կվիրահատեն, այնուամենայնիվ, այն բժիշկը, որը վիրակապում էր, ասաց, որ հստակ օր դեռ հայտնի չէ, սպասում են վերքերի լավացմանը, դրանք դեռ մշակվում են»: Նա ասաց, որ հրազենային վիրավորում ստանալուց հետո Հովհաննեսը չի վիրահատվել, թե ինչ պատճառաբանությամբ՝ իրեն մինչ օրս հայտնի չէ:

Անդրադառնալով քրեական գործին, պաշտպանն ասաց, որ երեկ իր պաշտպանյալի մասնակցությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում քննչական գործողություն է կատարվել: Նա, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չասաց, թե ինչ քննչական գործողության մասին է խոսքը՝ հավելելով. «Այնուամենայնիվ, կնշեմ, որ ցուցմունք չի եղել»: Վերջինս հայտնեց, որ ներպետական ատյանները սպառելուց հետ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հետաքրքրվեցինք, թե Օմբուդսմենը Հարությունյանի պահման պայմանների հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Ի պատասխան մեր հարցին՝ ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանն ասաց, որ իրենք հետեւում են «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանների բարձրացված հարցերին եւ ծանոթ են Հովհաննես Հարությունյանի մասով մամուլում հրապարկված նյութերին: Նա ասաց, որ Հարությունյանի պահման պայմանների հետ կապված նրա պաշտպանից դիմում են ստացել. «Դիմումի հիման վրա մենք մեր լիազորությունների շրջանակներում քննություն ենք սկսել, համապատասխան գրություններ ենք ուղարկել՝ պարզաբանումներ պահանջելու համար: Այդ գրությունները ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո արդեն համապատասխան հայտարարություն կկարողանանք անել»,- եզրափակեց ՄԻՊ-ի խոսնակը:

Հովհաննես Հարությունյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Տպել
3233 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)