Հայաստան-ԵՄ. ո՛չ քաղաքականությանը, միայն՝ բիզնես

Հայաստանը եւ Եվրոպական Միությունը 2013 թ. Երեւանի եվրասիական «բեկումից» հետո, չնայած շրջանակային համաձայնագրի շուրջ սկսված բանակցային գործընթացի հաջող եւ կառուցողական ընթացքի մասին պաշտոնական հավաստիացումներին, մինչ օրս չեն կարողանում փաստաթղթի կնքման գոնե մոտավոր ժամկետները նշել:

Երբ փաստաթղթի կնքման ժամկետների վերաբերյալ հայաստանյան կամ եվրոպական պատասխանատու պաշտոնյաներին հարցեր են ուղղվում, հնչում են հերթապահ պատասխաններ՝ «ժամկետները կարեւոր չեն, կարեւորը նոր համաձայնագրի բովանդակությունն է»:

Նմանատիպ մի պատասխան էլ ժամկետների վերաբերյալ լրագրողի հարցին արձագանքելիս տվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը երեկ ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ կայացած մամուլի ասուլիսին: «Մենք աշխատում ենք բովանդակության վրա, ինչը շատ ավելի կարեւոր է, քան ժամկետները»: Նա անգամ համաձայնագրի կնքման շատ մոտավոր ժամկետներ չնշեց: Ի դեպ, 2013 թ. սեպտեմբերին Հայաստանի եվրասիական շրջադարձից հետո նոր պայմանագրի կնքման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցից, ինչպես ժանտախտի համաճարակից, խուսափում են բոլորը: Չստացված օրինակի ուրվականը դեռ հետապնդում է կողմերին՝ չնայած անվստահության ճգնաժամի հաղթահարման մասին հայտարարություններին:

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը եւ Եվրամիությունը պաշտոնապես բանակցում են նոր շրջանակային համաձայնագրի ձեւավորման շուրջ: Այն հիմնականում հիմնվելու է նախկին Ասոցացման համաձայնագրի վրա, սակայն առանց ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին ծավալուն բաժնի: Այժմ տնտեսությանը եւ առեւտրին վերաբերող հսկայական բաժինը փուլ առ փուլ վերանայվում եւ համաձայնեցվում է: Այսօր Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, որի ժամանակ քննարկվելու են համաձայնագրի՝ առեւտրին եւ ներդրումներին վերաբերող գլուխների տեքստերը: Հենց այստեղ էլ, ինչպես ասում են, թաքնված է «շան գլուխը»: Ասուլիսի ժամանակ Գարեգին Մելքոնյանն այն անվանեց կողմերի համար զգայուն հարցեր, որոնք «հնարավոր կլինի լուծել բանակցությունների միջոցով»:

Առեւտրի ոլորտում զգայուն հարցերից մեկը հայկական կոնյակի խնդիրն է: Եվրամիությունը, հատկապես Ֆրանսիան, պնդում են, որ հայկական կոնյակը վաճառվի կամ արտահանվի այլ ապրանքանիշի տակ, որպեսզի «շփոթություն չառաջացնի»: Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը ոչ միայն բրենդ են, այլեւ աշխարհագրական տեղանուններ, իսկ համաձայն Լիսաբոնի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS համաձայնագրերի, այլ խմիչքներ այդ անվանման տակ չեն կարող ներմուծվել տվյալ համաձայնագրին միացած երկրների տարածք կամ վաճառվել այդ տարածքում: Ուստի այժմ Եվրամիությունը, հատկապես Ֆրանսիայի ճնշման տակ, մինչեւ համաձայնագրի կնքումն է փորձում այդ հարցին լուծում տալ: Մի առիթով ԵՄ դեսպան Սվիտալսկին մեզ հետ զրույցում ասել էր, որ այս հարցում «Եվրամիության դիրքորոշումը շատ կարծր է, սակայն ամեն ինչ ցույց կտան բանակցությունները: Այս հարցն իրեն զգացնել կտա»:

Այն, որ մինչեւ այժմ կողմերը չեն կարողանում անգամ բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետներ նշել, նշանակում է գոնե կոնյակի հարցն իրեն դեռ զգացնել է տալիս: ԵՄ-Հայաստան բանակցություններին իրազեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, պետք չէ սպասել, որ շրջանակային համաձայնագրի կազմման շուրջ բանակցություններն ավարտվեն եւ այն ներկայացվի կնքման: Մյուս կողմից, թե՛ մեր աղբյուրները, եւ թե՛ երեկվա Մելքոնյան-Սվիտալսկի ասուլիսը նախանշեցին մեկ այլ կարեւոր հանգամանք: Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցությունների այս հանգրվանում ուշադրությունը կենտրոնացնելու է բացառապես առեւտրի եւ տնտեսության, ոչ թե քաղաքականության վրա:

Թեպետ մեկ տարի է անցել սահմանադրական հանրաքվեի վիճելի արդյունքներից, իսկ հաջորդ տարեսկզբին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որից հետո երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին, ասուլիսի ժամանակ չխոսվեց քաղաքական հարցերի մասին ընդհանրապես: Փոխարենը դեսպանը նշեց. «Բրյուսելն այժմ շեշտը դնում է առեւտրի ու ներդրումների վրա: Համաձայնագրի քաղաքական մասը համաձայնեցվել էր դեռեւս 2013 թ.»:

Ինչպես հայտնում մեր աղբյուրները, սպասվող ընտրությունները կամ դրանց անցկացման որակն էական ազդեցություն չեն ունենալու այս բանակցությունների վրա: «Ընտրությունների անցկացման որակն այդքան էլ կապ չունի շրջանակային համաձայնագրի բանակցությունների դինամիկայի հետ: Ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար, իհարկե, կարող է նոր հնարավորություններ բացել ԵՄ հետ հարաբերություններում, սակայն ազդել բանակցությունների վրա՝ չի կարող», - նշում են ԵՄ-Հայաստան բանակցություններին իրազեկ մեր աղբյուրները՝ հավելելով, որ Եվրամիությունը առեւտրի եւ ներդրումների հարցում սպասում է Հայաստանի իշխանությունների «տնային աշխատանքի» կատարմանը, որպեսզի վերջնական համաձայնության գան փաստաթղթի շուրջ: «Ամեն ինչ այժմ կախված է ՀՀ իշխանություններից»,- նշում են մեր աղբյուրները: 

Միեւնույն ժամանակ եվրոպական ինտեգրացիայի հարցերով զբաղվող փորձագետները նշում են, որ բանակցությունների այս շրջափուլն ունի գրեթե նույն խնդիրները, ինչ նախորդը: «Նախ թեպետ 2013 թ. Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, միեւնույն է, այն չի հրապարակվում: Բանակցությունները, ինչպես եւ նախկինում, բաց չեն, թափանցիկություն չկա: Այս առումով դասեր չեն քաղվել: Մյուս կողմից, այս գործընթացը չունի հստակ քաղաքական հենարան: Ազգային ժողովում չկա մեկ կամ մի քանի ազդեցիկ ուժ, որոնք հստակ կպաշտպանեին ՀՀ եվրաինտեգրացիայի ուղին: Շատերն են նշում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարեւոր են, սակայն այդպես էին ասում նրանք մինչեւ 2013 թ. սեպտեմբեր ամիսը: Այնուհետեւ կայացվեց համապատասխան որոշում եւ գրեթե նույն ուժերը պաշտպանեցին եվրասիական ուղենիշը»,- նշում է ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Տպել
3115 դիտում

«Ռոմա» տեղափոխվելուց հետո Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել

Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Կմիավորվեն վարչություններ, կստեղծվի՝ երկու նորը, Բաթոյանն ընդգծեց՝ երրորդ սեռի վարչություն կամ բաժին չի լինելու  

Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ Տ90 տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW. Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

Հեղափոխությանը դիմադրություն աշխատանքի և սոցհարցերի նախարարությունում կա. Բաթոյանն ասում է, թե ինչ է արվում դրա դեմ

Թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. երգչուհի Շերը՝ ԱՄՆ-ի Սենատի որոշման մասին

Վթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին, էլեկտրական սյունն ընկել է մեքենային. տուժածներ չկան

ՊՎԾ-ն Մետրոպոլիտենում հայտնաբերել է շուրջ 1.2 մլրդ դրամի չարաշահումներ. արդյունքներն ուղարկվել են դատախազություն

ՊՆ 1-ին զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ

Ամանորը տոնենք հարեւան Հայաստանում. Թբիլիսիում առաջարկում են Նոր տարին դիմավորել Երեւանում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն եւ ապահովել բրոնզե մեդալ

Հրդեհ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար. վարչապետը՝ Սենատի ընդունած բանաձեւի եւ Թուրքիայի մասին

Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագծում բռնապետական ոչինչ չկա․ Միքայել Զոլյան

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում նաեւ Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ