Փախուստ բանտից՝ Հոլիվուդյան սցենարով. զանգահարեք 911 եւ հանձնվեք խաղաղությամբ

14/06/2017 schedule17:39

Երեկ՝ երեքշաբթի առավոտյան, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում երկու կալանավոր փախուստի են դիմել կալանավորների ավտոբուսի միջից, երբ նրանց տեղափոխում էին այլ բանտ: Սրա մասին տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Ըստ լրատվամիջոցների կալանավորներ 43-ամյա Դոննի Ռասսել Ռոին և 24-ամյա Ռիկի Դուբոսը ավտոբուսի ընթացքի ժամանակ, անհասկանալի հանգամանքներում բացել են այն դուռը, որը պետք է կողպված լիներ, հարձակվել վարորդի խցիկում գտնվող ոստիկանության սպաներ Քրիստոֆեր Մոնիկայի և Քուրտիս Բիլուի վրա, զինաթափել նրանց, որից հետո հրաձգություն է սկսվել: Հրաձգության հետևանքով երկու սպաներն էլ մահացել են:

ԱՄՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ կալանավորները փախուստի դիմելուց հետո թալանել են տարածքում գտնվող տներից մեկը, գողանալով ուտելիք և հագուստ, որից հետո նրանք կանգնեցրել են փողոցով անցնող Հոնդա «Civic» մակնիշի կանաչ ավտոմեքենա, դուրս հանելով վարորդին, գողացել են նաեւ մեքենան:

Դեռ հրապարակված չէ, թե ինչ հանցանքի համար էին հանցագործները գտնվում բանտում, և թե ինչու էին նրանք տեղափոխվում:

«Ես տեսա դաժանորեն սպանված ոստիկաններին: Ես ունեմ նրանց արյունը իմ կոշիկների վրա»,- ասել է տեղի շերիֆը, ով նաև գրառում է կատարել facebook-ում, որտեղ ասվում է.

«Դոննի և Ռիկի,

Հույս ունեմ դուք կարդում եք սա: Ինչ եղել է, արդեն եղել է: Սակայն ես խնդրում եմ, որ դուք հնարավորինս շուտ հանձնվեք մոտակայքում գտնվող ուժային մարմին: Դուք կարողացաք փախչել, սակայն դուք դրսում երկար չեք լինի: Յուրաքանչյուր օրենքի մարդ հարավ-արևելքում ձեզ է փնտրում: Յուրաքանչյուր հարավ-արևելքի քաղաքացի ձեզ է փնտրում: Դուք կարող է օգնություն գտնեք մի քանի օր թաքնվելու համար, սակայն ինչ-որ մեկը կմատնի ձեզ, որից հետո մենք կգտնենք ձեզ: Դուք չեք կարող վստահել որևիցե մեկին, և չեք կարող մի տեղ գտնել, որտեղ մենք ձեզ չենք գտնի: Դուք սպանել եք երկու ոստիկան, և մեքենա եք գողացել հարկատուից: Ինչու սպասել ժամեր և օրեր, նայելով ձեր ուսի վերևով, մտածելով թե երբ մենք դռնից ներս կմտնենք: Կանգնեք հիմա, զանգահարեք 911 և հանձնվեք խաղաղությամբ»

Ավտոբուսի մեջ եղել են 31 այլ կալանավոր, որոնք անվնաս նստած են եղել, այն ժամանակ, երբ շերիֆը և իր թիմը հասել են դեպքի վայր:

Տպել
4049 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել