Որեւէ ներմուծողի կողմից դժգոհություն չի եղել. նախարարը՝ գործարարների ահազանգերի մասին

07/11/2016 schedule12:49

Հայաստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում, որպեսզի վերջինս տրամադրի GSP+ միակողմանի արտոնյալ առեւտրային ռեժիմ:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը.

«Դա նշանակում է, որ եթե Չինաստանի Հանրապետությունն այդ ռեժիմը տրամադրի, ապա ՀՀ-ում արտադրված որոշակի ապրանքներ կներմուծվեն Չինաստան՝ առանց սահմանափակումների ու մաքսատուրքերի»,- մանրամասնեց նախարարը:

Ճշտող հարցին՝ ի՞նչ ապրանքատեսակների մասին է խոսքը գնում, նախարարն ասաց, որ այն կախված է բանակցություններից:

Նախարարի խոսքով՝ 2017 թվականին նախարարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ներդրումների աճ կլինի:

Հարցին՝ ԵՏՄ-ին անդամակցության ազդեցությունը թվային ցուցանիշներով կարո՞ղ է ասել, նախարարն ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար լայն հնարավորությունների ստեղծում է.

«Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է ԵՏՄ շուկաներ, եթե հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները վերլուծեք ՀՀ-ի եւ մեր հարեւան այլ պետությունների մասով, որոնք չեն անդամակցել ԵՏՄ-ին, կհամոզվեք, թե ինչքանով դրական էր մեր անդամակցությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի խոսքով, ՀՀ-ում 10 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, այդ ինչ աճի մասին է խոսքը, նախարարն ասաց.

«Չեմ իմանում»:

Ինչ վերաբերում է գործարարների՝ ներկրումների հետ կապված ահազանգերին, նախարարը վստահեցրեց, որ չեն եղել նման դեպքեր.

«Մեր նախարարությունը դեռ ներկրման հետ կապված ահազանգ չի ստացել»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ կային բանանի ներկրման արգելքի մասին, Կարայանը չցանկացավ մեկնաբանել «այն, ինչ գրված է մամուլում», սակայն պատասխանեց.

«Որեւէ ներմուծողի կողմից որեւէ դժգոհություն վերջին ժամանակաշրջանում չի եղել»:

Նախարարը լրագրողների հետ զրույցում հստակեցրեց՝ պատգամավորի հարցին ի պատասխան ասել է ոչ թե 3,2 տոկոս տնտեսական աճից ավելին է սպասվում, այլ չեն բացառում, որ իրենց ծրագրած միջոցառումների արդյունքում կլինի 3,2 տոկոս տնտեսական աճ, ապա հավելեց.

«Սակայն թիրախավորում ենք, որ առավել ակտիվ միջոցառումներ իրականացնենք, որ արդյունքներն ավելի իրատեսական լինեն»:

Դիտարկմանը, որ որոշ տնտեսագետներ 3,2 տոկոս տնտեսական աճից ցածր ցուցանիշ են կանխատեսում, ավելի քիչ կանխատեսումներ չկա՞ն, նախարարն ասաց.

«Կան, ուզում եմ նշել, որ 3,2 տոկոս տնտեսական աճը բավական ռիսկային եւ լուրջ ցուցանիշ է ներկա պարագայում»:

Ճշտող հարցին՝ 2017-ին արդյունաբերական որեւէ ձեռնարկություն բացվելո՞ւ է, նախարարը չցանկացավ պատասխանել.

«Եկեք բացահայտ չխոսենք էդ մասին. պետությունը ձեռնարկություններ չի բացում, ստեղծում է բարենպաստ պայմանները, որ բացվեն»,- եզրափակեց նա:

Տպել
1803 դիտում

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ