Էդուարդ Շարմազանովը չի պատրաստվում ի աջակցություն Մամիկոն Ասլանյանի «միտինգ կազմակերպել»

02/12/2016 schedule20:28

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում ավագանու նիստ գումարել՝ ընդդիմադիր ուժերի բոյկոտի պատճառով:

Հիշեցնենք, որ նորընտիր ավագանու արդեն երկու նիստ չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Իշխող հանրապետականը, ըստ լուրերի, փորձում է ամեն կերպ ընդդիմադիր ավագանիների համաձայնությունը ստանալ, սակայն վերջին նիստից գրեթե մեկ ամիս է անցել, իսկ ավագանու հաջորդ նիստի օրը դեռ չկա:

Ի դեպ, քանի դեռ ավագանու կանոնադրությունը հաստատված չէ, քաղաքապետի իրավասությունների շրջանակում է նիստեր նշանակելը կամ չնշանակելը:

ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան օրը հայտարարությամբ հանդես եկավ՝ անուղղակիորեն ակնարկելով վանաձորյան կոալիցիա ստեղծելու մասին.

«Ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել եւ ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա եւ իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերեւս արժե»,-մասնավորապես, ասել էր նա:

Մեզ հետ զրույցում ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը վստահեցրեց, որ այս խոսքերն ամենեւին կապ չունեն կոալիցիա կազմելուն. ո՛չ ՀՀԿ-ն է իրենց դիմել, ո՛չ իրենք ՀՀԿ-ին:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցեցինք այս ամենի շուրջ.

Պարոն Շարմազանով, Արթուր Բաղդասարյանի հայտարարությունից հետո վանաձորյան կոալիցիայի մասով որեւէ քննարկում եղե՞լ է:
- ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Արթուր Բաղդասարյանի նամակը քննարկման առարկա չի դարձել, չենք քննարկել:

- Ո՞րն է պատճառը, որ անուշադրության եք մատնել ձեր նախկին կոալիցիոն գործընկերոջ հայտարարությունը:

- Նամակը ուղղված է իր կուսակիցներին, հանրությանը. ես ՀՎԿ-ի ներկայացուցիչ չեմ:

Այնտեղ խոսում էր նաեւ վանաձորյան իրադարձությունների մասին:

- Վանաձորի քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը, մնացածը քաղաքային  իշխանությունների խնդիրն է. իմ կարծիքը հետեւյալն է, որ բոյկոտը ճիշտ չէ: Փաստն այն է, որ Մամիկոն Ասլանյանը 19 ձայնով ընտրվել է Վանաձորի քաղաքապետ:

- Բայց հիմա քաղաքապետը կարո՞ղ է իր կամայական որոշումներով ավագանու նիստ, օր չնշանակել:

- Չի կարող ընտրված քաղաքապետը կամայական որոշումներ կայացնել:

- Իսկ Դուք տեղեկություններ ունե՞ք, ըստ մամուլի, Վանաձորում սպասվող հանրահավաքի մասին՝ ի աջակցություն Մամիկոն Ասլանյանի:

- Վանաձորի խնդիրը վանաձորցիների խնդիրն է, իրենք կորոշեն, ես այդ հարցերով չեմ  զբաղվում:

- Այսինքն՝ քանի որ վանաձորցի չեք, որեւէ կերպ չե՞ք միջամտելու:

- Համենայնդեպս, չեմ պատրաստվում այնտեղ միտինգ կազմակերպել:

Հիշեցնենք, որ դեռեւս չի հաստատվել Վանաձորի 2017 թվականի պետական բյուջեն:

Վանաձորի ավագանու առաջին նիստը կայացավ հոկտեմբերի 10-ին. չնայած ՀՎԿ-ԼՀ-ԲՀԿ կոալիցիոն համաձայնությանը՝ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, եւ մինչ այժմ չեն պարզվել ավագանու այն 4 անդամը, որ քվեարկել են հօգուտ Ասլանյանի:

Ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են բոյկոտել նիստերը՝ այդ կերպ ցույց տալով, որ քվեարկել են այնպես, ինչպես պայմանավորվել էին:

Տպել
3033 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց