Հայ հայտնիների մաղթանքները «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկին

13/05/2017 schedule20:20

Մի քանի ժամից Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա «Եվրատեսիլ 2017» 62-րդ միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ 26 երկրներից։ Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Արծվիկը՝ Fly with me երգով։ Նա հանդես կգա 5-րդ համարի ներքո: Մինչ նրա ելույթը, հայ հայտնիներն իրենց բարեմաղթանքներն են հղում armtimes.com-ի միջոցով։

«Միայն կարող եմ հաջող ելույթ մաղթել, առաջին փուլում շատ լավ, համարձակ կատարումով հանդես եկավ Արծվիկը, որ հաղթենք՝ չզարմանաք»,-ասում է Նունե Եսայանը։

Երգիչ Էրիկն Արծվիկին հաղթանակ է մաղթում։

«Միանշանակ հաղթանակ եմ մաղթում, վատագույն դեպքում՝ թող զբաղեցնի լավագույն հորիզոնականներից մեկը։ Ամենակարեւորը, նա արդեն եզրափակչում է, տարբեր խոսակցություններ եղան երգի հետ կապված, բայց, փաստորեն, Արծվիկը կարողացավ այնպես անել, որ Եվրոպային դուր գա երգը։ Արծվիկը շատ լավ երգչուհի է։ Կցանկանամ, որ այսօր էլ լավ ներկայանա»,-ասում է Էրիկը։

Շուշան Պետրոսյանն էլ խոստովանում է, որ երգը չի հավանել, սակայն հավանել է կատարումը։

«Երգն ի սկզբանե չեմ հավանել, բայց կատարումը շատ լավն էր, իդեալական կատարում էր։ Կարծում եմ, որ Հայաստանը ներկայացնելիս ինչ որ հայկական էլեմենտ պետք է լինի։ Ամեն դեպքում, լավ ելույթ եմ մաղթում»,-ասում է Պետրոսյանը։

Երգչուհի Անահիտ Շահբազյանը նույնպես կարծում է, որ լավ կլիներ, եթե էթնիկ երաժշտության տարրերով երգ ներկայացվեր մրցույթում։

«Շատ սիրուն երգ է, Արծվիկին ամենալավն եմ մաղթում, միգուցե հենց այսպիսի երգեր են Եվրատեսիլում հարկավոր ու բարձր հորիզոնական կգրավենք, կուզենամ, որ պատվով ներկայանա, ամենալավն եմ մաղթում»,-ասում է երգչուհին։

Հիշեցնենք նաև այսօրվա մասնակիցների հերթականությունը․

  1. Իսրայել
  2. Լեհաստան
  3. Բելառուս
  4. Ավստրիա
  5. Հայաստան
  6. Հոլանդիա
  7. Մոլդովա
  8. Հունգարիա
  9. Իտալիա
  10. Դանիա
  11. Պորտուգալիա
  12. Ադրբեջան
  13. Խորվաթիա
  14. Ավստրալիա
  15. Հունաստան
  16. Իսպանիա
  17. Նորվեգիա
  18. Մեծ Բրիտանիա
  19. Կիպրոս
  20. Ռումինիա
  21. Գերմանիա
  22. Ուկրաինա
  23. Բելգիա
  24. Շվեդիա
  25. Բուլղարիա
  26. Ֆրանսիա

Հաղթողը կորոշվի հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով ու պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականով՝ 50/50 տոկոս ձայների հարաբերակցությամբ։ Այսօր հաղթող երգի համար կքվեարկեն մրցույթի մասնակից բոլոր՝ 42 երկրները։

Տպել
2530 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին