Դուք այն դատավորը չեք, որ այս գործը քննեք. Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնեցին

06/07/2017 schedule12:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով նիստին այսօր ներկայացել են երեք ամբաստանյալը, որի հետ կապված խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) պաշտպան Լուսինե Սահակյանը դիմելով դատավորին՝ ասաց. «Ապահովեք բոլոր 15 անդամի ներկայությունը»: Այս պահանջին ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «6 ժամով դատական սանկցիա է կիրառվել, ի՞նչ ապահովելու մասին է խոսքը»:

Այնուհետեւ Լուսինե Սահակյանը ասաց, որ միջնորդություն է ներկայացնում իրենց պաշտպանյալներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, որն անհապաղ պետք է քննության առարկա դարձվի: Դատավորն ընդհատեց Լուսինե Սահակյանին՝ նշելով. «Ձեր միջնորդությունը կանեք միջնորդությունների փուլում, թույլ չեմ տալիս ձեզ հայտարարություն անել, ձայնի իրավունք չեմ տալիս»: Պաշտպան Լուսինե Սահակյանը հակադարձելով՝ նշեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում միջնորդությունների փուլ հասկացություն գոյություն չունի, որից հետո Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Վերջինս պարբերաբար փորձում էր ընդհատել Լուսինե Սահակյանին, սակայն պաշտպանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում է մի շարք պատճառաբանություններով. «Նախ եւ առաջ, դուք խախտել եք մեր պաշտպանյալների պաշտպանության իրավունքը, ապա թույլ չեք տվել, որպեսզի պաշտպանները մուտք գործեն դատական նիստերի դահլիճ եւ դա պատճառաբանվել է նրանով, թե փաստաբաններին ցանկացել են զննել: Այնինչ փաստաբաններին փորձել են խուզարկել եւ, իհարկե, փաստաբանները հրաժարվել են իրենց իրավունքները ոտնահարելուց, չեն մտել դահլիճ: Ավելին, դուք մյուս գործի (Սասնա ծռերի 14 անդամի-խմբ.) շրջանակներում թույլ եք տվել մի շարք կոպիտ խախտումներ, պաշտպանյալներին զրկել եք իրենց պաշտպանների հետ հաղորդակցվելու որպես միջոց օգտագործվող նամակագրությունից: Դա կոպիտ խախտում է մարդու պաշտպանության եւ փաստաբանության իրավունքների, որեւէ երկրում, նույնիսկ ամենաապօրինի երկրում չեք կարող պատկերացնել, որ կարող է պաշտպանյալի ձեռքից վերցվել նամակագրությունը, կարդալ այդ նամակը եւ դա դեռ բավական չէ՝ հրապարակել այն»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընդհատեց Լուսինե Սահակյանին եւ ասաց. «Դուք հիմա երկու ժամ կարող եք խոսել, ձեր հայտարարությունը վերաբերվում է նախորդ գործին»: Լուսինե Սահակյանն ասաց, որ կարող է 2 ժամ խոսել, քանի որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում:

«Մի դատավոր, որը թույլ է տալիս նման կոպիտ խախտումներ, իրավունք չունի դատական գործ վարելու եւ իրավունք չունի դատավոր լինելու: Այլ հիմքեր էլ կան ձեզ ինքնաբացարկ հայտնելու: Մասնավորապես այն, որ փորձում եք լռեցնել փաստաբաններին, թույլ չեք տալիս հայտարարություններ եւ միջնորդություններ անել, ավելին, դուք այն դատավորն եք, որի նախագահությամբ քննվող գործի շրջանակներում բռնություն է կիրառվել «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ: Դա արվել է դատարանի դահլիճում, ապա դատարանի շենքում, ձայներն այնքան լսելի են եղել, որ պաշտպաններն ահազանգել են ՄԻՊ, իսկ դուք իբրեւ չեք լսել: Դուք հիմա կոնվենցիայի քանի՞ հոդվածի խախտում թույլ տվեցիք: Ուստի ղեկավարվելով նշված պատճառաբանություններով՝ ձեզ ինքնաբացարկի դիմում եմ ներկայացնում եւ որպես քաղաքացի իմ խնդրանք է՝ սա այն գործը չէ, որ պետք է դուք քննեք»,- ասաց Լուսինե Սահակյանը: Միջնորդությանը միացավ նաեւ փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանյալներն էլ իրենց հերթին նկատեցին, որ դատավորն առանց փաստաբանների միջնորդության պետք է ինքնակամ ինքնաբացարկ հայտներ: Մասնավորապես՝ պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ դատարանին ներկայացրեց մի ձայնասկավառակ, որում, ըստ նրա` ակնհայտ երեւում է, թե ինչպես են դատախազներն ընդմիջման ընթացքում ետնամուտքով մտնում դատավորի աշխատասենյակ, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ համագործակցում է մեղադրող կողմի հետ եւ հիմք է տալիս կասկածելու դատավորի անաչառության վրա:

«Հուսով եմ, կհարգեք ՀՀ Սահմանադրությունը, արժանապատվորեն ինքնաբացարկ կհայտնեք եւ կհեռանաք»,- դիմելով նախագահող դատավորին հայտարարեց Գրիշա Բալասանյանը եւ հավելեց. «Հուսով ենք, սա ձեր նախագահությամբ վերջին դատական նիստն է»: Ապա նրանք միջնորդեցին իրենց պաշտպանյալներին ներկայացնել նիստերի դահլիճ՝ ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, սակայն ապարդյուն, դատավորն ասաց, որ ամբաստանյալներն իրենց զրկել են նիստին մասնակցելու իրավունքից: «Դուք միշտ ասել եք, որ միջնորդությունները ներկայացնեք վերջում, այսօր ձեր նախագահության վերջին նիստն է»,- ասաց Գրիշա Բալասանյանը: Այնուհետեւ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանյալների չեն կարող մասնակցել նիստին, եւ լքեցին նիստերի դահլիճը՝ ներկա գտնվողների ծափահարությունների ներքո:

Դատարանը երկու ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ:

Տպել
6880 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին