ՀՀԿ-ն խաբել է իր թեկնածուին

06/10/2016 schedule19:14

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել. ՀՀԿ-ն պաշտոնապես առաջադրել էր ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Մխիթար Վարագյանն ինքնաառաջադրվել էր եւ պնդում էր, որ ՀՀԿ-ն իրեն է սատարում:

Ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուշեղ Պետոյանն ընդամենը 100 ձայնի տարբերությամբ պարտվեց ինքնաառաջադրված Վարագյանին:

Պետոյանի հետ զրույցում տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀԿ-ն ուղղակի «քցել է» իրեն: Վերջինս, սակայն, այդպես չի համարում: Ներկայացնենք պատգամավորի հետ մեր զրույցը.

- Պարոն Պետոյան, ինչո՞վ եք բացատրում ձեր պարտությունը: Ձեզ առաջադրել էր ՀՀԿ-ն: Ստացվում է՝ Արթիկում ՀՀԿ-ն պարտվե՞ց:

- Ես այս պահին ինձ պարտված չեմ համարում, որովհետեւ 8500 մարդ է մասնակցել քվեարկությանը, որից 500-ի քվեարկությունը համարվել է «անվավեր»: 100 ձայնով պարտությունը չի կարելի պարտություն համարել: Պարզապես, ես շատ ամպագոռգոռ խոստումներ չեմ տվել ժողովրդին, որոնք անհնարին է կատարել: Պարզ, շիտակ, պարտավորված եւ ամենայն պատասխանատվությամբ եմ հանդես եկել ժողովրդի առջեւ եւ ոչ թե ամպագոռգոռ խոստումներ եմ տվել իրենց նման, անիրատեսական:

- Խոսքը Վարագյանի մասի՞ն է:

- Ուրիշ թեկնածու չունեինք, երկուսով էինք :)

- Ի՞նչ ամպագոռգոռ խոստումներ է տվել:

-Դե ֆաբրիկա ունի՝ 500 աշխատատեղով, աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձ եւ այլն, խոստացել է մանկապարտեզների վերանորոգում իրականացնել, դպրոցների եւ մանկապարտեզների վարձավճարները վերացնել:

- Չի՞ կարող վերացնել:

- Չէ, անհնարին է, ո՞նց կարող է: Քաղաքի բյուջեն պետք է նախեւառաջ պատկերացնեք, հետո իմանաք, որոնք են իրատեսական, որոնք է հնարավոր կատարել: Մեր քաղաքն էդ ի՞նչ բյուջե ունի, որ էդ կարգի վարձավճարները վերացնի:

- Պարոն Պետոյան, դուք ընտրություններից առաջ պնդում էիք, որ ՀՀԿ-ն ձեզ է սատարում: Կար նաեւ պաշտոնական որոշում՝ ձեզ սատարելու մասին: Բայց Վարագյանն ասում էր, որ իրականում իրեն են սատարում: Հնարավո՞ր է՝ ձեզ խաբել են: Որովհետեւ իշխող կուսակցության լծակները, փաստորեն, օգտագործել է Վարագյանը:

- Տեսեք, սատարելու մասին չի խոսքը, ես այս պահին որպես պատգամավոր եմ ասում՝ ՀՀԿ-ի քաղխորհրդի որոշմամբ եմ ես առաջադրվել: Քաղխորհրդի որոշումը դա փաստաթուղթ է: Ի՞նչ նկատի ունեք իշխող կոալիցիա ասելով: Էսօր ՀՅԴ-ն էլ է իշխող, իսկ Դաշնակցությունը պաշտոնապես սատարում էր Վարագյանին: Ինձ չէր սատարում նաեւ ՀՀԿ Արթիկի կառույցը:

- Իսկ ինչո՞ւ:

- Ես ի՞նչ իմանամ՝ ինչու: Որովհետեւ իրենք իրենց կուսակցության որոշմանը դեմ որոշումներ են կայացնում: Ակնհայտ ձեւով չէին սատարում:

- Հիմա պատժվե՞լ է Արթիկի կառույցը:

- Ես կուսակցական չեմ, չեմ էլ մտել կուսակցական խնդիրների մեջ:

- Հիմա դժգոհ չե՞ք:

- Չէ, ես դժգոհ չեմ, ես երբեք նման ձեւով քաղաքապետ չէի ուզենա լինել, 100 ձայնով կրած քաղաքապետն ի՞նչ պիտի լինի:

- Ձեզ խաբված չե՞ք զգում ՀՀԿ-ի կողմից:

- Չէ, դե ՀՀԿ-ն որպես էդպիսին Արթիկում շատ մեծ հնարավորություն չունի: Ես խաբված չեմ, պարզապես, ժողովուրդն է խաբված: Ավելի շատ ժողովրդի համար եմ անհանգստանում: Խաբված է, բայց հաջորդ ընտրություններին կկայացնի ճիշտ որոշում:

- Ժողովուրդն ումի՞ց է խաբված:

- Չգիտե՞ք ումից, մեծ, ամպագոռգոռ խոստումներ տվողներից:

Տպել
4382 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել