Գագիկ Խաչատրյանի չկայացած գործուղումը. ո՞վ է ձեւավորում նոր կառավարությունը

Երեկվանից սկսեց ձեւավորվել ազգային համաձայնության կառավարությունը, որը «օգտագործելով ողջ հայության ներուժը,  պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը»: Այն մասին, որ  նոր կառավարությունը պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն, հայտարարեց Սերժ Սարգսյանը դեռեւս օգոստոսին նախագահականում կազմակերպված ընդունելության ժամանակ:

Հավաքը, հիշեցնենք, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամների կապիտուլյացիայից հետո, երբ հանգուցալուծվեց հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով երկրում առաջացած ճգնաժամը: Սերժ Սարգսյանը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ձեւավորելու անհրաժեշտության մասին,  որպես արձագանք այդ ճգնաժամին: 

«Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն»,- օգոստոսի 1-ին ասաց նա: Սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ սեպտեմբերի 13-ին, թերեւս` որպես ողջ հայության ներուժի օգտագործման առաջին օրինակ, վարչապետ նշանակվեց վերջին տարիների Մոսկվայում հաստատված եւ «Գազպրոմի» «Մեժռեգիոնգազում» բարձր պաշտոն զբաղեցրած Կարեն Կարապետյանը: Երեկ էլ  քաղաքական դաշտում անհայտ դեմքեր նշանակվեցին նախարարներ:

Մամուլը շտապեց արձանագրել, որ նոր նախարարները ունեն մեկ ընդհանրություն, նրանք բոլորը տեխնոկրատներ են: Նորանշանակ նախարարները, ճիշտ է, հայաստանաբնակ են, սակայն լիովին տեղավորվում են հայության ներուժն օգտագործելու բանաձեւի մեջ, քանի որ մեկը ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող կոնյակի գործարանի գլխավոր տնօրենն էր (գյուղնախարար Իգնատի Առաքելյան), մյուս երկուսը աշխատում էին Հայաստանում գործող ռուսական ընկերություններում (էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյան եւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյան): 

Չորրորդ նշանակումը (ֆինանսների նախարար Վարդան Արամյան, որը  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր) լրիվ կուտոյանական ոճի մեջ է, երբ նախագահի աշխատակազմի «աշխատասեր եւ դրական»  կերպարներից մեկը մեծ եւ պատասխանատու ոլորտի ղեկավար է նշանակվում: 

Հանրությանը, սակայն, տվյալ դեպքում ավելի քիչ կհետաքրքրի, թե ովքեր են նոր նախարարները: Մարդկանց ուշադրության կենտրոնում է, թե ում են նրանք փոխարինում: Լեւոն Յոլյան, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան, Սերգո Կարապետյան. պաշտոնանկ եղած այս նախարարներն էլ ունեն ընդհանրություն. նրանք կամ արդեն կայացած, կամ կայացման ճանապարհին գտնվող օլիգարխներ են:

Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվել են անփոխարինելի պրոֆեսիոնալների իմիջ ստեղծած Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, եւ Վաչե Գաբրելյանը` փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար:

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո մամուլում բազմաթիվ հոդվածներ են եղել այն մասին, թե որքանով է Կարապետյանն ազատ լինելու նոր նախարարներ նշանակելու եւ հներից ազատվելու հարցում: Լուրեր էին շրջանառվում, որ այս կամ նախարարին չազատելու հարցով Կարապետյանին միջնորդել է այսինչը կամ այնինչը: Նման «տանիք» ունեցողների շարքում էր նաեւ Գագիկ Բեգլարյանը, որից, ըստ հրապարակումների, Կարեն Կարապետյանը չպետք է կարողանար ազատվել: Երեկվա ոչ մեծ թվով նշանակումները, սակայն, ցույց տվեցին, որ նոր կառավարության ձեւավորման իրական եւ մամուլում ընթացող գործընթացներն այնքան էլ չեն համընկնում:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. սեպտեմբերի 19-ին Կարեն Կարապետյանը որոշում էր ստորագրել սեպտեմբերի 21-23-ը Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանին ՌԴ գործուղելու մասին: Սեպտեմբերի 20-ի` Սերժ Սարգսյանի հրամանագրով  ՀՀ-ն ունի նոր ֆինանսների նախարար, այսինքն` սեպտեմբերի 21-ին Գագիկ Խաչատրյանը ոչ մի կերպ չի կարող որպես նախարարի պաշտոնակատար մեկնել  Մոսկվա: Կարեն Կարապետյանը ստիպված է չեղյալ ճանաչել սեպտեմբերի 19-ի իր որոշումը եւ նոր որոշում ստորագրել: Այնքան էլ լավ բան չստացվեց: Կարծում ենք, սակայն, սա ընդամենը թյուրիմացության հետեւանք է: Երեկ օրվա վերջում Գագիկ Խաչատրյանի գործուղման մասին որոշումը հեռացվել էր կառավարության կայքից: 

Նոր կառավարության վերջնական կազմավորման համար Սահմանադրությամբ տրված ժամկետի ավարտին մինչեւ հոկտեմբերի 3-ը ժամանակ կա: Կան բազմաթիվ անուններ, որոնց նոր կառավարության կազմում լինել-չլինելը առանձնակի հետաքրքրության նյութ է, օրինակ` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ-ական նախարարներ եւ այլք: Մինչեւ հոկտեմբերի 3-ը թերեւս այսպես մաս մաս նոր նշանակումներ կլինեն: Դրանք, կարծում ենք, մեծ մասամբ անակնկալ կլինեն, երբեմն նույնիսկ` Կարեն Կարապետյանի համար:

Տպել
8732 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է