Աշխատավարձերը կնվազեն 1 տոկոսով. իսկ տնտեսությունը կաճի. կանխատեսում է Կենտրոնական բանկը

ՀՀ կենտրոնական բանկի պարբերաբար հրապարակվող «Գնաճի հաշվետվությունը» զեկույցում ԿԲ-ն որոշակի կանխատեսումներ է անում տնտեսական կյանքում սպասվող զարգացումների վերաբերյալ: Օրերս հրապարակվել է հերթական զեկույցը: Ի՞նչ է կանխատեսում ԿԲ-ն առաջիկայում:

Բնականաբար, կանխատեսում է, որ մեր տնտեսությունը աճելու եւ զարգանալու է: Իհարկե, մի քիչ ավելի ավելի հոռետես է, քան կառավարության անդամները, բայց շատ ավելի լավատես է, քան մեր բնակչությունը: Ինչպես արդեն նշել ենք, 2017 թվականին ԿԲ-ն կանխատեսում է 2.2-ից 3.2 տոկոս տնտեսական աճ: Իսկ ինչո՞վ է հիմնավորում ԿԲ-ն այդ սպասելիքները: Բայց մինչ այդ` ի՞նչ է արձանագրել ԿԲ-ն անցած տարի:

«2015 թ. Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների նվազումը բացասաբար է անդրադարձել ներքին պահանջարկի վրա, այդուհանդերձ նույն ժամանակահատվածում կենտրոնական բանկի եւ կառավարության կողմից իրականացված ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները որոշակիորեն չեզոքացրել են այդ ազդեցությունը»,- ասում է կենտրոնական բանկը: Հիմա «թարգմանենք»: Ասում է՝ մասնավոր տրանսֆերտները նվազում էին ու դա հանգեցնում էր բնակչության գնողունակության նվազմանը: Բայց կառավարությունը մեծացրել էր ծախսերը, կենտրոնական բանկն էլ տոկոսներն էր նվազեցրել ու դա որոշակիորեն բերել է նրան, որ գնողունակությունը վերականգնվի:

Հիմա՝ հաջորդ մեջբերումը. «2017 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին սպառման վրա կունենա զսպող ազդեցություն, որն արտահայտվում է միջին ժամանակահատվածում պետական պարտքի կայունությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ պետական բյուջեի պակասուրդի հետեւողական կրճատումը»,- ասված է ԿԲ-ի զեկույցում: Սա էլ «թարգմանենք»: Ասում է, որ առաջվա նման կառավարությունը 2017 թվականին փող շատ չի ծախսելու, որովհետեւ շատ մեծ պարտք ունի:

Հիմա համադրենք այս երկու «թարգմանությունները»: 2016-ին բնակչությունը քիչ է տրանսֆերտ ստացել, բայց փոխարենը կառավարությունը շատ է փող ծախսել, ու դրա շնորհիվ վիճակը մի քիչ կայուն է եղել: 2017-ին կառավարությունը էլ շատ փող չի ծախսելու: Բայց «2017 թվականին ՌԴ-ից դրամական փոխանցումների սպասվող աճը, ինչպես նաեւ ՀՀ-ում պահպանվող գնանկումային միջավայրը դրական կանդրադառնան  տնային տնտեսությունների իրական եկամուտների վրա»,- ակնկալում է Կենտրոնական բանկը: Այսինքն, այս տարի էլ տրանսֆերտներն են աճելու ու  չեզոքացնեն կառավարության կողմից իրականացվող ծախսերի կրճատման բացասական ազդեցությունը:

Իսկ որքանո՞վ են նվազելու բյուջետային ծախսերը: Եթե 2016-ին, ըստ ԿԲ-ի, դրանք կազմել են ՀՆԱ-ի 27.7 տոկոսը, ապա 2017-ին կկազմեն 25.4 տոկոսը: Տոկոսների այսպիսի փոփոխությունը կարծես այնքան էլ ազդեցիկ չէ: Բայց երբ դա վերածում ենք ֆիզիկական ծավալների, պատկերը կտրուկ փոխվում է: Կառավարությունը այս տարի 2.3 տոկոսով, կամ 250 միլիոն դոլարով ավելի քիչ ծախս է անելու: Դա նշանակում է այդքանով նվազելու են պետության կարիքների համար գնվող ապրանքների ու ծառայությունների համար վճարումները, բյուջետային աշխատողներին վճարվող աշխատավարձերը...: Մի խոսքով գումարներ, որոնք այսպես թե այնպես խթանում էին մարդկանց գնողունակությունը եւ համապատասխան քանակությամբ «թթվածին» տալիս տնտեսությանը: Հիմա այդ թթվածինը, պատկերավոր ասած, նվազելու է 250 միլիոն դոլարի չափով: Սա հենց «զսպող հարկաբյուջետային քաղաքականությունն է»: Այլ կերպ ասած, այն, որ բյուջետային ծախսերը նվազելու են, դա հաստատ է: Դա նախատեսված է պետական բյուջեով: Բայց դրան համարժեք կաճե՞ն արդյոք տրանսֆերտները, դա ոչ ոք ասել չի կարող: Դա որեւէ բյուջեով նախատեսված չէ եւ չի էլ կարող նախատեսվել, ընդամենը կարող է կանխատեսվել:

Իսկ բյուջետային ծախսերի նվազումը, օրինակ, բերելու է այսպիսի հետեւանքների: «2016 թվականին պետական հատվածում զբաղվածների աշխատավարձը կրճատվել է, որը պայմանավորված է կառավարության օպտիմալացման քաղաքականության շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումներով: Հաշվի առնելով նշված քաղաքականությունը, 2017 թվականին ակնկալվում է պետական հատվածի միջին անվանական աշխատավաձի 1 տոկոս նվազում, նախկինում կանխատեսվող 0.4 տոկոս աճի փոխարեն...»,- ասում է կենտրոնական բանկը: Հետո` 2018-ին աշխատավարձը, իհարկե, աճելու է: Դե իհարկե աճելու է: Աճելու է 2.9 տոկոսով 2018 թվականին, 4.5 տոկոսով էլ 2019 թվականին: Կանխատեսվում է: Բայց մի քանի ամիս առաջ ԿԲ-ն կանխատեսում էր, որ կլինի 0.4 տոկոս աճ, ստացվեց 1 տոկոս նվազում: Կանխատեսում էր: Բայց չիրականացավ: 

Բայց Կենտրոնական բանկը դրական կանխատեսումներ անելուն զուգահեռ նաեւ ապահովագրում է իրեն: Մի քանի մեջբերում ԿԲ-ի զեկույցից. «ՀՀ տնտեսության ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության մի շարք ծրագրերի արդյունավետ իրագործումը, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավումը եւ կառուցվածքային բարեփոխումներն այն գործոններն են, որոնք կանխատեսվող հորիզոնում կարագացնեն տնտեսական աճը», «Տնտեսական աճի նկարագրված արագացումը հիմնականում տեղի կունենա արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր շուկաների եւ ապրանքատեսակների բացահայտման միջոցով, որը մեծապես կորոշվի կառավարության կողմից արտահանման աջակցությանն ուղղված քաղաքականությամբ», «... Թե գնահատված ՀՆԱ երկարաժամկետ աճի տեմպը, թե միջնաժամկետ հատվածում կանխատեսվող տնտեսական աճի տեմպը կարող են նվազել, եթե կառուցվածքային բարեփոխումները դանդաղ ընթանան եւ տնտեսության արտահանելի հատվածում ներդրումները զգալիորեն չավելանան»,- ապահովագրում է իրեն Կենտրոնական բանկը:

Տպել
7232 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց