Գոհար Գասպարյան. դատելով «Դեպի Եվրատեսիլ»-ի վարկանիշից՝ կարելի է ասել, որ այն ստացված է

16/12/2016 schedule23:09

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը կարծում է, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը՝ որպես միջազգային մրցույթի համար մասնակից ընտրելու միջոց, արդարացնում է իրեն: Եվ՛ հեռուստադիտողն է հետաքրքրությամբ դիտում, եւ՛ կազմակերպիչներն են բարձր գնահատականներ ստանում նման մրցույթների մեծ փորձ ունեցող արտասահմանցի փորձագետներից: Armtimes.com-ի հետ զրույցում Գոհար Գասպարյանը նշեց, որ կարողանում են իրականացնել իրենց առջեւ նախապես դրված նպատակները:

«Թե որքանով է ստացված, կասենք, երեւի թե, ավելի ուշ: Հիմա միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ ընթանում է, եւ դատելով մրցույթի բարձր վարկանիշից ու դիտողականությունից՝ կարող ենք եզրակացնել, որ ստացվել է: Բացի այդ՝ լավ գնահատականներ ենք ստանում նաեւ դրսից», - ասաց նա:

«Դեպի Եվրատեսիլը» մոտենում է վերջնագծին: Մնացել են 4 մասնակիցներ՝ Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանն ու Իջինը: Դեկտեմբերի 17-ին 2-րդ կիսաեզրափակչի ընթացքում կընտրվեն նրանցից 2-ը, որոնցից մեկն էլ դեկտեմբերի 24-ին կդառնա հաղթող: 2 ֆինալիստները կընտրվեն SMS քվեարկության եւ միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա: Միջազգային ժյուրիի նախագահը լինելու է Քրիստեր Բյորգմանը, որը նման մրցույթներ կազմակերպելու երկար տարիների փորձ ունի: Նա Հայաստանում է, ներկա է եղել մասնակիցերի փորձին եւ խորհուրդներ է տվել նրանց ու կազմակերպիչներին: Գոհար Գասպարյանը վստահ է, որ երգիչները լավ հանդես կգան. լսումների փուլում իրենք ընտրել է այնպիսի մարդկանց, որոնք ունեն միջազգային մրցույթում բարձր մակարդակով ելույթ ունենալու անհրաժեշտ որակները:

«Շեշտը դրել ենք արտիստիզմի վրա: Ընտրում ենք մասնակցին՝ հաշվի առնելով ոչ միայն նրա երգեցողությունը, այլեւ արտիստիզմը եւ էներգետիկան: Մնացածն արդեն պրոդյուսերների, ռեժիսորների եւ կոմպոզիտորի աշխատանքն է: Ժյուրին գնահատում է այդ ամենը, տեսնում է՝ ինչ է հնարավոր անել այդ մասնակցի հետ: Պետք է բնականաբար նրա «հագով», «նրա վրա կարված» երգ լինի՝ նրա ձայնին համապատասխան: Եթե մարդը հզոր ձայն ունի, ուրեմն նրան պետք է երգ, որը կունենա այդպիսի զարգացումներ: Եթե չունի հզոր ձայն, ունի արտիստիզմ, ապա նրան պետք է ավելի թեթեւ երգ: Այսինքն՝ ամեն ինչ կախված է պրոդյուսերական աշխատանքից: Ինչ վերաբերվում է կիսաեզրափակչի մասնակիցներին, ապա ասեմ, որ նրանք շատ տարբեր են, բայց 4-ն էլ շանսեր ունեն», - ասաց նա:

Բոլորին չէ, որ «Դեպի Եվրատեսիլը» գոհացրել է: Մրցույթի ընթացքում տարատեսակ քննարկումներ են եղել: Դուրս մնացած մասնակիցների երկրպագուները սուր քննադատություններ են հնչեցրել նրանց մարզիչների հասցեին՝ վերջիններիս ընտրությունները համարելով կողմնակալ:

«Նման քննարկումները բնական են: Եթե դրանք չլինեին, «Եվրատեսիլն» ուղղակի գոյություն չէր ունենա: «Եվրատեսիլն» իսկապես հեռուստադիտողների մրցույթ է. նրանք են քվեարկում, նրանք էլ հայտնում են իրենց կարծիքը: Դա նորմալ է: Եթե կա մրցույթ եւ կան տարբեր մասնակիցներ, պետք է լինեն տարբեր մասնակիցների երկրպագուների բանակներ: Այդ բանակները բախվում են իրար, լինում են համաձայնություններ եւ տարաձայնություններ: Մենք հաշվի ենք առնում յուրաքանչյուրի կարծիքը, սակայն ֆորմատը ունի հստակ կանոններ, եւ մենք փորձում ենք պահպանել դրանք», - ասաց նա:

Այն բանից հետո, երբ պարզ կդառնա՝ ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսլի 2017» երգի միջազգային մրցույթում, կսկսվեն արդեն երգի փնտրտուքները: Կոմպոզիտորները կներկայացնեն ստեղծագործություններ, որոնցից ընտրություն կկատարվի:

Տպել
2917 դիտում

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել (լուսանկարներ)

Իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում․ Վարդանյան

ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հարցազրույց տված անձը զինված ուժերին ծանոթ չէ․ ՊՆ

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են․ ստուգվել է զորամասերի սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ

Գալստանյանը վիրավորեց ոստիկաններին, փորձեց սադրել ճանապարհը փակ պահելու ժամը երկարաձգելու համար

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել, ի՞նչ եք ուզում. Գալստանյանին հաճելի չէր Կանադայի թեմում եղած չարաշահումների մասին հարցը

Ինչ հարցեր են քննարկել Աննա Վարդապետյանն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Գալստանյանը բացահայտեց և´ իր թիկունքում թաքնվածներին, և´ կիրանցիների հույզով քողարկված իրական նպատակները․ Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա գործիքներից մեկը, որ կսովորեցնի խաղաղ ապրել․ վարչապետ

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ․ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը գնահատվում է ծանր (տեսանյութ)

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 17:50-ի դրությամբ

Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին