Ուռուցքաբանն ահազանգում է, որ վահանաձեւ գեղձը վիրաբույժները հաճախ անհիմն են վիրահատում

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժման ընթացքում Հայաստանում կիրառվում են սխալ մոտեցումներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ այսպիսի ահազանգ հնչեցրեց վիրաբույժ –ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Բադալյանը:

Բանն այն է, որ վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման հետեւանքով հաճախ այդ գեղձում առաջանում են հանգույցներ, որոնք կարող են լինել նաեւ չարորակ ուռուցքներ: Եվ ահա այդ գոյացություններն, ըստ Բադալյանի, շատ դեպքերում վիրահատվում են` առանց նեղ մասնագետի խորհրդատվության ու մասնակցության: Առհասարակ, ըստ նրա, բժիշկների թիմային աշխատանքը բացակայում է ու շատ դեպքերում ոչ միայն վիրաբույժն ինքնուրույն է ընտրում խնդրի լուծման վիրահատական ճանապարհը, այլեւ հետվիրահատական շրջանում էլ հիվանդները գտնվում են նրա հսկողության տակ:

«Եթե պացիենտը դիմում է էնդոկրինոլոգին, բնականաբար սկսվում է թիմային աշխատանքը` էնդոկրինոլոգ, ճառագայթաբան, վիրաբույժ, եթե ուռուցքաբանի կարիք լինում է՝ ուռուցքաբան: Բայց հաճախ լինում են դեպքեր, որ հիվանդներն այցելում են միանգամից վիրաբույժների: Բժիշկների մեծ խումբ կարող է չդիմել էնդոկրինոլոգի, միանգամից դիմել բջջաբանական հետազոտության, պունկցիա կատարել եւ ինչ-որ նշաններից ելնելով` որոշել վահանաձեւ գեղձը վիրահատել: Այստեղ կարեւորը սկզբունքն է: Եթե կա ինչ-որ խնդիր, որը պահանջում է ե՛ւ վիրաբույժի, ե՛ւ էնդոկրինոլոգի ներկայություն, անպայման պետք է աշխատանքը լինի բաշխված, ու անպայման էնդոկրինոլոգը պետք է տա իր եզրակացությունը` արդյոք սա դեղորայքային բուժման ենթարկվո՞ւմ է, թե՝ ոչ»,- ասաց Արամ Բադալյանը: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ շատ վիրաբույժներ միանգամից ձեռնամուխ են լինում վիրահատության` անտեսելով դեղորայքային բուժման տարբերակը:

Իսկ երբ առանց ուռուցքաբանի խորհրդատվության վիրաբույժն ասենք թե չհիմնավորված կերպով տվյալ օրգանը հեռացնում է մասնակի, իսկ հետագա բուժումը կազմակերպվում է սխալներով, ապա մեծ է հիվանդությունը կրկնվելու վտանգը: «Ցանկացած վիրահատությունից հետո հիվանդին անպայման պետք է հսկի ոչ թե վիրաբույժը, որը էլի չգիտեմ ինչու շատ ընդունված է, այլ էնդոկրինոլոգը: Գտնում եմ, որ սա իրոք լուրջ խնդիր է, որովհետեւ անտեսում են: Պետք է մի քիչ աչալուրջ լինել: Հետագայում, եթե ինչ-որ հորմանալ խանգարումներ առաջանան պացիենտի մոտ, միեւնույն է, նա արդեն ուղարկվելու է էնդոկրինոլոգի մոտ, իսկ ինչու միանգամից չկարգավորել դա: Պետք է ճիշտ ուղին ընտրվի եւ բուժման քայլերը հերթականությամբ արվեն»,- համոզմունք հայտնեց բանախոսը:

Նա ասաց, որ խնդրի առնչությամբ չեն դիմել առողջապահության նախարարություն, որպեսզի վերջինս լուծման ելքեր փնտրի եւ մեխանիզմներ առաջարկի առկա իրավիճակի դեմ պայքարելու համար. «Անձամբ ես չեմ դիմել: Սա անհատական դիմելու հարց չէ: Պետք է ձեւավորվի ինչ-որ մի խումբ` լինի դա ասոցիացիաների, թե ակտիվ խմբերի կողմից: Անձամբ ես նպատակ ունեմ այդ խնդիրը բարձրաձայնելու: Կփորձենք զբաղվել, ինֆորմացնել նախարարությանը»: 

Առողջապահության գերատեսչությունում, սակայն, չեն կարծում, թե մասնագետների չհամագործակցելու լուրջ խնդիր գոյություն ունի: «Մենք դա համակարգային խնդիր չենք համարում: Դրանք զանգվածային բնույթ չեն կրում եւ կարող են լինել միայն մասնավոր դեպքեր: Իսկ ցանկացած դեպքում խնդրեմ, թող մեզ տեղեկացնեն, մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալու: Մեր կոլեգաներին իմ առաջարկն է` խոսել առարկայական»,- մեր զրույցում ասաց առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա ավելացրեց, որ այդ դաշտը կանոնակարգված է, եւ ուռուցքները վիրահատելու իրավունք ունեն առողջապահական այն կազմակերպությունները, որոնք ստացել են համապատասխան լիցենզիա եւ ունեն համապատասխան մասնագետ: Իսկ դրանից շեղումը պատժելի արարք է:

Ծաղիկ Վարդանյանի խոսքով, իհարկե, կան իրավիճակներ, երբ չարորակ նորագոյացությունները վիրահատվում են ցանկացած հաստատությունում ու առանց էնդոկրինոլոգի ու ուռուցքաբանի դիմելու: Դրանք այն դեպքերն են, երբ ուռուցքի վերջնական ախտորոշում չկա, բայց առաջացել է վիրահատության անհետաձգելի անհրաժեշտություն կամ առկա է կյանքին սպառնացող վտանգ: Այդ դեպքում էլ, վարչության պետը վստահեցնում է, որ երբ վիրահատության կամ հետվիրահատական փուլում հյուսվածքաբանական հետազոտության եզրակացությամբ հաստատվում է ուռուցքի գոյությունը, արդեն հետագայում հիվանդի բուժումը շարունակվում է ուռուցքաբանների հսկողությամբ: 

«Այսօր մենք հիմնականում ունենք լաբորատոր հետազոտութունների լավ բազա, այսինքն` մեծ մասամբ դեպքերը արդեն իսկ հետազոտվում են, ընդհուպ գենետիկական հետազոտություն, որպեսզի հասկանան՝ ինչ մասշտաբով պետք իրականացվի վիրահատական միջամտություն եւ ընդհանրապես պետք է իրականացվի, թե չէ»,- եզրափակեց առողջապահության նախարարության պաշտոնյան:

Հ.Գ. Պաշտոնական տվյալների համաձայն, վահանաձեւ գեղձի հիվանդություններ նախորդ տարի առաջին անգամ հայտնաբերվել է 426 մարդու մոտ: Բայց թե քանի տոկոս դեպքերում գործ ունենք չարորակ գոյացությունների հետ, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Ասուլիսի ընթացքում, սակայն, ընդգծվեց, որ դրանք կազմում են մոտավորապես 5 տոկոս: Ընդ որում, վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքները վաղ հայտնաբերվելու դեպքում ենթարկվում են հեշտ բուժման: Նշվեց նաեւ, որ վահանաձեւ գեղձի քաղցկեղ արձանագրվում է նաեւ փոքր տարիքում: Նման հիվանդություն այսօրվա դրությամբ ունի երեքամյա երեխա:

Տպել
12712 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ