ԱՄՆ-ը վրիպել է Սիրիայում. ԻՊ-ը շարունակում է հարձակումները

18/09/2016 schedule10:09

Ամերիկյան ռազմական հրամանատարությունը մեկնաբանել է արեւմտյան կոալիցիայի օդուժի՝ Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջակայքում սիրիական կառավարական ուժերին հասցրած ավիահարվածները: Պենտագնում նշել են, որ հարձակումը դադարեցվել է Ռուսաստանից ստացված տեղակատվությունից հետո:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջակայքում թիրախների ուղղությամբ ավիահարվածները դադարեցվել են ՌԴ-ից տեղեկատվություն ստանալուց հետո այն մասին, որ օդուժը հարվածներ է հասցնում սիրիական կառավարական ուժերի դիրքերին: Պենտագոնում նաեւ նշել են, որ Ռուսաստանին ի սկզբանե տեղեկացրել էին Դեյր-էզ-Զորի հատվածում ավիահարվածներ իրականացնելու մտադրությունների մասին, որտեղ սիրական կառավարական ուժերն ավելի քան երկու տարի մարտնչում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Նշվում է, որ այդ տարածքում ավիահարվածներ նախկինում էլի իրականացվել են:

Ռուսաստանը բավականին կոշտ է արձագանքել արեւմտյան կոալիցիայի օդուժի մասնակցությամբ միջադեպին, որը հետեւանքով զոհվել է 62 սիրիացի զինվորական:  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիյա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարլ է, որ Դեյր-էզ-Զորի մոտ սիրիական բանակին հասցված հարվածները հարվածի տակ են դնում Սիրիայի շուրջ՝ թե «Սիրիայի աջակցության միջազգային խմբի» ու ՄԱԿ ԱԽ-ի մասով, թե ռուս-ամերիկյան երկկողմանի հիմունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մենք ականատես դարձանք այս հարվածներին: Դրանք ոչ թե պարզապես հարցականի տակ են դնում, այլ, կներեք տավտալոգիայի համար, հարվածի՛ տակ են դնում այն ամենը, ինչ ձեռք է բերվել միջազգային համայնքի կողմից՝ թե՛ Սիրիայի աջակցության միջազգային խմբի, թե՛ ՄԱԿ ԱԽ-ի գծով, թե՛ երկկողմանի հիմունքներով», - ասել է Զախարովան ու հիշեցրել, որ  մինչ այդ ձեռք են բերվել ռուս- ամերիկյան պայմանավորվածություններ, փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ այն մասին, թե ինչպես համատեղ պայքար մղել ահաբեկիչների դեմ: Քննադատելով ավիահարվածները՝ Զախարովան փաստացի ԱՄՆ-ին մեղադրել է «Իսլամական պետությանն» աջակցություն ցուցաբերելու մեջ:

Քննադատել է արեւմտյան կոալիցիայի գործողությունները նաեւ սիրիական բանակը: «ԱՄՆ-ն կոպտորեն խախտել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը», - հայտնել է սիրիական կառավարական բանակի հրամանատարության ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն: «Տպավորություն է ստեղծվում, որ կոալիցիայի ավիացիան, հասցնելով նման հարված, մաքրել է ճանապարհները ԻՊ զինյալների համար, որոնք հիմա կարող են անարգել գրավել Դեր Զոր քաղաքը»,- ասել է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ Պենտագոնը խոստանում է, որ ավիահարվածներն իրականացվել են ոչ այն նպատակով, որ թուլացնեն սիրիական կառավարական ուժերին: «Արեւմտյան կոալիցիայի ինքնաթիռները նպատակաուղղված հարվածներ չէին հասցնի սիրիական կառավարական ուժերին: Առաջիկայում մենք կպարզենք ստեղծված իրավիճակի բոլոր հանգամանքները», - ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Մինչ այդ մարտերը Դեյր-էզ-Զորի մոտ շարունակվում են: Ավիահարվածներից թուլացած սիրիական բանակն անկարող է միայնակ դիմակայել «Իսլամական պետության» ջոկատների հարձակումներին այս հատվածում: Սիրիական բանակը դիմել է ՌԴ Օդատիեզերական ուժերի աջակցությանը: «Խնդրում եմ ձեզ շարունակել հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին սիրիական բանակին աջակցելու համար»- դիմել է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը Ռուսաստանի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար գեներալ- լեյտենանտ Սերգեյ Ռուսկոյին:

Տպել
1949 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է