Նախարարությունը Նաիրիտի վերագործարկման հայտ չի ստացել. սնանկության գործով նիստ է նշանակվել

07/12/2016 schedule17:55

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը մասնավոր ներդրողներից որեւէ հայտ չի ստացել «Նաիրիտ գործարան»-իվերագործարակման նպատակով հայտարարված մրցույթին մասնակցության վերաբերյալ: Այդ մասին մեզ հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 14-ին, հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, նախարարությունը հայտարարել էր մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։ Հայտերի ընդունումը նախատեսվում է մինչեւ 2017թ. հունվարի 20-ը:

Չնայած դրան, ինչպես տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ շաբաթ ՀԷՑ-ի պահանջով գործարանը սնանկ էր ճանաչել: Երեկ հայտնի է դարձել, որ դատարանի որոշմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ռոմիկի Ասատրյանը:

Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի փետրվարի 14-ին ժամը 13:00-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Նաիրիտցիները մտավախություն ունեն, որ գործարանի սնանկ ճանաչվելուց հետո գործարարները չեն ցանկանա ներդրումներ անել եւ վերագործարկել «Նաիրիտը»:

Նրանք օրերս ՀԷՑ-ի ղեկավարությանը բաց նամակ էին ուղղել՝ խնդրելով կասեցնել սնանկության գործընթացը՝ մինչեւ մրցույթի արդյունքների հրապարակումը եւ պոտենցիալ ներդրողի հետ բանակցությունների ավարտը: Գործարանի նախկին աշխատակիցների նամակին Կառավարությունը դեռեւս չի արձագանքել: Այսօր նրանք Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ վերագործարկման պահանջով, որն այնուհետեւ շարունակվել է նախագահականի մոտ:

Մեզ հետ զրույցում գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանն ասաց, որ վաղը գործարանի մի քանի աշխատակիցներ ասուլիս են տալու. «Տեսակապով տարբեր երկրներից մեզ են միանալու մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանի ղեկավարած «EU- ASIA buisness finance center» հոլդինգի ներկայացուցիչները, որոնք «Նաիրիտի» վերագործարկման ծրագիր ունեն»,- տեղեկացրեց Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ խոսվում էր «Նաիրիտի» վերագործարկումով «շահագրգռված» եւս մի ներդրողի գոյության մասին: Այս կապակցությամբ Կարինե Շահվերդյանն ասաց. «Կառավարությունը գաղտնի է պահում այդ ներդրողի անունը, տվյալները, ծրագիրը: Մենք գիտենք, որ դա ինչ-որ ռուսական ընկերություն է, որն ուզում է ուղղակի իրականացնել քլորի եւ քացախաթթվի արտադրություն: Իսկ դա չի նշանակի «Նաիրիտի» վերագործարկում, դա կնշանակի ընդամենը 500 աշխատատեղ, մինչդեռ մեր նպատակը 2000 աշխատող ունեցող «Նաիրիտի» վերագործարկումն է: Հետեւաբար մեզ ավելի դուր է գալիս Աշոտ Գրիգորյանի հոլդինգի ներկայացրած ծրագիրը: Նա ուզում է ողջ թափով վերագործարկել գործարանը եւ արտադրանք տալ ացետիլենային, ապա բութադիլենային եղանակով»,- նշեց գործարանի նախկին աշխատակիցը:

Նա նաեւ վստահություն հայտնեց, որ եթե այս մի գործարանն էլ տան ռուսներին, այն դառնալու է հերթական չգործող եւ փակված գործարանը:

Տպել
1871 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ