Սյունիքի մարզպետն ասել է՝ ինչ պայմանով կօգնի վերականգնել Կապանի մարզադաշտը

14/03/2017 schedule15:31

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հերքում է լուրերը, թե ցանկանում է գնել Կապանի «Գանձասար մարզական կենտրոնը»: Ըստ խոսակցությունների՝ նա պատրաստվում է ձեռք բերել Գագիկ Օհանջանյանին պատկանող մարզադաշտը, որպեսզի հետագայում այն ավելի թանկ գնով վաճառի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»: Armtimes.com-ի հետ զրույցում մարզպետը նշեց, որ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Բիսետկայի մակարդակի խոսակցությունները ես Ձեզ խնդրում եմ չտարածել այստեղ-այնտեղ: Իմ նպատակն է մարզադաշտը վերադարձնել քաղաքին, ոչ թե վաճառել կոմբինատին»,- ասաց նա:

Ավելի վաղ Օհանջանյանը նշել էր, որ Վահե Հակոբյանն իր հետ անձամբ կապ չի հաստատել մարզադաշտը գնելու նպատակով: Իրեն պարզապես քաղաքացիներ են մոտեցել եւ խնդրել չվաճառել «Գանձասար մարզական կենտրոնը»: Նա նաեւ պատմել էր, որ իրենց վերջին խոսակցությունը մարզադաշտի թեմայով եղել է մոտ 2 տարի առաջ, երբ Հակոբյանը դեռ զբաղեցնում էր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենի պաշտոնը: Նա եկել, տեսել է մարզադաշտը եւ ասել, որ կփորձի մի բան անել տրիբունաները վերականգնելու համար:

Վահե Հակոբյանը նշեց, որ հիմա էլ պատրաստ է աջակցություն ցույց տալ մարզադաշտը վերականգնելու հարցում, սակայն մեկ նախապայմանով:

«Այն դեպքում դա կանեմ, երբ մարզադաշտը վերադառնա քաղաքապետարանին՝ համայնքին»,- ասաց նա:

Այս շրջանում մարզադաշտում խաղեր չեն անցկացվում: Այն որակազրկված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում չափանիշներին: Ըստ ՀՖՖ հայտարարության՝ տրիբունաները, խոտածածկը, հանդերձարանները եւ սանհանգույցը գտնվում են անմխիթար վիճակում: «Գանձասար-Կապան» ակումբը, որը մինչեւ որակազրկումը վարձակալական հիմունքներով խաղում էր դաշտում, 2016-17 մրցաշրջանի 2-րդ հատվածի հանդիպումները պետք է անցկացնի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Տպել
1873 դիտում

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան