Թուրքիայի բնակչության 80 տոկոսը չի վստահում Միացյալ Նահանգներին

28/06/2017 schedule15:22

ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը պարբերաբար ստուգող ամերիկյան հեղինակավոր PEW հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել, որի արդյունքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ամենից քիչ վստահող երկրներից մեկը Թուրքիան է,- գրում է diken.com.tr-ն: 

PEW-ն ուսումնասիրություն է կատարել 37 երկրում և պարզել, որ աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունքի ցուցանիշը նվազել է, այժմ կազմում է 49 տոկոսը՝ նախկին 64 տոկոսի փոխարեն:

Միայն Թուրքիայում բնակչության 79 տոկոսն ԱՄՆ-ի մասին բացասական կարծիք ունի, 58 տոկոսի դիրքորոշումն ընդհանրապես ծայրահեղ բացասական է: Սա նշանակում է, որ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեմ տրամադրվածությունը նախորդ տարվա համեմատ աճել է 26 տոկոսով: 

ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունն ամենից ցածր է Մեքսիկայում, Իսպանիայում և Հորդանանում: Ամերիկյան կառավարության նկատմամբ վստահության ցուցանիշը նվազել է նաև Շվեդիայում, Հոլանդիայում և Գերմանիայում: Եվ հակառակը՝ Թրամփի վարչակազմին ավելի շատ են վստահում Իսրայելում և Ռուսաստանում: 

Վերջին շրջանում Թուրքիայում հակաամերիկյան տրամադրություններ են, քանի որ Վաշինգտոն սկսել է զենք մատակարարել Սիրիայի քրդերին: Բացի այդ, Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-­ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-­ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

Տպել
1181 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները