Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհետեցել են ԱՄՆ-ից հյուրընկալված բժիշկների պարագաները

Մեր տեղեկություններով` այս տարվա հոկտեմբերին «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում» տեղի է ունեցել արտառոց միջադեպ, ինչի պատճառով այդտեղ գտնվող արտասահմանյան բժիշկների խումբը, վիրավորված ու զայրացած, հեռացել է ժամանակից շուտ:

Բանն այն է, որ այս տարի նույնպես ԱՄՆ-ի «Գլենդել ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման շրջանակներում ժամանել են Նոյեմբերյան` տարածաշրջանի կարիքավոր բնակչությանն անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Իրենց հետ բերել են այդ նպատակի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները, պարագաներն ու դեղորայքը:

Բայց մի օր էլ, նշված առաքելությունը դեռ չավարտած, հայտնաբերել են, որ կորուստ ունեն` դեղերի ու պարագաների որոշ մասը գողացվել է: Եվ վրդովված նման վերաբերմունքից ու իրենց մարդասիրական քայլի անհամարժեք ու անտրամաբանական պատասխանից` հեռացել են խոստացվածից երկու օր շուտ, ինչի հետեւանքով քաղաքացիներից շատերը զրկվել են նրանց մասնագիտական օգնությունը ստանալու հնարավորությունից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը խնդիրը մեկնաբանելով՝ նախ վստահեցրեց, թե ի սկզբանե նախատեսված է եղել, որ արտասահմանցի բժիշկները Նոյեմբերյանում պետք է աշխատեն հինգ օր եւ այդքան էլ մնացել են (համացանցում, սակայն, կարելի է ծրագրի մասին հրապարակումներ գտնել, որտեղ նշվում է, որ բժիշկները Նոյեմբերյանում են հոկտեմբերի 15-ից եւ իրենց առաքելությունն իրականացնելու են մինչեւ հոկտեմբերի 21-ը, ինչը նշանակում է` առնվազն 6 օր):

Նա նշեց, որ դիմողների քանակը շատ մեծ էր, կար մոտավորապես 500 վիրահատության անհրաժեշտություն, բայց քանի որ ժամանակը սահմանափակ էր, բուժաշխատողներն ավելին անել չէին կարող, հետեւաբար եղան ծրագրից դուրս մնացած մարդիկ: Այդպիսիք, ըստ Վարդան Փարթամյանի, եղել են նաեւ անցյալ տարի, եւ նրանց մի մասն այս անգամ է վիրահատվել: Հերթագրվածների մոտ 70 տոկոսը եղել են Տավուշի մարզի բնակիչներ:

«Մոտ 30 տոկոսն էլ այլ մարզերից էին` նաեւ հաշվի առնելով, որ այս տարի առաջին անգամ ակնաբույժ-վիրաբույժ էր եկել, որը մոտավորապես 35 վիրահատություն անցկացրեց: Ընդհանուր առմամբ, այդ 5 օրվա ընթացքում անցկացվել է մոտ 105 վիրահատություն: Պատկերացրեք, դա նշանակում է` երեք վիրահատարան առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 11.30 աշխատել է առանց դադարի»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը: 

Անդրադառնալով կորուստների խնդրին` տեղի ունեցածը նա թյուրիմացություն որակեց: «Իրոք, այդպիսի թյուրիմացություն կար, որովհետեւ մեծ քանակությամբ դեղորայք ու մեկանգամյա օգտագործման պարագաներ էին բերվել եւ հիվանդանոցի աշխատակիցների հետ միասին դասավորել էին տարբեր սենյակներում: Վերջիվերջո բժշկական կենտրոնի երկու հարկ այդ ծրագրով վերցվում է` ամբողջ պրոցեսը կազմակերպելու համար: Ու մի կետ եղավ, երբ որ զգալի քանակությամբ անձեռոցիկներ, ձեռնոցներ եւ այլն, չէին կարողանում գտնել: Եվ իհարկե այդ ժամանակ մենք ինքներս բավական լուրջ աղմուկ բարձրացրինք` մտածելով, որ միգուցե իսկապես ինչ-որ մի բան եղել է, բայց հետո պարզվեց, որ սենյակներից մեկում էին թողել այդ ամեն ինչը: Այսինքն` գտնվեց, ոչ մի բան չէր վերցվել»,- ասաց Վարդան Փարթամյանը:

«Ընդամենը թյուրիմացություն է եղել, մի տեղ պահեստավորել էին ու մյուսին չէին ասել` որտեղ են այդ պարագաները գտնվում: Բժիշկների մոտ կասկածներ կային, դրա համար մենք հենց տեղում, նաեւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի օգնությամբ, բոլոր հարկերով, սենյակներով անցանք, ու այդ ամեն ինչը բացահայտվեց: Իրենք չէին ուզում բողոքել, ասում էին` դե լավ, ոչինչ, վերցրել են, թող վերցրած լինեն, բայց այդպես չէ ձեւը: Վերջիվերջո պարզվեց, որ թյուրիմացություն է եղել»,- հավելեց նա:

Գլենդելից ժամանած բժիշկների անձնակազմը, մեր զրուցակցի տեղեկացմամբ, ինչպես անցյալ տարի, այս անգամ նույնպես բերել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի սարքավորումներ ու դեղորայք, իսկ սարքավորումները վերջում նվիրել Նոյեմբերյանի բուժկենտրոնին: Հյուր բժիշկները նաեւ հոգացել են իրենց ճանապարհի եւ կեցության ծախսերը: Իսկ այդ դեպքում որն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը նշված ծրագրին:

Ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետը պատասխանեց, որ այդ ամբողջ գործընթացը կազմակերպում է հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական հանձնախումբը, նաեւ համաֆինանսավորում, իսկ երեւանյան գրասենյակը տեղում պահանջվող կազմակերպչական աշխատանքներն է իրականացնում:

Որքա՞ն է, օրինակ, այս տարվա առողջապահական նշված ծրագրի գումարային արժեքը, Փարթամյանը դժվարացավ նշել` առաջարկելով ֆիքսել 250 հազար դոլարը, որն ինչ-որ չափով համաֆինանսավորել է արեւմտյան շրջանի տեղական հանձնախումբը, բայց ոչ հեռուստամարաթոնի միջոցով հանգանակված գումարներից:

Նա ընդգծեց, որ ի տարբերություն հանգանակությունների, այդ թվում` հեռուստամարաթոնի միջոցով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է նաեւ առանձին ծրագրեր` առանձին բարերարների աջակցությամբ: «Այսինքն` կոնկրետ Նոյեմբերյանի ծրագրի համար կոնկրետ բարերարներ կան, որոնք հենց այդ ծրագրի համար գումար են տալիս»,- պարզաբանեց նա: Իսկ թե ովքեր են այդ բարերարները եւ որքան գումար են տրամադրել, մասնավորապես, Նոյեմբերյանի առողջապահական ծրագրի համար, նա չնշեց: Ասաց, որ եթե մեզ հետաքրքիր է, կարող են այդ տեղեկատվությունը խնդրել ԱՄՆ տեղական հանձնախմբից:

Տպել
5252 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան