Մանկավարժական խնդիր չեն լուծում, թանկ ավտոմեքենայից չեն խոսում. կարեւորը ցուցակի գործն է

Արդեն մի քանի օր է` հանրային ու քաղաքական կյանքն ալեկոծված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության բացահայտումով, որը նորից ցցուն դարձրեց բազմաթիվ խնդիրներ: 

Նշված կազմակերպությունը ձայնագրել ու հրապարակել էր ավելի քան հարյուր տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որի ընթացքում նրանք հաստատել են, որ իշխող Հանրապետական կուսակցության համար կազմում են նախընտրական ցուցակներ: Եվ այդ հաստատությունների ցանկի ուսումնասիրությունը մեզ հիշեցրեց երկու ուշագրավ ու խոսուն պատմություն` դրանում ընդգրկված երկու դպրոցի հետ կապված, որոնց նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու:

Այդ հաստատություններից մեկը Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոցն է, որի տնօրենի ձայնագրված խոսքից պարզ է դառնում, որ նա ծնողների եւ ուսուցիչների անուններից կազմված ընդհանուր ցուցակ է ուղարկել թաղապետարան: Սա այն դպրոցն է, որը մոտավորապես երեք տարի առաջ հայտնվել էր աղմկոտ ու աննախադեպ պատմության կիզակետում: Փոքրիկ խնդրից աշակերտների միջեւ սկիզբ առած տարաձայնությունները աշխատակազմի անզորության հետեւանքով վերաճել էին լուրջ հակամարտության:

Իսկ 6-րդ «բ» դասարանում ստեղծված իրավիճակը հետեւյալն էր. այն ժամանակ նշված դասարանում սովորող աշակերտները պնդում էին, թե նորեկ Հարությունն իրենց ծեծում ու նույնիսկ մարմնական վնասվածքներ է հասցնում, պահանջում էին հեռանալ դասարանից, նա էլ հակադարձում էր, որ դասընկերները մոռանում են ասել, թե ով է սկսել կռիվը: Պատմում էր, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը ուսուցչից թույլտվություն է խնդրել առջեւում նստել, որովհետեւ վատ տեսողություն ունի: Դասընկերներից Միքայելը, սակայն, քիչ անց մոտեցել է ու հայտարարել` «սա մեր ախպոր տեղն է»:

Հարությունը փորձել է բացատրել, որ ինքը դասղեկի թույլտվությունն ունի եւ «ախպոր» տեղը կազատի նրա դպրոց գալուն պես: Միքայելն էլ իր հերթին տեղեկացրել է, որ այդտեղ «իրենք են ասում` ինչը ոնց պիտի լինի» եւ ոչ թե դասղեկն ու ուսուցիչները: Այսպես, կոնֆլիկտը ձնագնդի պես մեծացել էր, մինչեւ որ դասարանը հայտնվել էր լուծարման շեմին: Քանի որ նորեկը համառորեն չէր հեռացել, մնացած աշակերտներն իրենք էին տեղափոխվել տարբեր դպրոցներ: Ի վերջո նույնը անել ստիպված էր եղել դասարանում միայնակ մնացած Հարությունը:

Եվ ահա այսօր պարզվում է, որ նույն այս դպրոցում, որտեղ ժամանակին  ուսուցիչներն ու տնօրենն ի վիճակի չէին եղել ճիշտ մոտեցումը գտնել, դիմել մանկավարժության գաղտնիքներին ու թույլ չտալ, որ աշակերտների միջեւ փոքր վիճաբանությունը անհաղթահարելի կոնֆլիկտ դառնա, ցուցակ կազմելու գործը հաջողությամբ են իրականացնում: Ու թերեւս ցուցակագրելն ու ցուցակագրվելը առհասարակ հնարավոր եւ ընդունելի լինելու պատճառով է, որ շատ մանկավարժներ դժգոհում են իրենց նկատմամբ հարգանքի պակասից:

Վերոնշյալի շուրջ երեկ հնարավորություն չունեցանք զրուցել տնօրեն Գայանե Դեմիրյանի հետ: Մեզ հավաստիացրին, որ դպրոցում չէ: Իսկ Հարությունի եղբայր Մակար Ղազարյանը, մեկնաբանելով ցուցակներ կազմելու այս երեւույթը, նշեց.

«Մեզ համար դա բացարձակապես զարմանալի չէր, պարզապես հավելյալ անգամ հանրությանն է ներկայացվել արդեն տարիներ շարունակ դպրոցներում գործող եւ համակարգված կերպով վերեւից ղեկավարվող այն հանցավոր եւ, չեմ խորշի ասել, մանկապիղծ մթնոլորտի ծաղիկները, ինչի ամենադառը պտուղները մենք ժամանակին զգացել ենք մեր մաշկի վրա, մեր 12 տարեկան երեխայի վրա: Դպրոցն արդեն վաղուց դարձել է երեխաներից իշխանության համար ստրկամիտ, ապաբարոյական, աշխարհին թալանողի աչքերով նայող սերունդներ խեղակրթելու դարբնոց: Եվ դրա համար շատ բան հարկավոր չէ, պարզապես պետք է երեխային պարբերաբար ցույց տալ, որ իրեն շրջապատող աշխարհում ոչ թե բարին է հաղթում չարին (ինչպես բոլոր հեքիաթներում), այլ չարը՝ բարուն, եթե վերջինիս ձեռքին է ուժն ու իշխանությունը: Մի՞թե հենց սա չենք տեսնում, մասնավորապես, հիշյալ դպրոցի պարագայում, որտեղ տնօրենն ու իրեն մոտ կանգնած որոշ «մանկավարժներ» այդ հանցավոր դեպքերից ավելի քան 3 տարի անց դեռ շարունակում են պաշտոնավարել իրենց տեղերում: Այս ամենի առնչությամբ ես ամենաշատը վախենում եմ մի բանից, որ մարդկանց մեջ եւ հատկապես՝ երեխաների, հանկարծ չսասանվի հավատը բարության ու ազնվության անպարտելի ուժի հանդեպ»,- եզրափակեց նա:

դպրոցում է, ավտոմեքենայից չի խոսի

Մյուս ուսումնական հաստատությունը, որի տնօրենի հետ ձայնագրությունը հատկապես գրավեց մեր ուշադրությունը, Երեւանի Անտոն Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցն է: Այս դեպքում տնօրենը, իր կարծիքով Հանրապետական կուսակցության շտաբից զանգահարող երիտասարդին ասում էր, որ իրենից ցուցակ չեն պահանջել, բայցեւ ոչ մի կերպ չէր ցանկանում «բաց թողնել» նրան` առանց իր ծառայություններն առաջարկելու: 

Ձայնագրության մեջ, երբ զանգահարողը, փորձելով եզրափակել զրույցն, ասում է` դուք մեզ մոտ ցուցակ չեք բերե՞լ, լավ, երեւի սխալմունք է, կներեք, դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը շտապում է մինչեւ կապի ընդհատվելը հասցնել. «Անկեղծ ասած, մեզ հետ որեւէ մեկը չի կոորդինացնում այդ աշխատանքները: Մի տեսակ ես կարիք ունեմ հասկանալու` մեր անելիքը որն է: Մենք անում ենք, բայց օֆիցիալ որեւէ ցուցակ չենք ներկայացրել: ...Ոչ մի հանձնարարություն չի տրվել մեզ, բացարձակ: Խնդրում եմ, եթե կպարզվի, որ ինչ-որ անելիք կա այնուամենայնիվ, ինձ հետ անձամբ խոսեք, որ ես արագ, օպերատիվ ինչ որ հնարավոր է, անեմ»:

Այնինչ, նույն Գայանե Սարուխանյանը ժամանակին նույնպիսի պատրաստակամությամբ չէր պատասխանում իր թանկարժեք ավտոմեքենային վերաբերող մեր հարցերին, ու եթե այս անգամ նա բոլորովին չհիշեց, որ դպրոցում է ու ժամն էլ` աշխատանքային, ապա նախկինում հենց այդ պատրվակով էր հրաժարվում ասել, թե արդյոք դպրոցի տնօրենի աշխատավարձն իրեն թո՞ւյլ է տալիս ունենալ C դասի Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը 50 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում էր:

Հիշեցնենք, մեր զրույցը ՀՀԿ-ին օգնելու պատրաստակամություն հայտնող տնօրենի հետ:

- Տիկին Սարուխանյան, դպրոցի մոտ հաճախ կարելի է տեսնել ձեր սպիտակ Մերսեդեսը: Տնօրենի աշխատավարձն այդպիսի հնարավորություններ ընձեռո՞ւմ է:

- Կարելի՞ է ես ձեր հարցին ուղղակի չպատասխանեմ կամ այդ հարցով տուն զանգեք, որովհետեւ դա դպրոցի հետ որեւէ կապ չունի: Դուք դպրոց եք զանգել:

- Բայց դուք էլ այդ դպրոցի տնօրենն եք եւ...

- Դա իմ անձնական մեքենան է:

- Այսինքն՝ աշխատավարձո՞վ չի ձեռք բերված:

- Դա իմ անձնական մեքենան է:

- Հասկանալի է, դրա համար հարց է առաջանում՝ տնօրենի աշխատավարձը տալի՞ս է այդպիսի հնարավորություն: Կարծեմ թե՝ դա բավականին թանկարժեք մեքենա է:

...(Այլեւս պատասխան չի հնչում):

Չեխովի անվան դպրոցում երեկ մեզ վստահեցնում էին, որ Գայանե Սարուխանյանը տեղում չէ: Ընդ որում, մի քանի ժամ շարունակ:

Տպել
10208 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել