«Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է». Արմեն Աշոտյանը՝ Սեյրան Օհանյանին

20/12/2016 schedule13:48

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտնվելն ընդդիմադիր դաշտում, անակնկալ չէր: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նրա անցած ճանապարհի հանդեպ՝ այդուհանդերձ պետք է հիշել լատինական հայտնի ասացվածքը՝ «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այսպիսի խորհրդանշական համեմատություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ընտրական գործընթացներում ներգրավելու իրավունքն ունեն բոլորը: Պետք է փաստել, որ ՀՀ քաղաքական կյանքում փորձում են դիրքավորել նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, նախկին արտգործնախարարներ: Այժմ նաեւ՝ նախկին պաշտպանության նախարարը: Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանք մեծ հաջողությունների չեն հասնում, պարզապես տեղ են փնտրում արեւի տակ»,- նկատեց իշխանական գործիչը:

Արմեն Աշոտյանը նշեց՝ քաղաքական կլիման փոխվել է, եւ քաղաքական ուժերը փորձում են հարմարվել այդ կլիմային ՝«դինոզավրերից մինչեւ սողուններ»: Եվ կասկածից դուրս է, որ քաղաքականությունը պետք է էվոլյուցիա ապրի, մրցակցության մեջ մնան մի քանի տեսակներ: Եվ ամենեւին այնպես չէ, որ մի տեսակը պետք է ոչնչացնի մյուսներին: Կարեւորը, որ ֆորսմաժորներ չլինեն՝ հրաբուխներ չժայթքեն, մայրցամաքներ չանցնեն ջրի տակ:

Անդրադառնալով դաշինքների ձեւավորմանը՝ բանախոսը նկատեց՝ հաղթել իշխող ուժին միշտ ցանկացել են ընդդիմադիր բոլոր ուժերը, սակայն այս մոտիվացիան քիչ է հաջողության հասնելու համար: Այդ  է պատճառը, որ քաղաքական յուրաքանչյուր ուժ պետք է գտնի իր՝ յուրահատուկ մոտիվացիան:

Լրագրողները Արմեն Աշոտյանին խնդրեցին անդրադառնալ նաեւ ՀԱԿ վերջի համագումարին: Ի պատասխան՝ պաշտոնյան նկատեց, որ Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական միավոր, վերջին շրջանում լուրջ էներգիա է կորցրել: Նա նկատեց, որ ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն ձեւավորելու հարցում շատ կարեւոր էր կուսակցության համագումարի՝ ճիշտ ընտրված ժամանակը:

«Իսկ ընդհանարապես՝ ՀՀԿ-ն չի լծվում ՀԱԿ-ի «ռասկրուտկային», մենք չենք ուզում լինել ակամա դաշնակից: Սերժ Սարգսյանը երբեք միայնակ չի եղել եւ չի մնա: Այս տեսանկյունից Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը պետք է ընկալել որպես սուբյեկտիվ դիտարկում: Նրա ելույթի մեջ երկու կարեւոր հանգամանք եմ առանձնացնում. արդյոք ճիշտ էր բացթողումների, կարմիր գծերի մասին խոսել ապրիլյան պատերազմից հետո, արդյոք պահն էր հարսանիքից առաջ որոշել թոռան անունը: Երկրորդ, արդյոք պահն էր՝ դիրքավորվել այնպես, ինչպես քաղաքական այդ ուժն է հիմա դիրքավորվել»,- հարց հնչեցրեց բանախոսը:

Տպել
3271 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով