Չեմ պատրաստվում մնալ մի ակումբում, որտեղ ինձ չեն վստահում. Զավեն Բադոյան

18/11/2016 schedule21:48

«Բանանցի» արդեն նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը թիմից հեռացել է, քանի որ այնտեղ իրեն չեն վստահել: Թեեւ նա Հայաստանի հավաքականի թեկնածու է ու երբեմն հիավիրվում է երկրի գլխավոր թիմ, «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի ծրագրերում չէր մտնում: Ակումբը լեգեոներների թիվը պակասեցնելու քաղաքականություն է սկսել, սակայն կրճատումն ազդել է նաեւ 26-ամյա հայ ֆուտբոլիստի վրա: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց տեղի ունեցածի մասին:  

«Խնդիրը հետեւյալն է. «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (0:4, 9-րդ տուր) սկսեց չվստահել ինձ հիմնական կազմում եւ խաղից հետո հարցազրույց տվեց՝ ասելով, որ հավաքականից հետո (խմբ. հավաքականում խաղաժամանակ չստանալու պատճառով) հոգեբանորեն պատրաստ չեմ, նույնն էլ ինձ ասաց: Ինձ համար ավելի լավ կլինի, որ գնամ, այդքան բան: Ես չեմ պատրաստվում մնալ մի ակումբում, որտեղ ինձ չեն վստահում», - ասաց նա:

Բադոյանը հավաքական էր հրավիրվել, սակայն խաղադաշտ դուրս չէր եկել աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիայի եւ Լեհաստանի դեմ խաղերում:

Լեգեոներների թիվը կրճատելու քաղաքականության շրջանակներում «Բանանցը» վերջերս հրաժարվել է Յասմին Մեցինովիչի (մակեդոնացի), Սոսլան Կաչմազովի եւ հարձակվող Ացամազ Բուրաեւի (2-ն էլ ռուսաստանցի) ծառայություններից: Օրերս Կաչմազովն armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ակումբն իր հետ պայմանագիրը խզելուց հետո չի վճարել այն ամբողջ գումարը, որ պետք է վճարեր. տվել է մի մասը միայն: Այն հարցին, թե արդյոք Բադոյանին նույնպես ամբողջությամբ չեն վճարել, նա հետեւյալ պատասխանը տվեց.

«Վճարել են այնքան, որքան մյուս դուրս մնացածներին», - ասաց նա:

Մեր տեղեկություններով՝ կիսապաշտպանն այս շրջանում Նորվեգիայում է, որտեղ թիմ է որոնում, սակայն նա այս հարցի շուրջ չի խոսում, քանի որ դեռ վերջնական ոչինչ չկա, ընթացքի մեջ է: «Բանանցին» նա հաջողություն է մաղթում:

«Բոլորին հետաքրքիր է, թե ինչ է սպասվում «Բանանցին»: Այդ հարցին ավելի հստակ կպատասխանի մարզիչը: Ես կցանկանայի, որ նրանց մոտ ամեն ինչ լավ լիներ: Հաջողություն եմ ցանկանում», - ասաց նա:

Բադոյանը խոսեց նաեւ հիմնականում հայ ֆուտբոլիստներով համալրված թիմ ունենալու՝ ակումբի նոր ծրագրի մասին: Ըստ նրա՝ դա վատ միտք չէ:

«Եթե ունես հայ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ կարող ես 1-ին կամ 2-րդ տեղ գրավել, որը «Բանանցի» նպատակն է, ապա ինչու՞ ո՛չ, շատ լավ միտք է: Նաեւ կախված է ակումբի նպատակներից», - ասաց նա:

Ֆուտբոլիստն անդրադարձավ նաեւ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրից հետո իսպանացի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյին հեռացնելու որոշմանը: Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ակումբը խզել է Ռամալյոյի եւ մարզչական շտաբի իսպանացի մյուս անդամների պայմանագրերը:

«Շատ բան սովորեցի Ռամալյոյից եւ նրա անձնակազմից, բայց սա ֆուտբոլ է, եթե չես կատարում ակումբի նպատակները, պետք է բերեն այնպիսի մարզիչ, որը կփորձի կատարել: Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ 3-րդ հորիզոնականում էինք եւ շատ մոտ էինք առաջատարին», - ասաց նա:

Այժմ 13 տուրերից հետո «Բանանցը» 13 միավորով ընթանում է նախավերջին՝ 5-րդ, տեղում: Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ թիմն առաջնությունում 5 հանդիպում է անցկացրել եւ վաստակել 1 միավոր: Մրցաշարային աղյուսակը 27 միավորով շարունակում է գլխավորել Գյումրիի «Շիրակը»:

Բադոյանը «Բանանց» էր տեղափոխվել 2015-2016 մրցաշրջանի ձմեռային դադարի ընթացքում:

Տպել
2664 դիտում

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել