Չե՞ն պահանջում «Սասունցի Դավիթ» էպոսում չօգտագործել այդ անունը. Ֆ. Հայրապետյանը՝ «Ծռեր»-ին

24/11/2016 schedule19:49

«Հնչեցվող հերյուրանքներին պատասխանելն իմ պատվից ցածր եմ համարում»,- մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեց «Սասնա ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը՝ մեր խնդրանքով արձագանքելով «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանի, Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի այսօր տարածված նամակ-հայտարարությանը:

Հիշեցնենք, տարածված հայտարարությամբ նշված անձինք ընդգծում էին, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում եւ կատարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական-ազատագրական գաղափարը եւ գործողությունները մերժող քայլեր, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար:

«Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը»,- ասվում էր հայտարարությունում:

Արձագանքելով հայտարարության այս վերջին հատվածին, որ վերաբերում է անվանմանը՝ Ֆելիքս Հայրապետյանը մեր զրույցում ասաց. «Իսկ մարդիկ չե՞ն պահանջում «Սասունցի Դավիթ» էպոսում նույնպես չօգտագործել այդ անունը»:

Անդրադառնալով մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից Նանոր Սեֆիլյանի եւ Արմենակ Կյուրեղյանի հեռանալուն, Հայրապետյանն ընդգծեց, որ շուտով այդ հարցերին կլինի Հիմնադրամի պաշտոնական պատասխանը:

Հարցրինք նաեւ, թե ի՞նչ կապ ունի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: Համացանցում քննարկումներ էին ընթանում, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը գովազդում է Հայրիկյանին: Այդ կապակցությամբ խոսք կար նաեւ «Ծռերի» այսօրվա հայտարարությունում: Նշվում էր, որ փորձ է արվել «Սասնա ծռեր» խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար: Այս կապակցությամբ Ֆելիքս հայրապետյանն ասաց. «Նա այնքանով կապ ունի, որ ինքը և Շահեն Հարությունյանը հայ դիսիդենտական, ազգայնական պայքարի առաջամարտիկներն են։ Իսկ Հայրիկյանը 17 տարի նաև քաղբանտարկյալ է եղել։ Այդքանը։ Ոչ ավել և ոչ պակաս։ Մեր հետ, ֆոնդի հետ՝ ոչ կազմակերպական, ոչ այլ կերպ կապված չի»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամում լարվածությունը սկսվել էր վաղուց: Ըստ որոշ տեղեկությունների՝ հիմնադրամի որոշ անդամներ, որոնք հիմնականում Ֆելիքս Հայրապետյանի ընտանիքից են, ծաղրական ու թունոտ գրառումներով են հանդես եկել Ծռերի եւ նրանց գաղափարակից ընկերների մասին:

Սրան հաջորդեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հոր՝ Արմենակ Կյուրեղյանի եւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հեռացումը հոգաբարձուների խորհրդից:

Նշենք, որ հնչող քննադատություններին ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից Արուսյակ Հայրապետյանը՝ Ֆելիքս Հայրապետյանի դուստրը.

«Սասնա ծռերի» ընտանիքներից օգնություն է ստացել 43 հոգի (նկատի է առնված նաև կրկնակի ստացածները): Մյուս քաղբանտարկյալները՝ 8 հոգի։ Սրանք փաստեր են: Այս տվյալները ինչ որ բան ասո՞ւմ են։ Նաև՝ Մարտին Վարդանյանն ու Սարո Այվազյանը, հիմնադրամի մուծած գրավի շնորհիվ հիմա իրենց ընտանիքների հետ են:

Հիմնադրամը պաշտոնական քաղաքական ոչ մի հայտարարություն չի արել։ Հոգաբարձուներն ազատ մարդիկ են եւ ինչի մասին ասես կարող են խոսել, ինչպես դուք: Այս ամիսների ընթացքում, հարգելի քննադատողներ, ինքներդ ի՞նչ եք արել Սասնա ծռերի և նրանց ընտանիքների և բոլոր քաղբանտարկյալների, քաղհալածյալների և խղճի բանտարկյալների համար»,- գրել է նա:

Թե ինչ զարգացում կունենա այս լարվածությունը, դեռ դժվար է ասել, ամեն դեպքում ակնհայտ է, որ «Սասնա ծռերը» քաղբանտարկյալների ընտանիքներին կոչ են անում չօգտվել Հայրապետյանի բացած հիմնադրամի ծառայություններից՝ մինչեւ իրենք առաջարկեն պայքարի նյութական աջակցության նոր ձեւաչափեր: 

Տպել
3967 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում