ԱԺ նախագահի պաշտոնում մանկավարժ Գալուստ Սահակյանին կփոխարինի մանկաբույժ Արա Բաբլոյանը

Այսպիսով, արդեն հայտնի է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը նախագահելու է Արա Բաբլոյանը` փոխարինելով Գալուստ Սահակյանին:

Քիչ առաջ` Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Բաբլոյանի թեկնածությունը, որը եւ ընդունվել է:

Արա Բաբլոյանը մասնագիտությամբ բժիշկ է` մանկաբույժ:

Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին, Երեւանում: 

1971թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: 1989թ. երիկամի փոխպատվաստման մասնագիտացում է անցել Շվեյցարիայում եւ Բելգիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

2003-2005 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի, Բելգիայի բժշկագիտության թագավորական ակադեմիայի անդամ: 

1970 թ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ:

1990թ. հիմնադրել է ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997 թվականից ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007 թվականից՝ գիտական ղեկավար: 

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է: 

Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I'Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով: 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Մինչ այս, մամուլում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում, թե Արա Բաբլոյանը նշանակվելու է այս կամ այն երկրում Հայաստանի դեսպան, զբաղեցնելու է առողջապահության նախարարի պաշտոնը եւ այլն:

Տպել
19734 դիտում

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Համազգայինում եռուզեռ է. թատրոնի առաջնախաղը կլինի վերանորոգված, վերափոխված դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Անկախ բարդություններից՝ Մոդել Մարիամ Դավթյանը հնդիկների հետ աշխատում է սիրով