Վարչապետի դիրքերը թուլացվում են. Սերժ Սարգսյանը ֆինանսական հոսքերն իր ձեռքում կպահի

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին եւ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի մասին որոշումների նախագծերը, որոնք գործադիրին ներկայացրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ինչպե՞ս որոշվեց նման հիմնադրամ ստեղծել

Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը դեռեւս նոյեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել, որպեսզի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծվի: Մինչ այս պահը նախագահականի կայքում հրամանագիրը հասանելի չէ: Այսօր կայացվեց որոշում՝ ստեղծել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ, որի հիմնադիրը կառավարությունն է, իսկ լիազոր մարմինը, նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհուրդը: Այսօր հիմնադրամի տնօրենի պաշտոնում ժամանակավորապես նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական Աշոտ Ասլանյանը, որը պետք է երկու ամսում հիմնադրամը գրանցի:

Որտե՞ղ է գործելու հիմնադրամը եւ ովքեր են ղեկավար մարմնում

 Պարզվում է, Հիմնադրամի գտնվելու վայրը Երեւանի կենտրոնում գտնվող «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնն է, որը Կենտրոնական բանկի եւ առավել հայտնի՝ Փոստի շենքի, մեջտեղում է տեղակայված: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամը դեռ չգրանցած այդ բիզնես կենտրոնի 2-րդ հարկում գտնվող մի ընդարձակ տարածք վարձակալվել է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության լրատվական բաժնի ղեկավար Անահիտ Խեչոյանը Armtimes.com-ին փոխանցեց, որ իրականում սխալմունք է եղել եւ վրիպակի հետեւանքով կառավարության որոշման նախագծում տեղ է գտել Վազգեն Սարգսյան 10 հասցեն, իրականում հիմնադրամի համար տեղ է հատկացվելու նախարարության շենքում՝ Մհեր Մկրտչյան փողոցի վրա տեղակայված շենքում: Անդրադառնալով հիմնադրամի նախաձեռնող խմբի ցանկի վերաբերյալ մեր հարցին՝ նա ասաց, որ պաշտոնական ցանկ չկա:

Armtimes.com-ի հետ զրույցում, սակայն նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Ասլանյանն ասաց, որ հնարավոր է վարձակալեն տարածք «Պիացցա Գրանդե»-ում, սակայն այդ դեպքում իրենց միջոցներով եւ որեւէ գումար պետության միջոցներին չի կարող նախատեսվել այդ նպատակի համար:

Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք կբերի պետական գրանցման պահից ու կգործի անժամկետ, իսկ արտերկրում կարող է ունենալ մասնաճյուղեր, կարող է անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ պետական կազմակերպությունների:

Այս պահի դրությամբ, հիմնադրամի խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանը, խորհրդի կազմում են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ «Անիվ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտյոմ Կոնստանդյանը:

Հիմնադրամի նպատակը

Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել: Հիմնադրամի գույքը հիմնականում կձեւավորվի հիմնադրամի ներդրումներից, դրամաշնորհներից, հիմնադրամի եւ իր կողմից ստեղծված կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից: Հիմնադրամի նպատակն է աջակցել`

ֆինանսական, հարկաբյուջետային եւ դատական ոլորտներում ենթակառուցվածքային լուծումներ նախապատրաստելու եւ խթանելու, օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխությունների նախագծեր մշակելիu,

Ներգրավել ՀՀ ֆինանսական միջոցներ, տեխնոլոգիաներ, կոմպետենցիաններ

Նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի որպես գրավիչ և մրցունակ բարձրացման, իրավազորություն,

Ապահովվել ֆինանսական հոսքերի արագ աճ,

Բարձրացնել երկրի ներդրումային ունակություններ, Խթանել Հայաստանի տնտեսության եւ մարդկային կապիտալի զարգացման համար:

Գործունեության ուղղություններն են`

Պատրաստել օրենսդրական ակտերի նախագծեր, առաջարկներ, կարծիքներ:

Ստեղծել ձեռնարկատիրական եւ տնտեսական գործունեություն ծավալող մարմիններ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն հիմնադրամի նպատակներին ծառայելու համար.

Համագործակցել տարբեր կառավարական մարմինների հետ

Մշակել թիրախային լուծումներ թիրախային խմբերի համար

Մշտադիտարկել եւ ուղղորդել գործընթացները

Ստեղծել հաղորդակցության միջոցներ ծրագրի իրականացման համար:

Այսինքն՝ այս հիմնադրամն ունի բոլոր այն գործառույթները, որոնցով օժտված է կառավարությունը: Օրինակ՝ ներդրողներ բերել, օրենքներ ստեղծել, ստեղծել բարենպաստ միջավայր ձեռնարկատիրական գործունեության համար եւ այլն:

Հիմնադրամի մասին մինչեւ այս շշուկ անգամ չի եղել: Իսկ այն փաստը, որը ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, է Սերժ Սարգսյանը հիմնադրամ ստեղծելու հրամանագիրը ստորագրել, հետաքրքրական է: Քանի դեռ հիմնադրամի գործունեությունը տեսանելի չէ, միայն կարելի է ենթադրել, թե այն ինչ նպատակ կարող է ունենալ, սակայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անձի հանգամանքն արդեն վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն անձամբ է վերահսկելու Հայաստանում ներդրումներին, ֆինանսական հոսքին, կապիտալի տեղաշարժին:

Տպել
5637 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց