Երևան
25 °C
Մարզաշխարհի հանրահայտ 11 ներկայացուցիչ այս տարի ցուցադրած մարզական աննախադեպ ցուցանիշների, յուրահատուկ արդյունքների համար ընդգրկվել է 2017 թվականի «Գինեսի ռեկորդներ» գրքում: Յուրաքանչյուր տարի հրապարակվող հանրաճանաչ «Գինեսի ռեկորդներ» գիրքը ամփոփում է տարվա մեջ տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները, տարատեսակ ռեկորդները եւ այլն: 2017 թվականի «Գինեսի ռեկորդների» գրքում իրենց տեղն են ունենալու ճանաչված հետեւյալ մարզիկները, ակումբները:
Պետեր Չեխ (Չեխիա), - չեխ դարպասապահն Անգլիայի բարձրագույն խմբի՝ Պրեմիեր լիգայի առաջնություններում գոլ բաց չի թողել 181 խաղերում: Սա ռեկորդային ցուցանիշ է:
Գարեթ Բարի (Անգլիա), - Անգլիական «Էվերտոնում» հանդես եկող այս ֆուտբոլիստը «Գինեսի ռեկորդներ» գրքի մեջ է հայտնվել Անգլիայի առաջնությունում թիմի մեկնարկային կազմում հայտնվելու ռեկորդային ցուցանիշի համար՝ 580 խաղ:
Նովակ Ջոկովիչ (Սերբիա), - Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ջոկովիչը 2015 թվականի ընթացքում վաստակել է ռեկորդային պարգեւավճարներ՝ 21,6 միլիոն ԱՄՆ դոլար:
Ջորդան Սպայետ (ԱՄՆ), - 2015 թվականի ընթացքում ամերիկացի գոլֆիստը ստացել է պատմության մեջ ամենամեծ աշխատավարձը պրոֆեսիոնալ գոլֆիստների մեջ՝ 12 միլիոն ԱՄՆ դոլար:
Ադամ Փիթի (Մեծ Բրիտանիա), - Ռիո Դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում Փիթին դարձավ պատմության ամենաարագ լողորդը 100 մետր բրաս լողաոճում:
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), - Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի թվիթերյան բաժանորդների քանակը 2016 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ հասել է ռեկորդային թվի՝ 47 262 909 մարդ:
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ), - հանրահայտ թենիսիստուհին «Գինեսի ռեկորդների» գրքում է հայտնվել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում ամենաերկարատեւ ժամանակահատվածում (1999-2016 թթ.) նվաճած տիտղոսների համար:
Մաքս Ֆերստապեն (Բելգիա), - 19-ամյա ավտոարշավորդը դարձել է «Ֆորմուլա 1»-ի մրցաշարերի պատմության ամենաերիտասարդ հաղթողը. 2016 թվականի մայիսին Ֆերստապենը հաղթել է Իսպանիայի «Գրան Պրիում»՝ 18 տարեկան, 228 օրական հասակում:
Հոլի Հոլմ (ԱՄՆ), - առաջին կինն է, որին հաջողվել է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը ե՛ւ խառը մենամարտերում (UFC-ի չեմպիոն, 2015թ.), ե՛ւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում (WBA չեմպիոն, 2006 թ.):
Կարլի Լլոյդ (ԱՄՆ), - հեղինակ է կանանց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների եզրափակիչ հանդիպումների պատմության ամենաարագ գոլի (3-րդ րոպե), առաջին հեթ տրիկի (3 գոլ՝ 1 խաղում), նաեւ ամենատարեց ֆուտբոլիստն է, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Աշխարհի առաջնության եզրափակիչում (32 տարեկան, 354 օրական):
«Լեսթեր» (Անգլիա), - ֆուտբոլի Անգլիայի առաջնությունների պատմության ընթացքում առաջին անգամ 14-րդ տեղը գրաված թիմը կարողացավ 2 մրցաշրջան հետո նվաճել չեմպիոնի կոչումը: Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերիի ղեկավարած թիմը այս տարի գարնանը նվաճեց միլիոնավոր ֆուտբոլասերների սերն ու հարգանքը, հիմա էլ հայտնվում է «Գինեսի ռեկորդների» գրքում:
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով
Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է
Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ
Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ
Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը
Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան
© 2024 Հայկական ժամանակ