«Նոր հայերը» վերջին ելույթից 16 տարի անց КВН-ից վերադարձան հաղթանակով

14/11/2016 schedule15:55

Ուրախների եւ հնարամիտների ակումբի՝ КВН-ի (Клуб веселых и находчивых) «Նոր հայեր» թիմը վերջին ելույթից 16 տարի անց միավորվեց եւ կրկին բեմ բարձրացավ: Նոյեմբերի 12-ին Կրեմլի համերգասրահում կայացավ КВН-ի 55–ամյա հոբելյանին նվիրված համերգ-մրցույթը, որին հրավիրված էին 1961 թվականից մինչեւ այսօր ելույթ ունեցած լավագույն թիմերը: «Նոր հայերը» նվաճեցին 3 գավաթներից մեկը: Armtimes.com-ի հետ զրույցում թիմի անդամ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նշեց, որ իրենք ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքի վրա, որ միջոցառումը մրցութային է:

«Մենք պարզապես չգիտեինք, որ մրցութային է, կամ էլ լսել ենք, բայց ուշադիր չենք եղել ու չենք ֆիքսվել դրա վրա, որովհետեւ մեզ համար առաջնահերթը լավ ելույթ ունենալն էր: 3 գավաթ էր խաղարկվում՝ КВН-ի առաջին տառերով, մենք վերցրինք դրանցից մեկը՝ В-ն (веселые՝ ուրախները),- պատմեց նա:

«Նոր հայերը» հավաքվել էին գրեթե ողջ կազմով՝ Մենչը, Գարիկ Մարտիրոսյանը, Գրիգոր Գասպարյանը, Տաշ Սարկիսյանը, Վարդան Զադոյանը, Արտյոմ Հակոբյանը, Կարեն Մանթաշյանը, Էդուարդ Մելքոնյանը, Ալեքսանդր Մնացականյանը, Արտակ Գասպարյանը եւ ուրիշներ:

«Պարզապես 3-4 հոգի ժամանակի հետ կապված չկարողացան ներկա լինել», - պարզաբանեց Մենչը:

Կրեմլի համերգասրահում «Նոր հայերը» ներկայացել են բոլորովին նոր ծրագրով: Ոչ մի համարի կրկնություն չի եղել:

«Ոչ մի հին բան չկար, որովհետեւ սա եթերային ծրագիր է, եւ կրկնություն լինել չի կարող: Մենք արդեն վաղուց КВН-ի վետերաններ ենք համարվում, բայց այս ելույթով ապացուցեցինք բոլոր երիտասարդ թիմերին, որ վետերաններն էլ են կարողանում լավ ելույթ ունենալ եւ արժանանալ գավաթի»,- ասաց Մենչը:

Այդ գավաթը «Նոր հայերը» նվաճել են թեժ մրցակցության պայմաններում:

«Այնտեղ վատ թիմ չկար: Բոլորը բարձրագույն լիգայի չեմպիոններ էին, նույնիսկ կային թիմեր, որոնք մի քանի անգամ էին չեմպիոն դարձել»,- նշեց Մենչը:  

Համերգ-մրցույթին մասնակիցներից են եղել «Махачкалинские бродяги», «Сочи», «Пятигорск», «Уральские пельмени», «Владикавказ», «Томск» եւ այլ թիմեր: Բացի «Նոր հայերից»՝ բոլորը ռուսական թիմեր են եղել: Համերգ-մրցույթի հյուրերից է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Տպել
4532 դիտում

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը