Միայն 2017 թվականին ՄԻԵԴ-ը կառավարությանը պարտավորեցրել է վճարել 28.500 եվրո

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը միայն 2017 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում պարտավորեցրել է մի քանի քաղաքացու վճարել 28 հազար 500 եվրո գումար ներպետական ատյաններում նրանց խախտված իրավունքների դիմաց արդարացի փոխատուցման համար: Այս թիվն ստանում ենք «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի», «Այվազյանն ընդդեմ Հայաստանի», «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» եւ «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռների ուսումնասիրության արդյունքում:

Կառավարությունը երեկվա նիստում հերթական անգամ արդարադատության նախարարությանը գումար հատկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացրած որոշման համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 39563/09 գանգատ) 2017 թվականի մարտի 30-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի արդարադատության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 3600 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հունիսի 30-ն է:

Այս գործը ներկայացված է եղել ՄԻԵԴ դեռեւս 2009 թվականին: Ավանես Ավաքեմյանն իրանցի գործարար է, ով Իրանում իր բիզնեսը վաճառել, տեղափոխվել էր Հայաստան, սակայն այստեղ նրա բիզնեսը քանդել, ունեզրկել են նրան: Ավաքեմյանն արտագաղթել է Հայաստանից:  

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 31-ին հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության 15 հազար եվրո վճարել հայցվորին:

2008 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սիլվարդ Այվազյանը  բողոք էր ներկայացրել՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:

Դիմումատուն պնդել է, որ իր եղբայրը՝ Սեյրան Այվազյանը, սպանվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումով, ինչպես նաեւ հետագայում արդյունավետ հետաքննություն չի իրականացվել: ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 19-ին հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Հայցվորը եղել է Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից: 2009 թվականին նա ազատվել է աշխատանքից: Վերջինս ՄԻԵԴ-ում բողոքել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել դատարանի վերջնական վճիռը կյանքի կոչելու համար, քանի որ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնին, իսկ իր հարկադիր բացակայության համար սահմանված փոխհատուցման մի մասը մնում է չվճարված: Նա մասնավորապես պահանջում էր 10 մլն 506 հազ 871 դրամի համապատասխան փոխհատուցում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

2017 թվականի ապրիլի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

Գործը վերաբերում է գործարար եւ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով գործի քննության ընթացքում տեղի ունեցած դատավարական խախտումներին:

Դիմումատուն պնդել է, որ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը: Վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն Վերաքննիչ դատարանում հնարավորություն չի ունեցել հարցաքննելու վկաներին եւ դատավարական որեւէ միջոցառում չի ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, ինչը եւ հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:

Եվրոպական դատարանը դիմումատուին շնորհել է 2,400 եվրո` որպես ոչ նյութական վնասի եւ 1,700 եվրո` որպես կատարված ծախսերի եւ ծախքերի փոխհատուցում:

2017 թվականի մայիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի»  գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` զուգակցված 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ (արդար դատաքննության եւ վկաների հարցաքննության իրավունք):

Գործը վերաբերում է ՉԱՊ ՍՊ ընկերության դեմ հարկեր վճարելուց խուսափելու հիմքով հարուցված վարչական վարույթին: Ընկերությունը, մասնավորապես, պնդել է, որ հնարավորություն չի ունեցել հակընդդեմ հարցման ենթարկել վկաներին, որոնց բերած ապացույցները դատաքննության ընթացքում օգտագործվել են իր դեմ:

Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ անհիմն կերպով սամանափակվել է վկաներին հարցաքննելու դիմումատու ընկերության իրավունքը եւ դատավարական որեւէ միջոցառում չի ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, ինչը հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:

Որպես փոխհատուցում, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 3,900 եվրո՝ որից 2,400 եվրո պատճառված ոչ նյութական վնասի եւ 1,500 եվրո ծախսեր եւ ծախքերի համար:

2016 թվականի մարտի 30-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել էր 9-րդ տարեկան զեկույցը, որում ամփոփվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների եւ որոշումների կատարման վերաբերյալ 2015 թվականի տվյալները: Համաձայն Զեկույցի՝ 2015 թվականին կատարման փուլում գտնվել է Հայաստանի վերաբերյալ 25 վճիռ: Սա նույնպես դրական տեղաշարժ է` նկատի ունենալով, որ 2014 թվականին այդ ցուցանիշը եղել է 34: Ինչպես տեսնում ենք 2017 թվականի վճիռներից արդեն 5 վճիռ կա ընդդեմ Հայաստանի:

Տպել
3836 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին