Արամ Ոսկանյանն ուրախ է, որ մարզելու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնին

23/12/2016 schedule21:18

«Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը թիմի հետ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի տիտղոսը պահպանելու նպատակ ունի: Մասնագետը թիմի մարզչական շտաբում էր այս տարվա հոկտեմբերի վերջից, երբ Աբրահամ Խաշմանյանի հրաժարականից հետո գլխավոր մարզչի պարտականությունները հանձնվեցին Կարեն Բարսեղյանին: Ձմեռային դադարի ընթացքում՝ Բարսեղյանի հեռանալուց հետո, խոսակցություններ էին պտտվում, որ Խաշմանյանը վերադառնում է իր պաշտոնին, սակայն Ոսկանյանի նշանակումով այդ տեղեկությունը հերքվեց: Armtimes.com-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ գործող չեմպիոնի ներկայիս կազմով իրենք կարող են բարձր արդյունքներ գրանցել:  

«Դեկտեմբերի 21-ին ակումբի նախագահի (խմբ. Բագրատ Նավոյան) հետ հանդիպեցինք, նա գլխավոր մարզիչ նշանակվելու առաջարկ արեց: Իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի, սա չեմպիոն թիմն է ու համալրված է լավ որակի ֆուտբոլիստներով, որոնք ցանկացած առաջադրանք կարող են կատարել: Այս տարի թիմը չեմպիոն է դարձել, եւ իհարկե առաջնայինը չեմպիոնությունը պահպանելն է: Մեզ մեծ աշխատանք է սպասվում, 4 միավորով հետ են առաջատար «Շիրակից», 1-ին տեղի համար կպայքարի 4-5 թիմ, որոնցից յուրաքանչյուրն էլ շանսեր ունի: Ամեն ինչ անելու ենք չեմպիոն դառնալու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նվազագույնը եվրագավաթների ուղեգիր պարտադիր պետք է նվաճեն:

Թեեւ Ոսկանյանը գոհ է իր թիմի կազմից, խոստովանում է, որ այն թարմացման կարիք ունի: Ձմեռային դադարի ընթացքում, երկկողմ համաձայնությամբ, ակումբը խզել է կիսապաշտպաններ Արամ Հովսեփյանի, Արսեն Բալաբեկյանի, Կարեն Մուրադյանի եւ հարձակվող Նորայր Գյոզալյանի պայմանագրերը:

«Բանանցից» հեռանալուց հետո «Ալաշկերտ» էր տեղափոխվել ՀՀ հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը, որը, սակայն ակումբի թույլտվությամբ, օրերս պայմանագիր կնքեց բելառուսական «Գոմելի» հետ: Թիմի հետ է մարզվում հարձակվող Գեւորգ Նռանյանը, որի կարգավիճակն «Ալաշկերտում» դեռ հստակ չէ:

«Այն ֆուտբոլիստներից հետո, որոնց հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել ենք, ոչ մեկ չի գնացել: Զավենի հետ կապված նախագահն ընդառաջեց, արտերկրից էր առաջարկը, նրանք պայմանավորվել էին, որ, եթե արտերկրից առաջարկ լինի, թույլ կտան, որ գնա: Հիմա զբաղվում ենք սելեկցիայով, կան թե՛ դրսի, եւ թե՛ այստեղի ֆուտբոլիստներ, որոնց թեկնածությունները դիտարկում ենք: Նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու ուղղությամբ անընդհատ աշխատում ենք, ընթացքի մեջ է: Ամենակարեւորն ինձ համար եզրային հարձակվողներ ու, երեւի, նաեւ 1 պաշտպան գտնելն է»,- ասաց նա:

Այս շրջանում «Ալաշկերտն» արձակուրդում է: Մարզումները վերսկսվելու են հունվարի 10-ից: Մինչեւ 30-ը կմարզվեն Երեւանում: Հետո կմեկնեն Թուրքիա՝ Անթալիա: Այնտեղ հավաք կանցկացնեն հունվարի 31-ից փետրվարի 13-ը: Թուրքիայում նախատեսում են 4 ստուգողական հանդիպում անցկացնել: Այդ օրերին Անթալիայում են մարզվելու նաեւ մի քանի այլ հայկական թիմեր, որոնց հայ ֆուտբոլիստները մասնակցելու են փետրվարի 12-ին Ուզբեկստանի հետ կայանալիք ընկերական խաղին: Փետրվարի 13-ին «Ալաշկերտը» կվերադառնա Երեւան, 3 օր հետո կմեկնի ԱՄՆ, որտեղ 2 ընկերական խաղ կանցկացնի: Դրանցից մեկի դեպքում մրցակիցը կլինի ՀՀ հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքը»: Այդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում:

ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» 30 միավորով 2-րդն է: Առաջին տեղում 34 միավորով «Շիրակն» է: 3-րդ տեղում 27 միավորով «Փյունիկն» է: «Գանձասար-Կապանը» նույնպես 27 միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է «Փյունիկին» եւ 4-րդն է: Ինչ վերաբերում է Հայաստանի գավաթի համար «Ալաշկերտն» այլեւս չի պայքարում: Քառորդ եզրափակչում թիմը ճանապարհը զիջել է «Փյունիկի»:

Տպել
2011 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր