«Հայոց պատմություն», որ խոտանելո՞ւ է արժանի. գիտնականներին վճարվել է 215 մլն դրամ հոնորար

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտության եւ հասարակական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որը նախատեսված է մարտի 16-ին, խոստանում է հատկապես հետաքրքիր դառնալ: 

Բանն այն է, որ ակադեմիայի համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատրաստվում է հանդես գալ այդ կառույցի ղեկավարության համար անցանկալի հարակից մի զեկույցով, չնայած որ նրան կարծես չեն պատրաստվում ընձեռել այդ հնարավորությունը: Դեմոյանն անդրադառնալու է ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից եւ պետական միջոցներով տպագրված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորի առաջին եւ երկրորդ գրքերին, որոնք, նրա համոզմամբ, խոտան են ու պետք է հանվեն շրջանառությունից:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի երաշխավորությամբ եւ պ.գ.դ. Հայկ Դեմոյանի խմբագրմամբ հրատարակվել է «Կոթողային խայտառակություն» գրախոսությունը, որտեղ կարծիք է հայտնվում, թե նշված գրքերում տեղ են գտել հակագիտական թեզեր ու անլուրջ մոտեցումներ հայ ժողովրդի պատմության հիմնահարցերի վերաբերյալ. «Մասնագիտական խոր գիտելիքների պակասի, բազմալեզու սկզբնաղբյուրների հետ աշխատելու անկարողության պատճառով կոթողային այս աշխատանքում կան աղաղակող անճշտություններ ու բազմաբնույթ թերություններ, որոնք լրջորեն վարկաբեկում են հայագիտությունը եւ հայ ժողովրդի ազգային նկարագիրն ու պատմական հիշողությունը»:

Բազմահատորյակը, որը սկսել է տպագրվել մի քանի տարի առաջ, բաղկացած է չորս հատորից, իսկ դրանցից յուրաքանչյուրը՝ երկու գրքից: Առայժմ հրատարակվել են ոչ բոլորը: 

Հայկ Դեմոյանը մեր զրույցում նկատեց, որ խնդրո առարկա երկու գրքերում լիակատար բացակայում է հայեցակարգային մոտեցումը, տիրապետում է մարքսիստական մեթոդոլոգիան: «Այնինչ պատմագիտությունն անընդհատ զարգացող գիտություն է եւ այնպես չէ, որ դեպքերի ու դեմքերի քարացած հաջորդականություն է իրենից ներկայացնում: Մենք չենք կարող կրկնության ժանրով  մի քանի չնչին կոսմետիկ փոփոխություններով նորից վերարտադրել այն, ինչ որ գրվում էր 1960-70-ական թվականներին»,- համոզմունք հայտնեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը:

Ի դեպ, նա համարում է, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագետներից անիմաստ է ակնկալել համաշխարհային պատմագիտության եւ ընդհանրապես գիտության չափանիշներին համապատասխանող աշխատանք:

«15 տարվա ընթացքում այդ ինստիտուտից միջազգային նշանակության որեւէ մենագրություն, որը դառնար կարեւորագույն գիտական արդյունք, որեւէ գիտական պարբերականում չի տպագրվել: Պատմության ինստիտուտը ստրատեգիական ինստիտուտ է ցանկացած երկրի համար: Ինչպես քո պատմությունն ես ներկայացնում, այդպիսին ես դու ներկայանում եւ այդպիսի ապագա էլ կունենաս: Ուղղակի գավառամտության մի տոնավաճառի է վերածվել գիտությունը այնտեղ: Շատ փակագծեր կարելի է բացել՝ կոռուպցիոն ռիսկեր եւ այլն: Դա հաջորդիվ կլինի»,- խոստացավ Հայկ Դեմոյանը:

Նա նկատում է, որ եթե «Հայոց պատմություն» բազմահատորյակը տպագրվելուց առաջ քննարկումներ կազմակերպվեին տարբեր ինստիտուտների միջեւ, դրանց հեղինակները հետաքրքվեին գիտական խորհուրդների կարծիքներով ու հարգեին դրանք, ապա այսպիսի ֆիասկո չէին ունենա:

Իսկ գրքերում, բովանդակային թերություններից բացի, ըստ Դեմոյանի, կան բազմաթիվ տեխնիկական սխալներ՝ հիերոգլիֆներով տեքստեր, լուսանկարչական նյութի կրկնություններ, դրանց տակ սխալ գրություններ եւ այլն:

«Մի բանի համար եմ ցավում, միգուցե եւ զայրանում, որ մեր գործընկեր պատմաբանները բոլորը քաջ գիտակցում եւ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, բոլորը շատ լավ գիտեն, որ տպագրվածը այն չէ, ինչին արժանի է հայ ժողովուրդը եւ նրա պատմությունն ու անցյալը, բայց որեւէ մեկը կամ գոնե մի խումբ չի փորձի հանդես գալ ոչ թե թանգարան-ինստիտուտի տեսակետների պաշտպանությամբ, այլ իրենց կարծիքը ներկայացնելու այդ հատորի մասին: Նրանք գերադասում են հարմարվողականությունը»,- նկատեց մեր զրուցակիցը:

Երեկ մեզ չհաջողվեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն  Աշոտ Մելքոնյանից մեկնաբանություն ստանալ Հայկ Դեմոյանի առաջ քաշած խնդրի շուրջ: Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լեւոն Մարդոյանն էլ, անդրադառնալով պետական ֆինանսավորմամբ հրատարակված գրքերի որակի հետ կապված մտահոգություններին, պատասխանեց, որ դա գիտության պետական կոմիտեի խնդիրը չէ: Կոմիտեն, ըստ այդմ, կարեւորել է գաղափարը եւ ֆինանսավորում տրամադրել:

«Ես չունեմ մեկնաբանություն, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ նախ ես մասնագետ չեմ տվյալ ոլորտում, եւ երկրորդը` ես պետական աշխատող եմ եւ ես իրավունք չունեմ: Դա գիտնականների գործն է, թող իրենք իրար հետ քննարկեն եւ որոշեն: Տպագրությունից առաջ քննարկումներ կազմակերպելը մեր գործը չէ: Թող ակադեմիայի համակարգում քննարկումներ անցկացնեին, հետո որոշեին՝ ինչ են անում, դա արդեն իրենց գործն է»,- ասաց Լեւոն Մարդոյանը: Հավելեց, որ ԳԱ ակադեմիան ներկայացրել է նպատակային ծրագիր, ըստ որի կարեւոր է պատմության նոր հատորյակներ գրել, քանի որ նախորդները գրված են խորհրդային ժամանակշրջանում, ուստի կառավարության որոշմամբ այդ ծրագիրը ֆինանսավորվել է:

Պետական բյուջեից այս նպատակի համար ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 215 միլիոն դրամ: Ընդ որում, սա միայն որպես գիտնականների աշխատանքի դիմաց վճար: Իսկ տպագրական ծախսերի համար եղել է առանձին ֆինանսավորում: Գրքի վրա աշխատած գիտնականների թիվը 7-ն է: Ստացվում է, որ յուրաքանչյուրը ստացել է միջինը գրեթե 30 միլիոն 700 հազար դրամ հոնորար:

Տպել
7717 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ