«Սասնա ծռեր»-ը շարժման համակիրներին կոչ է անում այլեւս միջոցներ չտրամադրել հիմնադրամին

24/11/2016 schedule17:00

«Սասնա ծռեր» խմբավորման շտաբի պետ Մխիթար Ավետիսյանը, խմբավորման շտաբի անդամ Պավել Մանուկյանը
եւ խմբավորման շտաբի անդամ, խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը այսօր նամակ են հղել «Սասնա ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Կարապետյանին: Նամակում նշվում է.

«Հարգելի պարոն Հայրապետյան, մենք հաստատում ենք, որ Ձեր հիմնադրած «Սասնա ծռեր» հիմնադրամը անցած ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքով անուրանալի և երախտագիտության արժանի ներդրում է կատարել ինչպես մարդասիրական, այնպես և Հայաստանի ազատագրման գործին նպաստելու առումներով:

Այդուհանդերձ, տարակուսանքով և ցավով տեղեկացանք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում և  կատարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական – ազատագրական գաղափարը և գործողությունները մերժող քայլեր, միևնույն ժամանակ փորձելով «Սասնա ծռեր» խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար:

Զուգահեռաբար, նրանք հոգաբարձուների խորհրդում խախտել են միջանձնային հարաբերությունների էթիկան, ինչպես նաև ձգտել են կամք պարտադրել խորհրդի այն անդամներին, ովքեր «Սասնա ծռեր» խմբավորման և նրա մարտիկների նկատմամբ հոգեբանական և գաղափարական առումով դրական վերաբերմունք ունեն, ինչի պատճառով խորհրդում ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ և նրանցից երկուսն արդեն հեռացել են այնտեղից:

Նկատի ունենալով վերոնշյալը, վստահաբար կարող ենք եզրակացնել, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար:

Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը:

Եթե ցանկություն ունեք զուտ մարդասիրական նկատառումներով շարունակելու ձեր նախաձեռնությունը, խնդրում ենք այն իրագործել այլ անվանում ունեցող հիմնադրամի միջոցով:

Հուսով ենք, որ կընդառաջեք մեր առաջարկությանը և այն իրագործելու նպատակով կօգտագործեք օրենքի, հիմնադրամի կանոնադրության և Ձեր անձնական հեղինակության ու ազդեցության ամբողջ ռեսուրսը՝ դրանով իսկ նպաստելով պայքարի հաջորդ փուլին սահուն կերպով անցնելուն:

Ըստ այդմ՝ «Սասնա ծռեր» շարժման համակիրներին հորդորում ենք այլևս միջոցներ չտրամադրել հիմնադրամին, իսկ մեր հարազատներին՝ չդառնալ նրա շահառուն: Մենք առաջիկայում կառաջարկենք պայքարի նյութական աջակցության նոր ձևաչափեր և գործիքարան, որոնք ենթադրում են նաև դրամահավաքներ և ծառայելու են պայքարի բոլոր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների օգնության նպատակներին»:

Տպել
1431 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին