«Բալասանյան դաշինքն» էլ էր Գյումրիում վերահաշվարկի դիմում ներկայացրել

Գյումրի քաղաքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտած է համարում հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների վերահաշվարկի պրոցեսը:

Ստացած լինելով մի քանի տասնյակ դիմումներ՝ հանձնաժողովն ընդամենը 2 դիմումի է արձագանքել. մյուսները մերժվել են՝ տարբեր հիմնավորումներով: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Համախմբում» եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունների պահանջով համապատասխանաբար վերահաշվարկներ են իրականացվել 34/03 եւ 34/18 տեղամասերում:

«Ոչ մի տարբերություն չի տվել, ոչ մի փոփոխություն չի առաջացրել վերահաշվարկը, հանձնաժողովը տարբերություն չի գտել»,- ասաց Բաղրամյանը:

«Բալասանյան դաշինքի» 5 եւ «Գյումրեցու ոգի» կուսակցության 2 դիմումներ մերժվել են համապատասխան հիմքի բացակայության պատճառով: «Օրենքում շատ հստակ ասվում է, որ դիմումին անհրաժեշտ է կցել փաստաթղթեր, հիմքեր, որ նշված երեւույթը կատարվել է: Այդ կուսակցությունները իրենց պահանջը հիմնավորել չեն կարողացել, որի պատճառով մերժվել է վերահաշվարկի պահանջը»,- տեղեկացրեց ԸԸՀ նախագահը:

Նույն պատճառաբանությամբ մերժվել է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության դիմումը: Այս կուսակցության դիմումները վերաբերել են իրենց ձեռքի տակ եղած քաղվածքների եւ իրական արձանագրության միջեւ եղած տարբերություններին:  «Չկա նման հանգամանք: Եղած տարբերությունն էլ թվային, գումարման- հանման թիվ է ավելի շատ: Այսինքն ելակետային թվերի փոփոխություն տեղի չի ունեցել, մենք այդ մասին իրենց տեղեկացրել ենք: Կլինի նաեւ գրավոր պատասխան»,- ասաց Բաղրամյանը:

Ընտրախախտումների վերաբերյալ եւ վերահաշվարկի պահանջով 6 դիմումներ էլ ներկայացրած է եղել ԲՀԿ-ն: ԸԸՀ նախագահն ասաց, թե դրանց մերժման հիմքն այն է, որ դիմում ներկայացնողները եղել են ավագանու թեկնածուները, որոնք տեղամասերում չեն էլ եղել: «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեկնածուն այդ տեղամասում չի եղել, եւ չի էլ կարող իր անունից բողոք ներկայացնել: Գրանցամատյաններում այդ անձը գրանցված չի եղել, մուտք ու ելք չի արել, ո՞նց կարող է վերահաշավարկի պահանջ ներկայացնել»,- ԸԸՀ որոշումը մեկնաբանեց Բաղրամյանը:

Խոսելով «Համախմբում» կուսակցության դիմումների մասին՝ ԸԸՀ նախագահն ասաց, որ դրանք եւս մերժվել են:

«12 դիմում էլ եղել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից: Հիմա այդ մասով աշխատում ենք: Այդտեղ ավելի շատ նշված են վստահված անձանց, դիտորդների, հանձնաժողովի անդամների եւ նախագահների փոխհարաբերությունները. մեկը ասել է, մյուսը չի լսել եւ այլն: Դրանք կուսաումնասիրվեն, կպատասխանենք»,- եզրափակեց Էդվարդ Բաղրամյանը:

Այսպիսով վերահաշվարկի գործընթացը Գյումրիում ավարտված է, ԸԸՀ-ն ամփոփում է արդյունքները՝ դրանք ԿԸՀ ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվելու են առաջիկա կիրակի: Այնուհետեւ տեղի կունենա մանդատների բաշխում, որից հետո եռօրյա ժամկետում կգումարվի ավագանու նիստ: Նիստի ընթացքում ավագանու կազմում ընդգրկված քաղաքական ուժերը քաղաքապետ կընտրեն:

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով 6 տոկոսի շեմը հաղթահարել եւ ավագանի կազմելու հնարավորություն են ստացել «Բալասանյան դաշինքը» (34.64 %), ԲՀԿ-ն (20.70%), «Հայկական վերածնունդը» (10.62%), ԳԱԼԱ կուսակցությունը (10.49 %):

«Բալասանյան դաշինքը» ստանալու է 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդը»՝ 5:

Տպել
2798 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)