Daily Mail. եթե Մխիթարյանը չլինի նաեւ թիմի առաջիկա խաղում, ուրեմն խնդիրներ ունի մարզչի հետ

25/10/2016 schedule21:32

Այն բանից հետո, ինչ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդը» ջախջախից պարտություն կրեց  «Չելսիից» (4:1), բրիտանական լրատվամիջոցները սկսեցին ավելի շատ խոսել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ իրենց համար անհասկանալի որոշումներից: Մասնավորապես The Daily Mail-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ պորտուգալացի մասնագետն արդեն երկար ժամանակ է, ինչ հայտացուցակից դուրս է թողնում ակումբի ամառային ամենահնչեղ ձեռքբերումներից մեկին՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Դա այն դեպքում, որ մինչեւ առաջության մեկնարկը, իր խոսքերով, մեծ հույսեր էր կապում նրա հետ: Այս առիթով The Daily Mail-ը գրել է.  

««Արսենալը», «Լիվերպուլը» եւ «Թոթենհեմը» նրան ձեռք բերելու մեծ ցանկություն ունեին, սակայն նրան ստացավ «Յունայթեդը»: «Ուիգանի» դեմ նախամրցաշրջանային ընկերական խաղում նա մեծ հույսեր արթանցրեց: Այդուհանդերձ, երբ մրցաշրջանը սկսվեց, նա մնաց պահեստայինների նստարանին, իսկ թիմի կազմում 10 համարի դերը՝ Իբրահիմովիչի ետեւում խաղալու պարտականությունը, տրվեց Ռունիին», -գրված է լրատվամiջոցում:

The Daily Mail-ը նաեւ ընդգծում է, որ Մոուրինյոյի՝ թիմի կազմից Մխիթարյանին դուրս թողնելու որոշումը տարօրինակ եւ անբացատրելի է թվում երկրպագուներին ու մասնագետներին: Այդ առիթով «Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Օուեն Հարգրիվզն իր զարմանքն է արտահայտել:   

«Անհավատալի է, որ Մխիթարյանը չի խաղում, նա պետք է մեկնարկային կազմում լինի։ Նախորդ մրցաշրջանում նա Դորտմունդի «Բորուսիայի» կազմում դարձավ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ խփելով 23 գոլ եւ կատարելով 32 գոլային փոխանցում: Բացի Մեսսիից ու Ռոնալդուից դժվար է հիշել մեկ այլ ֆուտբոլիստի անուն, որը կարող էր նման ցուցանիշներ ունենալ», -ասել է նա:

Ըստ The Daily Mail-ի, եթե Մխիթարյանը չլինի նաեւ թիմի առաջիկա խաղում, կնշանակի, որ նրա ու Մոուրինյոյի հարաբերություններն այնքան էլ լավ չեն:

«Մանչեստեր Յունայթեդը» վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում ուժերը կչափի «Մանչեստեր Սիթիի» դեմ: Հենց այս թիմի դեմ դերբիում է Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ դուրս եկել: Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած դերբիում կարմիր սատանաները պարտվել են 1:2 հաշվով:

Տպել
3138 դիտում

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին