Օղակաձեւ զբոսայգու մի հատվածը վարձակալել եւ մեծ թափով շինարարություն են անում

Երեւան քաղաքում կանաչ գոտու հաշվին հերթական կառուցապատումն է իրականացվում: Իսահակյան եւ Աբովյան փողոցների հատման մասում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի անմիջապես ետեւում հասարակական նշանակության շինություն է կառուցվում: Մոտ 100 քառակուսի մետր տարածքն ամբողջությամբ թիթեղապատված է եւ ծանր տեխնիկա է աշխատում: Էքսկավատորի միջոցով օղակաձեւ զբոսայգու այդ հատվածը մոտ 5 մետր փորվել է: Տարածքում կա նաեւ ցուցանակ, որի համաձայն կառուցապատումը պատվիրել է «Գրին ֆլորա» ՍՊԸ-ն, սակայն նշում չկա, թե երբ է տրամադրվել շինթույլտվությունը: Պարզապես ցուցանակի վրա նշված է, որ կառուցապատման սկիզբը 2017 թվականի մայիսի 23-ն է, իսկ ավարտը՝ 2019 թվականի հունվարի 23-ը:

Նկարահանում իրականացնելու ժամանակ մեզ մոտեցավ կառուցապատող ընկերության տնօրենի որդին՝  Միքայել Բուռնուչյանը, որի պնդմամբ շինհրապարակում գտնվող ծառերը նույնությամբ պահպանվելու են: Հարցին՝ տարածքի սեփականատերը հենց «Գրին ֆլորա» ՍՊԸ-ն է, թե մի մասը վարձակալել է Երեւան համայնքից, վերջինս ասաց, որ մի մասը վարձակալված է, սակայն դժվարացավ ներկայացնել, թե որքան մասն է համայնքային սեփականություն: Դեռեւս հայտնի չէ, թե նշված շինությունում ինչ է լինելու՝ խանութ, սրճարան, թե այն կօգտագործվի որեւէ այլ նպատակով: 

Բուռնուչյանը տեղյակ չէր նաեւ բնապահպանական եզրակացության առկայության կամ բացակայության մասին: Նշենք, որ շինհրապարակում երեք հաստաբուն ծառ կա, որոնց միայն բներն է պահպանվել՝ մոտ 2 մետր տրամագծով:

Երեւան քաղաքում կանաչ գոտու հաշվին հերթական կառուցապատումն է իրականացվում:

953 դիտում

Տեսանյութեր

Ես իրավասություն չունեմ ինձ պարգեւատրելու. Նարեկ Բաբայան

ՊԵԿ-ում ամենամեծ պարգեւավճարը 1,5 մլն դրամ է եղել. Դավիթ Անանյան

Հոնկոնգի եւ Հայաստանի քաղաքացիների համար առանց արտոնագրերի մուտքի ռեժիմ կգործի

Արշակյանը՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ փոխադրումնների բարելավման եւ զարգացման մասին

Արզաքանում հիմնվում է ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի՝ 120 միլիոն դրամի ներդրմամբ

Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների բնագավառում ԱՊՀ պետությունների հետ փոխգործակցության մասին

Նպաստների վճարումը 2019 թվականին ավելի հասցեական է եւ ավելի շատ է հիմնված փաստերի վրա

Երեխաները ներկայիս դրոշմապիտակները կուլ են տալիս. ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը

Կառավարության նիստը

Առողջապահության նախարարի ասուլիսը

Բազմոցն ինձ ավելի շատ հյուրասենյակ է հիշեցնում. Մակունց

7-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկն արդյունավետ էր. Լիլիթ Մակունց

Վերնիսաժի մոտ շուրջ 20 ավտոմեքենա մայթ է բարձրացել

Ինչ աշխատանքներ են տարվում 2018 թվականին հրդեհված Մաշտոցի գետնանցումում

Ռեգուլյար բենզինն այս պահին Վրաստանում 30 դրամով թանկ է, քան ՀՀ-ում

ԱԺ պատգամավորի մեքենան վնասել են քաղաքական նպատակներո՞վ. որեւէ թանկարժեք իր չեն տարել

27 համարի ավտոբուսի վարորդը ծխում է, ուղեւորները՝ լռում

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

բեռնել ավելին