Քանդակագործ Հարություն Կարապետյանը ԱԱԾ-ից պաշտոնական ծանուցում դեռեւս չի ստացել

19/12/2016 schedule18:05

Քանդակագործ Հարություն Կարապետյանը թեեւ հեռախոսով հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ զրույցի, սակայն չի պատրաստվում ներկայանալ այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական գրություն այդ կառույցից չի ստացել: Իսկ պաշտոնական գրություն, ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց վերջինս, այս պահի դրությամբ չի ստացվել:

«Եթե պաշտոնական գրություն լինի, իհարկե կներկայանամ: Ինչի մասին է խոսքը: Եթե ամեն բան օրինական լինի, խնդիր չկա: Թե չէ առանց ծանուցման գնամ ԱԱԾ, ի՞նչ ասեմ: Ասեմ՝ բարեւ ձեզ, ես եկել եմ: Իսկ ընդհանարապես չգիտեմ՝ ինչու են ԱԱԾ հրավիրում: Գուցե ընկերներ ունեմ Հիմնադիր խորհրդարանում, դրա համար: Գուցե հայտնի իրադարձությունների ժամանակ եղել եմ Խորենացի փողոցում, դրա համար: Կարող է՝ լրիվ այլ պատճառ կա, որի մասին նույնիսկ չգիտեմ էլ: Չգիտեմ»,- նշեց Հարություն Կարապետյանը:

Քանդակագործը շեշտեց, որ ինքը իրավապահ մարմինների հետ երբեք խնդիրներ չի ունեցել, անօրինական ոչինչ չի արել, իր բոլոր արարքները տեղավորվել են օրենքի շրջանակներում:

- Հարություն, ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է, որ ԱԱԾ-ն Ձեզ «նշանառության» տակ է պահում ՝ զգուշանալով անկանխատեսելի արարքներից: Օրինակ՝ կանխելու որպես «հալածյալ» Ադրբեջան անցնելու եւ Վահան Մարտիրոսյանի պրոպագանդած հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին միանալու Ձեր հնարավոր քայլը: 

- Էդ ի՞նչ աբսուրդ հարց եք տալիս: Ես երբեք առիթ չեմ տվել, այդպիսի բան ուղղակի բացառվում է: Իմ մտքով անգամ չի անցնում երկիրը լքել, ուրիշ մի տեղ գնալ:

- Այդ դեպքում ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ իր ուշադրության կենտրոնում պահում: Ինչո՞վ դա կբացատրեք:

- Չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչն է պատճառը: Կարող է՝ սխալմունք է եղել: Ես պետք է գնայի, որ իմանայի: Բայց որ չեմ գնացել, չեմ կարող ինչ-որ ենթադրություններ անել: Ակտիվների մեջ էլ ես շատ ակտիվ չեմ եղել: Ես երբեք ոստիկանություն բերման չեմ ենթարկվել, քաշքշուկների մեջ երբեք չեմ հայտնվել: Այնպես որ չգիտեմ, թե ինչը կարող էր ԱԱԾ հրավիրվելու պատճառ լինել: Ուղղակի իմ քաղաքացիական համոզմուքններից ելնելով՝ ես մասնակցել եմ ինչ-որ ակցիաների, այդքան բան:

Հիշեցնենք, որ քանդակագործ Հարություն Կարապետյանը երգահան Վահան Արծրունուց հետո 2-րդ արվեստագետն է, ով վերջին 5 օրերի ընթացքում հեռախոսով «ընկերական» զրույցի է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն: Երկու դեպքում էլ ԱԱԾ-ն պաշտոնական ծանուցում չի ուղարկել:

Հիշեցնենք նաեւ, որ Վահան Արծրունու ներկայացմամբ՝ ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած անձը զանգել է իր բջջային հեռախոսին եւ հրավիրել զրուցելու: ԱԱԾ ներկայացած երգահանի հետ խոսակցությունը վերաբերել է վերջինիս քաղաքական համակրանքներին ու հակակրանքներին, ամռանը Խորենացու փողոցում տեղի ունեցած դեպքերին, ընդդիմության ներկայացուցիչների հետ ունեցած կապերին, երգահանի եկամուտներին, բնակության վայրին ու ընտանիքի անդամներին:

Տպել
2587 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը