Բռնցքամարտիկներ Բաչկովը եւ Տոնականյանը պատրաստվում են աշխարհի առաջնությանը

15/08/2017 schedule14:40

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ) պատրաստվում են աշխարհի 2017 թ. առաջնությանը: Այն կայանալու է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Մեկնարկելու է օգոստոսի 25-ին եւ ավարտվելու է սեպտեմբերի 2-ին: Այս օրերին Բաչկովն ու Տոնականյանը մարզվում են Օլիմպավանում: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նշեց, որ նրանք նորմալ մարզավիճակում են եւ պատրաստ են ստուգատեսին:

«Ինչպես սովորաբար, լավ պատրաստվում ենք մրցաշարին: Մեր 2 մասնակիցները բավարար մարզավիճակում են: Մարզումներն անց ենք կացնում Օլիմպավանում: Հավաքականի տղաները մեծ ջանասիրությամբ օգնում են Հովհաննես Բաչկովին եւ Կարեն Տոնականյանին, որ նրանք գան իրենց մարտական վիճակին»,- ասաց նա:

Թորոսյանը հույս ուներ, որ աշխարհի առաջնությանը հավաքականը կարող էր ներկայանալ ոչ թե 2, այլ 3 մարզիկով: Ուկրաինայի Խարկով քաղաքում հունիսի 16-24-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակչում դուրս էր մնացել պայքարից, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան դիմել էր ԱԻԲԱ՝ նշելով, որ մարզիկը պարտվել է մրցավարական գործոնի պատճառով եւ խնդրել էր՝ դա հաշվի առնելով, Մանասյանին նույնպես աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տալ:

«Դիմեցինք, բայց, երեւի թե, մեր խնդրանքը չհարգվեց, կամ ԱԻԲԱ-ն հարմար գտավ, որ չմասնակցի: Ամեն դեպքում, Նարեկը բավական երիտասարդ է, նրա հետ կապված մենք հիմնավոր ծրագիր ունենք: Այնպես որ, կարծում եմ, ապագայում նա իր խոսքը կասի»,- ասաց Թորոսյանը:

Աշխարհի 2017 թ. առաջնության հետ կապված ակնկալիքներից խոսելիս Թորոսյանը շատ զգույշ է: Կանխատեսումներ չի անում եւ խոստումներ չի տալիս: Միայն նշում է, որ փորձելու են հնարավորինս լավ մասնակցել:

«Բարդ է ինչ-որ բան ասել, ոչ թե այն պատճառով, որ նրանք (խմբ. Տոնականյանն ու Բաչկովը) թույլ են կամ ուժեղ, այլ, որովհետեւ սա աշխարհի առաջնությունն է: Մենք պետք է գիտակցենք դա, պետք է կարողանանք դիմակայել այդ ամեն ինչին: Կարծում եմ եւ նաեւ շատ եմ ուզում, որ Կարենն ու Հովհաննեսը շատ լավ մասնակցեն, եւ դրան էլ ձգտում ենք»,- ասաց նա:

Հովհաննես Բաչկովը եւ Կարեն Տոնականյանը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու օգոստոսի 21-ին:

Տպել
1405 դիտում

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը