ՎԶԵԲ-ը, Եվրամիությունը և Շվեդիան կաջակցեն կանանց ձեռներեցությանը Հայաստանում

07/03/2017 schedule16:17

Խթանելով կանանց ներգրավվածությունը որպես հաջողակ տնտեսությունների հիմնական տարր` ՎԶԵԲ-ը ՀՀ-ում մեկնարկում է իր կողմից իրականացվող հաջողակ նախագծերից մեկի՝ «Գործարար կանայք» ծրագրի ընդլայնումը տեղական վարկատուների՝ Ամերիաբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցով:

Վերոնշյալ բանկերը միացել են ծրագրին անցյալ տարեվերջին և այժմ պատրաստ են կանանց կողմից ղեկավարվող տեղական բիզնեսներին վարկավորել ծրագրի նպատակներին և պահանջներին համապատասխան:

Ծրագրին շուտով կմիանա նաև Արարատբանկը:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, կարևորելով կանանց ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը` նշեց. «Արարատբանկում կանանց համար մշտապես մշակվում և առաջարկվում են վարկային տարբեր պրոդուկտներ` հնարավոր լավագույն պայմաններով: Այս նախագիծը ևս կանանց թույլ կտա իրագործելու իրենց նախագծերն ու գաղափարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր աշխատատեղեր ստեղծել` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ կանայք բավակին մեծ գործարար ներուժ ունեն, ուստիև այս նախագծից շատ լուրջ արդյունքներ ենք ակնկալում»:

Հայաստանը առաջիններից է միացել ՎԶԵԲ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, իրականացվող «Գործարար կանայք» ծրագրին: Ծրագիրը խթանում է կանանց ձեռներեցությունը՝ հնարավորություն տալով բարելավել ֆինանսավորման և խորհրդատվության հասանելիությունը կանանց կողմից ղեկավարվող տեղական ՓՄՁ-ների համար:

Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է 55 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը:

Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական միության, Շվեդիայի և Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:

«Գործարար կանայք» ծրագիրը ՀՀ-ում կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումը և խորհրդատվությունը, տեխնիկական աջակցություն կտրամադրի ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներին և բիզնես խորհրդատվություն կին ձեռներեցներին: Ծրագիրը նաև իրականացնում է բիզնես խորհրդատվություն՝ բիզնես քոուչինգ և ուղղորդում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիս. «Մենք հավատում ենք՝ երբ շուկայի ձախողումները լուծված լինեն, խոչընդոտները՝ հաղթահարված, և կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները կստանան հավասար հնարավորություններ, նրանք կկարողանան իրականացնել տնտեսության արդյունավետությանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործունեություն»:

Շվեդիայի կառավարությունը Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար հատկացրել է 47 մլն շվեդական կրոն (մոտ 5.2 միլիոն եվրո):

«Կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված աջակցությունը տարածաշրջանում տնտեսական աճի բանալին է: Կանանց ձեռներեցությունը կարևոր ներդրում է ազգային տնտեսության մեջ, և կանանց կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ ավելի արագ տեմպերով են աճում, քան նրանք, որոնք ղեկավարվում են տղամարդկանց կողմից»,- նշել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:

Հաջորդ 4,5 մլն եվրոն տրամադրել է Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Հիմնադրամը. միջոցներն ուղղվել են վարկավորման որակի բարձրացման ֆինանսավորմանը ու ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացմանը: Նշենք, որ ՎԶԵԲ-ի Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից ծրագրին ուղղվել է ևս 0.9 մլն եվրո:

«ԵՄ-ն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում խթանել հավասար իրավունքներ բոլորի համար գործունեության ցանկացած ոլորտում: ԵՄ-ն գտնում է, որ հայ կանայք երիտասարդ սերնդի հետ միասին պետք է լիարժեք իրականացնեն իրենց դերը՝ որպես Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ, իսկ ԵՄ-ն կշարունակի ավելի ու ավելի ներդնել այդ ոլորտում: Հայ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները տնտեսական աճի տեսանկյունից մեծ հնարավորություն են ներկայացնում և ԵՄ-ն հուսով է, որ Հայաստանի իշխանությունները ևս դա հաշվի կառնեն ու իրենց հերթին կհեշտացնեն գործարար կանանց գործունեությունը»,-հավելեց Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Իր նոր անցումային հայեցակարգի շրջանակում, որը մեկնարկել է այս տարեսկզբին, ՎԶԵԲ-ը առանձնացնում է վեց անցումային որակներ. բանկը հավատում է, որ լավ գործառնող շուկայական տնտեսությունը պետք է լինի մրցակցային, լավ կառավարվող, թափանցիկ, ներառական, տոկուն և ինտեգրված:

ՎԶԵԲ-ը ներկայումս «Գործարար կանայք» ծրագիրը իրականացնում է 16 երկրներում:

Տպել
3422 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել