«Քաղաքացիական պայմանագիրը» ստվերային կառավարություն է ձեւավորում

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը հրապարակեց կուսակցության Վարչության որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու եւ ստվերային կառավարություն ձեւավորման մեկնարկի մասին: Ստորեւ ներկայացնում ենք Լենա Նազարյանի ելույթն ամբողջությամբ.

«Սիրելի բարեկամներ. 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններից հետո, Հայաստանում պետական կառավարման համակարգը փոխվեց. Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն:

Թեև լեգիտիմության աստիճանով այս սահմանադրությունը շատ չի տարբերվում նախորդից, այնուամենայնիվ, այն քաղաքական իրողություն է և մենք պետք է հաշվի առնենք այս փաստը:  

Այս փոփոխության արդյունքում հանրապետության նախագահին արդեն ընտրելու են ոչ թե Հայաստանի հանրապետության քաղաքացիները, այլ՝ Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող կուսակցությունը: Բայց ամենաէական փոփոխությունն այն է, որ զգալիորեն կրճատվել են նախագահի լիազորությունները և պետության համար բոլոր ամենակարևոր որոշումները կայացնելու լծակները կենտրոնացել են վարչապետի ձեռքում:

2017 թվականի ընտրություններից հետո պետության առաջին դեմքը լինելու է վարչապետը, ով նշանակելու է կառավարության անդամներ և կառավարելու է երկիրը: 

Այս իմաստով չափազանց կարևոր է իմանալ, թե ո՞ւմ ենք մենք ուզում տեսնել վարչապետի պաշտոնում և ու՞մ ենք առաջարկում ժողովրդին, որպես պետության ղեկավարի թեկնածու եւ ում հետ է այդ թեկնածուն պատրաստվում իրականացնել պետության կառավարման բարդագույն խնդիրը: Մենք բոլորս պետք է ճանաչենք այդ մարդկանց, նրանց անցած ճանապարհը, գնահատենք նրանց ինտելեկտուալ ու մասնագիտական կարողությունները, հարցեր ուղղենք մեզ հուզող խնդիրների վերաբերյալ և միայն դրանից հետո կայացնենք նրան ներկայացնող կուսակցության օգտին քվեարկել չքվեարկելու որոշումը:

Այսպիսով՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը և կուսակցության հետագա անելիքները, որոշեց.

1.Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցության Վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել Հայաստանի հանրապետության վարչապետի թեկնածու:

2.Նիկոլ Փաշինյանին լիազորել սկսել Ստվերային կառավարության ձևավորում:

3.Ստվերային կառավարության ձևավորման գործընթացի վերաբերյալ սկսել քննարկումներ Հայաստանի և Սփյուռքի հանրության ներկայացուցիչների հետ:

Սիրելի բարեկամներ,

Այսպիսով «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն հայտնի է և ստվերային կառավարության ձևավորման մեկնարկը տրված է: Առաջիկայում կսկսվեն քննարկումներ հանրության ներկայացուցիչների հետ՝ ստվերային կառավարության ձևավորման գործընթացը հնարավորինս ներառական ու մասնակցային դարձնելու համար:

Քանի որ հիմա Հայաստանում կառավարություն չկա, գիտեք, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը հրաժարական են տվել, ու կարող են թյուրըմբռնումներ լինել, ուզում ենք ընդգծել, որ մենք վարչապետի մեր թեկնածուին առաջադրում ենք ոչ թե նրա համար, որ գործող իշխանության կազմում նա վարչապետ նշանակվի, մենք վարչապետի մեր թեկնածուին առաջադրում ենք, եւ նրան լիազորում ենք ձեւավորել ստվերային կառավարություն, որպեսզի առավել կոնկրետացնենք իշխանափոխությանն ուղղված եւ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու քաղաքական գործընթացը:

Մեր առաջարկած ստվերային կառավարության խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուն նպաստելը եւ այդ գործընթացի լոկոմոտիվ դառնալը: Հաջողություն մաղթենք, ուրեմն, մեզ բոլորիս այդ գործը հաջողությամբ կյանքի կոչելու գործում»:

Հ.Գ. ՔՊԿ վարչության անդամ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ նաեւ ստվերային կառավարության ձեւավորման խնդրին. «Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: Մեխանիզմը հետեւյալն է. որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում եւ այդ անձանց մի մասը կարող է եւ չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Հիմա հարց կարող է ծագել. ինչու՞ ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող նման փորձի: Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամարտահայտում ապահովելու համար: Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ-չունենալը վճռական գործոն է գործող իշխանությանը հեռացնելու համար:

Ժողովուրդը պետք է ունենա ներքին վստահություն, որ հնարավորություն ունի իշխանության բերել մարդկանց, ովքեր կկարողանան երկիրը կառավարել անցնցում եւ առնվազն շատ ավելի հաջող քան այսօրվա իշխանավորները: Նոր իշխանության մասին ամբողջական պատկերացումների բացակայությունը այն վճռական գործոններից է, որ իշխանափոխության՝ թվում է լայնորեն պահանջված գործընթացը ձախողել է մի քանի անգամ:

Ստվերային կառավարության բարեհաջող ձեւավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է, եւ այսօրվանից այս գործընթացը կարող ենք համարել մեկնարկած: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի ձեւավորել վստահելի կառավարություն, որը կունենա Հայաստանը ստեղծված վիճակից հանելու իրականանալի եւ ժողովրդին հասկանալի ճանապարհային քարտեզ, չնայած հասկանում եմ, որ դա հեշտ լուծվող խնդիրներից չէ: Մեր նպատակը այնուամենայնիվ հետեւյալն է. ստվերային կառավարության կազմում ընդգրկել կարող ուժերի ոչ միայն Հայաստանից այլեւ Սփյուռքից: Սա հատուկ նշանակություն ունեցող սկզբունք է, որովհետեւ ինչպես գիտեք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային անելիքը Մեծ հայրենադարձության հարուցումն է, որի արդյունքում առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4-5 միլիոնի, իսկ նման բան տեղի կունենա միայն Հայաստանում խորքային տնտեսական, քաղաքական, իրավական փոփոխություններ իրականացնելուց հետո, սա էլ նշանակում է մանրամասն մշակված եւ քննարկված ծրագրի առկայություն»:

Տպել
6771 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան