Բաժանիր եւ կտիրես. Քոչարյանը պատրաստ է հաշտեցնել

02/09/2016 schedule19:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 2-ի համարում:

Իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների հարաբերությունները զարգանում են կանխատեսելի հունով: Միեւնույն կոալիցիայի կազմում ընդգրկված լինելու հանգամանքը չփոխեց ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի հարաբերությունների որակը:

Այստեղ բոլորը բոլորին համարում են կուրտիզանուհի: Մինչեւ վերջերս լրագրողների հետ շփման գործում ոչ այնքան ակտիվ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն այժմ արդեն հաճույքով են շփվում լրագրողների հետ՝ փորձելով րոպե առաջ վերջիններիս տեղեկացնել «դաշնակից» կուսակցության այս կամ այն անդամի վերջին հերոսությունների մասին:

Սա արդեն նշանակում է, որ կոալիցիայի ներսում առկա հակասությունները ոչ ոք չի էլ ուզում թաքցնել: Իսկ որ փոխնախարարների հետ կապված ՀՅԴ-ՀՀԿ հակասությունն արդեն պաշտոնական մակարդակով քննարկվում է մամուլի էջերում, վերը նշվածի հավելյալ ապացույց է: Անշուշտ, այս իրավիճակը ուրախացնում է ընդդիմության ներկայացուցիչներին. նրանք մտածում են, որ իշխանական կոալիցիայում առկա հակասություններն իրենց կօգնեն ներքաղաքական դաշտում ավելի մեծ ազդեցություն ունենալ: Իշխանական կոալիցիայի վիճակը կարող է նաեւ վառ պահել իշխանափոխության հույսը, ու այս տեսլականի պայմաններում քաղաքական ինը կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը հնարավորություն կունենա որպես օրգանիզմ գոյատեւելու:

Այսուհանդերձ, վերը նկարագրված ֆոնին հարց է ծագում. արդյո՞ք երկար կգոյատեւի իշխանական ուժերի կոալիցիան, եւ արդյո՞ք այդ ուժերի հակասությունները կխորանան այնքան, որպեսզի Հայաստանում սկիզբ առնի իշխանական ճգնաժամ: Այս հարցին դրական պատասխան տալու գայթակղությունը մեծ է: Բայց քանի որ Հայաստանում իշխանություն ասելով առաջին հերթին հասկանում են Ռոբերտ Քոչարյան, իշխանական ճգնաժամի մասին դատողություններ անելիս պետք է իրադարձությունները վերլուծել հենց Ռոբերտ Քոչարյանի տեսանկյունից: Ու եթե այս ֆոնին ենք վերլուծում իրավիճակը, հասկանալի է դառնում, որ ամեն ինչ ընթանում է ըստ Քոչարյանի պլանավորածի. ինչքան կոալիցիայի ներսում խորանան հակասությունները, այնքան կուժեղանա Ռոբերտ Քոչարյանի՝ որպես արբիտր հանդես գալու հնարավորությունը:

Ի վերջո, իշխանական կոալիցիան զուտ տեսականորեն կարող է ինքնուրույն, ինքնաբավ մարմին լինել, բայց այն պարագայում միայն, եթե այստեղ հնարավոր է հարցեր լուծել կոնսենսուսի մթնոլորտում: Բայց եթե որեւէ հարց առաջ է քաշվում, եւ այդպես էլ կոալիցիոն եռյակն ընդհանուր հայտարարի չի գալիս, ի՞նչ պիտի տեղի ունենա հետո: Կամ հարցն առաջ քաշած ուժը պետք է ետ կանգնի իր պահանջներից, կամ էլ հարցի քննարկումը պետք է տեղափոխվի Ռոբերտ Քոչարյանի մոտ, եւ վերջինս էլ, հանդես գալով որպես դատավոր, կկայացնի ամենաիմաստուն որոշումը, որն արդեն կոալիցիայի ուժերը պարտադրված կլինեն կատարել:

Այսպիսով, իրավիճակի սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանական կոալիցիայի ներսում հակասությունների խորացումը ուժեղացնում է Քոչարյանի իշխանությունը, իսկ տրամաբանությունը հուշում է, որ նախագահական նստավայրը պետք է որ խրախուսի այդ հակասությունների խորացումը: Իհարկե, շատերին է կառավարման այս մեթոդը հիշեցնում անտիկ աշխարհի «բաժանիր, որ տիրես»-ը, սակայն Ռ. Քոչարյանի պարագայում այս մեթոդն ունի խիստ անձնական հիմնավորումներ: 1992 թվականից Ռոբերտ Քոչարյանը գտնվել է պետական տվյալ միավորի առաջին կամ երկրորդ մարդու կարգավիճակում, ու այդ ընթացքում ընդդիմությունը երբեք իրական սպառնալիք չի ստեղծել նրա իշխանության համար, ու նա իր իշխանության համար սպառնալիք զգացել է միայն իշխանության ներսից:

ԼՂՀ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը մշտապես սպառնալիք է զգացել պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմից: ՀՀ վարչապետ աշխատելու ժամանակ Քոչարյանի թիվ մեկ հակառակորդը Երեւանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն էր, ՀՀ նախագահ դառնալուց հետո՝ ՀՀ պաշտպանության նախարար, ապա՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Եւ ներիշխանական փառահեղ ինտրիգներ հաղթահարած Ռոբերտ Քոչարյանը լավ է հասկացել, որ առաջին հերթին պետք է պաշտպանված լինել այն մարդկանցից, ովքեր ունեն իշխանություն եւ ունեն լծակներ:

Իհարկե, իր պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հողին հավասարեցրեց իրենցից որեւէ բան ներկայացնող գրեթե բոլոր կուսակցությունները, ու առավելեւս այս պարագայում նա հասկանում է, որ ջախջախված ընդդիմությունը երբեւէ չի կարող հաջողության հասնել, եթե չունի իշխանության որոշակի ուժերի աջակցությունը: Մյուս կողմից՝ ներիշխանական ռազբորկաների մեջ ներքաշված իշխանական ուժերը չեն կարող վտանգավոր լինել, քանի դեռ իրար հետ հարաբերվելիս միջնորդի կարիք են զգում: Քոչարյանն, իհարկե, լավ է հասկանում, որ իր համար ամենամեծ վտանգը ներկայացնում են ՀՀԿ-ն եւ նրա ղեկավար Անդրանիկ Մարգարյանը:

Վերջինս վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ կարողանում է մարդկային նորմալ հարաբերություններ պահպանել գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ: Գուցե սա էական գործոն է, բայցեւայնպես պետք չէ մոռանալ, որ ՀՀԿ-ն դե ֆակտո հաղթել է ԱԺ վերջին ընտրություններում եւ մեծամասնություն ունի այնտեղ: Ի վերջո, եթե Մարգարյանն առաջիկայում կարողանա իր համար կառավարելի դարձնել խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը (իսկ Մարգարյանի վարչապետության տարիները ցույց տվեցին, որ բոլորը թերագնահատում են նրա ընդունակությունները), կարող է ուղղակի խաթարել իշխանության կոալիցիոն ռեժիմը եւ էապես մեծացնել սեփական ազդեցությունը:

Այս հնարավոր իրավիճակը կանխելու համար Քոչարյանին այլ բան չի մնում, քան ոգեւորել Անդրանիկ Մարգարյանի հետ վատ հարաբերություններով հայտնի Հովիկ Աբրահամյան-Անդրանիկ Մանուկյան զույգին՝ ակնկալելով, որ նրանք ՀՀԿ ներսում Մարգարյանից կպոկեն ազդեցության իրենց բաժինը՝ պատրաստ լինելով իրադարձությունների զարգացման վթարային տարբերակի (Քոչարյանի վերջնական նպատակը իշխանական կոալիցիայի եւ նրա ներսում առկա հակասությունների պահպանումն է): Իհարկե, ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանը մեղմ ձայնակցում է այս զարգացմանը (պատահական չէ, որ Մոնտե Կառլոյում նա հանգստանում էր հատկապե՛ս Հովիկ Աբրահամյանի եւ Անդրանիկ Մանուկյանի ուղեկցությամբ), այսուհանդերձ, մենք բազմիցս ցույց ենք տվել, որ Սերժ Սարգսյանը մեկ հաշվարկի խաղացող չէ, ու Աբրահամյան-Մանուկյան զույգի հետ մտերմանալով՝ Սարգսյանն ընդամենը ուզում է հասկանալ Ռոբերտ Քոչարյանի տրամադրվածությունները:

Պնախարարն այս պահին Անդրանիկ Մարգարյանի հետ հակադրվելու որեւէ պատճառ չունի, մանավանդ՝ լավ է գիտակցում, որ իր եւ վարչապետի կոնֆլիկտի ծավալման դեպքում վերջնական լուծումը լինելու է հենց Քոչարյանի կաբինետում, որը ներքաղաքական առկա վիճակում չի կարող Սարգսյանի համար լրիվ կանխատեսելի լինել: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարթել իշխանության ներսում առաջացող հակասություններն ու կոնֆլիկտները: Սակայն այդ առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ իշխանության ներսում լինեն կոնֆլիկտներ եւ հակասություններ:

Արման Կարապետյան

Տպել
2952 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց