Մատնահետքերի միասնական ցանց չի գործել. պատռված անձնագրերով են քվեարկել (տեսանյութ)

Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող թիվ 2/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրայր Ավանեսյանը կարծում է, որ ԱԺ-ի ընտրության քվեարկության օրը՝ ապրիլի 2-ին, ընտրողների մատնահետքերի բազան միասնական չի եղել: Այս մասին Հրայր Ավանեսյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ կասկածներ հայտնելով, որ նույն մարդը կարող էր այլ տեղամասում քվերակություն իրականացրած լիներ:

Թիվ 2/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նշում է, որ տեղամասում նկատել է, որ մի խումբ ընտրողների մոտ պատռված եւ կպցված անձնագրեր է տեսել: «Ինչն էր ինձ համար անհավանական. ճղած անձնագրով գալիս էին ամրակազմ երիտասարդ տղաներ, իսկ տատիկների մոտ անձնագրերը փոխված էին: Մեկին կանգնեցրեցի ու սկսեցի հարցուփորձ անել, որովհետեւ կասկածներ շատ եղան: Ես տեսա անձնագրում, որ ինքը հունվարի 10-ին գրանցվել է Նոր Նորքում որոշակի հասցեում: Մարդը ճշգրիտ գիտեր հասցեն, բայց երբ որ հարցրեցի՝ երբ էր գրանցվել, մարդը չէր կարողանում հիշել»,- պատմեց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ նշված անձը իրեն ասել է, որ մոտ 6 տարի առաջ է եղել ոստիկանությունում եւ անձնագրում ինչ-որ նշում կատարել:

Հրայր Ավանեսյանը հանձնաժողովի քարտուղարին խնդրել է արձանագրություն կատարել մատյանում, սակայն հանձնաժողովի անդամները շահագրգռված չեն եղել արձանագրություն կազմելու հարցում: Հարցին, թե նման քանի՞ դեպք է նկատել, նա ասաց, որ մոտ 150 մարդ նման անձնագիր է ունեցել, սակայն բոլորն էլ եղել են ընտրողների ցուցակում:

Մեր զրուցակիցը պնդում է, որ Հայաստանի ընտրական տեղամասերում գործած էլեկտրոնային գրանցման սարքերը միասնական ցանց չեն ունեցել եւ գործել են առանձին-առանձին: «Ինչի՞ գլոբալ ցանց չի ստեղծվում, երբ որ լոկալ է, ինքը չի կարող այդ մատնահետքը համեմատի ամբողջ հանրապետությունում: Հետեւաբար, դու հնարավորություն ես ստեղծում, որ նույն մարդը տարբեր տեղեր քվերակի»,- ասաց Հրայր Ավանեսյանը՝ նշելով, որ նույնիսկ նույն շենքում երկու տեղամաս իրար ցանցով միացված չի:

Հարցին, թե ովքե՞ր են եղել այդ տեղամասում քվերակած այդ կասկածելի 150 անձինք, նա այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, ամրակազմ անձինք էին, ես կարող եմ ասել, որ մարզված մարդիկ էին, չեմ կարծում՝ սովորական քաղաքացիներ լինեին: Ես փորձեցի մեկի հետ զրուցել, սակայն չխոսեց»:

Նշենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ 2.07 տոկոս ձայն հավաքած «ՕՐՕ» դաշինքը երեկ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությանը մասնակցած ընտրողների մատնահետքերի նույնականացման պահանջով: ԿԸՀ խոսնակը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ դաշինքի դիմումի քննության օրը դեռ նշանակված չէ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
31667 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել