Լարվածություն Սասնա ծռերի «կանանց» շրջանում.մի մասը դեմ է, որ վարչապետից համաներում խնդրեն

«Սասնա ծռեր» խմբին սատարող եւ նրանց կանանց շրջանում որոշակի լարվածություն է նկատվում: Երեկ «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում «Սասնա ծռեր» խմբի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը հրապարակեց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի նամակը, որով վերջինս «Սասնա Ծուռ» կանանց եւ աղջիկներին հորդորում էր լինել ավելի համակարգված եւ իրենց ռազմավարությունը համադրել որոշակի կենտրոնի հետ:

«Նշված նպատակին հասնելու համար պայքարի բովում ստեղծվել եւ թրծվել է «Հայ կանանց ճակատ» միավորումը, որի ձեւաչափն ու համակարգման մեխանիզմը մինչ օրս արդյունավետ կերպով աշխատում են: Ճակատի համակարգող Սյուզան Սիմոնյանը նախորդ տարիների բազմաթիվ լարումների եւ վայրիվերումների ընթացքում ապացուցել է իր նվիրվածությունն ու կազմակերպչական կարողությունները եւ վաստակել է բոլորիս սերը, հարգանքն ու վստահությունը:

Առհասարակ դեմ չլինելով նոր նախաձեռնություններին, խնդրում եւ հորդորում եմ առավելագույնս պահպանել «Հայ կանանց ճակատ»-ի ձեւաչափը եւ ձեր գործողությունները համադրել ճակատի համակարգող Սյուզան Սիմոնյանի հետ, նաեւ այն պատճառով, որ նա մեզ հետ կայուն հաղորդակցություն ունի եւ բոլոր հիմնական քայլերը կատարում է մեզ հետ խորհրդակցաբար:
Խնդրում եմ նկատի ունենալ, որ որոշակի սահմանափակվածությունը եւ Ճակատի ու նրա համակարգողի հետ քայլերը համադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակառակորդն իր ամբողջ սատանայական զինանոցն օգտագործում է մեզ պառակտելու եւ թուլացնելու համար»,- նշվում էր Ավետիսյանի նամակում:

Նամակի տակ մեղադրական գրառումներ հայտնվեցին: Օրինակ, Ստելլա Աղաջանյան անունով մի օգտատեր գրեց, որ ճիշտ կլիներ տեսնել նաեւ այն նամակի նկարը, ի պատասխան որի գրված է այս (Վարուժան Ավետիսյանի) նամակը: «Այ, այդ ժամանակ պատկերն ամբողջական կլիներ ու մարդկանց մոտ հարց չէր առաջանա, թե ինչպե՞ս է ծնվել այս նամակը եւ ինչու՞ է Վարուժանն այդպես գրել»,- գրում էր նա:

Սրան հաջորդեց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Բարսեղյան-Սեֆիլյանի հայտարարությունը, որ ինքը հեռանում է «Հայ կանանց ճակատից»: Այնուհետեւ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ վաղը հավաքվում են եւ բողոքի նամակ տանում հանձնելու ՄԻՊ գրասենյակ:

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ վաղը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում մեկնարկում է «Կանանց հեղափոխությունը»: Ֆեյսբուքյան իվենթի հեղինակը նույն Ստելլա Աղաջանյանն էր, որն արձագանքել էր Սյուզան Սիմոնյանին: Ենթադրվում է, որ ակցիայի նախաձեռնողների թվում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի կինը: Երբ փորձեցինք մանրամասներ ճշտել հավաքի մասին՝ Նանոր Սեֆիլյանն ասաց, որ չի ցանկանում ոչինչ ասել, հորդորեց գնալ եւ տեղում տեսնել ինչ հավաք է: Նա նաեւ խորհուրդ տվեց տեղեկություն իմանալ ֆեյսբուքյան հաղորդագրությունից:

Իսկ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում ասվում է. «Սիրելի ակտիվ ու պայքարող կանայք, եկել է խոսքից գործին անցնելու ժամանակը: Մենք խախտում ենք ժամանակավոր, հարաբերական անդորրն ու կոչ անում բոլորիդ դուրս գալ հանրահավաքի.... Ձեր մասնակցությունը պարտադիր է, տղամարդկանցը՝ ցանկալի»:

Թե ինչից է առաջացել այս լարվածությունը եւ ինչու են կանայք սկսել միմյանց չհանդուրժել՝ փորձեցինք պարզել «Սասնա ծռեր» խմբի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանից:

- Տիկին Սիմոնյան, վաղն Ազատության հրապարակում հավաք է նախատեսվում: Ո՞վ է այն նախաձեռնել:

- Ես տեղյակ չեմ, ինձ դիմել էին այլ ակցիայի մասնակցելու նպատակով, ես չեմ մասնակցել, իսկ այլ ակցիայի մասին տեղյակ չեմ: Հավանաբար, հետո փոխվել են իրենց նպատակները, ուրիշ ակցիա են արել: Ինձ առաջարկվել էր վարչապետի մոտ գնալ, մասնակցել այդ ակցիային, բայց ես հրաժարվել եմ, ուրիշ բանից տեղյակ չեմ:

- Ձեզ ո՞վ է առաջարկել:

- Ինձ առաջարկել է Ստելլա Աղաջանյանը: Ինքն է առաջարկել, որ մի խումբ կանայք ուզում են գնալ վարչապետի մոտ, բայց ես մերժել եմ, որովհետեւ ես չեմ կարող Կարեն Կարապետյանի մոտ գնալ:

- Գնալու նպատակը ո՞րն է:

- Պետք է խնդրեինք Ծռերի նկատմամբ համաներում կիրառել: Ես ասել եմ, որ ես հրաժարվում եմ, որովհետեւ ես ներկայացնում եմ այն ուժը, որը կտրականապես դեմ է վարչապետի մոտ գնալուն եւ համաներում խնդրելուն: Ես ասել եմ, որ տղաներն էլ դրան դեմ կլինեին: Բացի դրանից, վարչապետի իրավասության մեջ չի համաներումը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանից:

- Ձեր նշած անձինք կապ ունե՞ն այս ակցիայի հետ:

- Այո, նույն մարդիկ են, հավանաբար հասկացել են, որ խնդրանքով վարչապետի մոտ չպետք է գնալ, դրա համար հիմա ինչքան գիտեմ միտինգ է լինելու: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, որովհետեւ ճանապարհային քարտեզ, նման բաների մեջ եմ խառնված այսօր:

- Երեկվանից լարվածություն է նկատվում նաեւ «Սասնա ծռեր» խմբում: Նանոր Սեֆիլյանը հայտարարեց, որ դուրս է գալիս կանանց ճակատից: Ինչ-որ խնդիրներ կա՞ն:

- Ես տեղյակ չեմ, ոչ մի բան չեմ քննարկել, ոչ մի խոսակցություն չի եղել իմ եւ որեւէ մեկի միջեւ: Ինձ ընդամենը խնդրել են գնալ վարչապետի մոտ համաներման համար, ես ասել եմ՝ ոչ: Այլ խոսակցություն ես ոչ մեկի հետ չեմ ունեցել:

- Սասնա ծռեր խմբի էջում ձեր հրապարակած նամակի տակ քննարկվում էր գնում: Ձեր հասցեին ինչ-որ կասկածներ կային:

- Այո, ես երեկ Սասնա ծռերից ստացա նամակ, Վարուժան Ավետիսյանը խնդրեց, որ ես հրապարակեմ եւ ձեռագրով դնեմ, որ մարդիկ իմանան, եթե ինչ-որ մի բան են կազմակերպում, ապա իրենց հետ խորհրդակցելով կազմակերպվի: Նամակում նշվում է, որ ես կայուն հաղորդակցության մեջ եմ նրանց հետ փաստաբանների միջոցով, դրա համար խնդրում են, որպեսզի իմ միջոցով այդ տեղեկությունները հասնեն իրենց:

- Ձեզ հետ համաձայնեցնելու իմաստը ո՞րն է:

- Որպեսզի համակարգված լինի, որովհետեւ իրենք դեմ էին, որ մենք վարչապետի մոտ գնայինք խնդրանքով:

- Իսկ Սասնա ծռերն իմացե՞լ են , որ ցանկանում են գնալ Կարեն Կարապետյանի մոտ:

- Այո, փաստաբաններից իմացել են եւ դրա համար խնդրել են, որ հանկարծ նման քայլ չանեն կանայք, չգնան, չխնդրեն, նամանավանդ որ վարչապետի իրավասության մեջ չի մտնում համաներման հարցը:

- Խմբում գրել էին, ինչո՞ւ չեք հրապարակել այն նամակը, որ դուք եք գրել Վարուժան Ավետիսյանին, որին ի պատասխան ստացել եք այս նամակը:

- Ես նամակ չեմ ուղղել Վարուժան Ավետիսյանին, փաստաբանների միջոցով տեղեկացնում եմ ամեն ինչ, ինչ կատարվում է, որովհետեւ նրանք են շարժումը կառավարում եւ նրանց ղեկավարությամբ ու գիտությամբ է որեւէ բան կատարվում: Փաստաբանների միջոցով հայտնել եմ, նամակ չեմ գրել:

- Ժիրայր Սեֆիլյանի կինն այդ նամակի պատճառո՞վ է վրդովված:

- Չգիտեմ, չեմ շփվել:

- Նանոր Սեֆիլյանն այն մարդկանց մե՞ջ է, ովքեր ուզում էին գնալ Կարապետյանի մոտ:

- Երեւի, հավանաբար:

- Եվ, հավանաբար, ձեր տարաձայնությունն էլ այդ պատճառով է:

- Ես չունեմ տարաձայնություն, ես չեմ հանդիպել Նանոր Սեֆիլյանին մեկ ամիս: Իմ ու նրա մեջ տարաձայնություն բացարձակապես չի եղել: Ինչ է առաջացել, ես տեղյակ չեմ: Ինձ դիմել են, որ գնանք վարչապետի մոտ համաներում խնդրենք, ես ժողով եմ հրավիրել, աղջիկները (Հայկ կանանց ճակատի-խմբ.) եկել են, ժողով ենք արել, ես ասել եմ, որ կտրականապես դեմ եմ: Մյուս աղջիկներն էլ ասել են՝ մենք չենք մասնակցելու նման խնդրանքի, որովհետեւ տղաներն էլ հայտարարել են՝ նահատակ ենք, մեր կյանքը տալիս ենք հանուն մեր հայրենիքի փրկության: Ես ասում եմ՝ ի՞նչ համաներում խնդրեմ, եթե «Սասնա ծռերը» մեզ համար հերոսներ են, հանցագործներ չեն, որ գնամ նրանց դուռը եւ խնդրեմ համաներում, որ ատրճանակը պահեն գլխիս՝ ես էդ քայլը չեմ անի: Ի՞նչ է նշանակում: Աղջիկներն ասեցին մենք կարող ենք փողոցներում երթեր անել, բայց վարչապետի մոտ գնալ չենք կարող: Սա է իրողությունը:

Տպել
6846 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց